5 ֆիլմ Ջուզեպե Տորնատորեից - VNews

5 ֆիլմ Ջուզեպե Տորնատորեից

malena 1 - 5 ֆիլմ Ջուզեպե Տորնատորեից

Իտալացիները կարիք չունեն ապացուցելու, որ եվրոպական կինեմատոգրաֆիայի հայրենիքն Իտալիան է և որ ամենագեղեցիկ ֆիլմերը հենց իրենք են նկարել. ֆիլմեր կյանքի, սիրո, ատելության, դավաճանության, գեղեցիկի և գեղեցիկը մանրուքներում տեսնելու ունակության մասին:
Այսպիսի ֆիլմեր է մեզ նվիրել նաև իտալացի ռեժիսոր Ջուզեպե Տորնատորե անունով ռեժիսորը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ռեժիսորի 5 լավագույն ֆիլմերը:

 Նոր կինոթատրոն «Պարադիզո»/ Новый кинотеатр «Парадизо»/ Nuovo Cinema Paradiso, 1988

Ֆիլմը կինոյի հանդեպ սերի, կինոյով ապրելու և նրա ազդեցությունն իրական կյանքում զգալու կարողության մասին է: Կինոն մի աշխարհ է, որը թույլ է տալիս ապրել և հավատալ հրաշքին: Գլխավոր հերոսը Սալվատորե անունով մի տղա է, որն ապրում է Սիցիլիայում և բացահայտում կինոյի հանդեպ իր անսահման և ամենակուլ սերը:
1990 թ. ֆիլմն արժանանացել է Օսկարի՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, իսկ 1989 թ. արժանացել է «Գրան պրի» մրցանակի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Լեգենդ դաշնակահարի մասին/Легенда о пианисте/La leggenda del pianista sull’oceano, 1998

դերերում՝ Թիմ Ռոթ


«Վիրջինիա» շոգենավի անձնակազմը պատահաբար մի փոքրիկ տղա է գտնում, ում լքել էին ծնողները: Այդ օրվանից նրան մեծացնում են շոգենավի վրա, և հենց այդ օրվանից երեխան դառնում է այդ մեծ ընտանիքի անդամը: Սակայն փոքրիկը շոգենավից դուրս ոչինչ չգիտի, երբեք ցամաքում չի եղել: Նրա աշխարհը սահմանափակվում է նավով: Սակայն տղան ինչ-որ անբացատրելի կերպով սովորում է դաշնամուր նվագել և ուրախացնել հաճախորդներին ու անձնակազմին:
Ֆիլմի հիմքում Ալեսանդրո Բարիկոյի «1900. Լեգենդ դաշնակահարի մասին» գիրքն է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 Հասարակ ձևականություն/Простая формальность/ Una pura formalità, 1993

դերերում՝Ժերար Դեպարդիե, Ռոման Պոլանսկի

Երբ մի քանի տաղանդավորներ միավորում են իրենց ուժերը մեկ ֆիլմում, ստացվում է «Հասարակ ձևականության» պես հանճարեղ կինոնկար:

Օնոֆը չի գիտակցում, թե ինչ է կատարվում. նա միայն աղոտ հիշում է, որ նախորդ գիշեր ինչ-որ բան է տեղի ունեցել, և այժմ նրա կյանքն այլևս առաջվանը չի լինի: Նրան ձերբակալել են, բայց նա տեղյակ չէ, թե ինչում է թերացել և որն է իր մեղքը:
Ֆիլմը նոմինացվել է «Ոսկե արմավենու», բայց այդպես էլ դրան չի արժանացել: Այնուամենայնիվ սա համարվում է ռեժիսորի ամենաստացված գործերից մեկը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մալենա/Малена/Malèna, 2000

դերերում՝Մոնիկա Բելուչի

«Մալենան» խելագարության հասցրեց կինոսերներին: Գեղեցիկ, գրավիչ, ճակատագրական կին Մոնիկա Բելուչին ուղղակի շլացուցիչ էր այս դերում:
Ֆիլմի կենտրոնում է Մալենան՝ մի կին, ում մասին երազում են տղամարդիկ և ում ատում են կանայք:
Երիտասարդ տղաներից մեկը մինչև ականջների ծայրը սիրահարված է կնոջը: Նոր-նոր արթնացող սեր, կիրք, ցանկություններ, մարդկային հավերժական նախանձ ու ատելություն, դիմացինին՝ իրենցից լավին և գեղեցիկին ոչնչացնելու գայթակղություն: Ֆիլմ հավերժականի մասին, մարդու հոգու անհատակ, հավերժ չարի ու բարու մասին:
«Մալենան» համաշխարհային կինո-պատմության լավագույն գործերից է և ամենացնցող ֆիլմը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 Լավագույն առաջարկ/Лучшее предложение/La migliore offerta, 2012

դերերում՝ Ջեֆրի Ռաշ, Ջիմ Ստյորջիս,Դոնալդ Սազերլենդ,Սիլվիա Հոքս

 Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքին կին կա կանգնած, բայց արի ու տես, որ անհաջողության մեղավորը ևս կինն է:
2012 թ. հանրության դատին ռեժիսորը հանձնում է իր «Լավագույն առաջարկ» ֆիլմը, որը պատմում է մի աճուրդավարի մասին: Պարոն Օլդմանը խաբեությունների է դիմում: Խարդախություններով նա կարողանում է իր տան սենյակներից մեկում հազարավոր արվեստի գործ հավաքել և իրենով անել: Նրան օգնում է իր հավատարիմ ընկերը:
Սակայն փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:


Ժերար Դեպարդիեն մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ

Մոնիկա Բելուչին գեղեցկության և սիրո մասին

5 փաստ Մոնիկա Բելուչիի դստեր մասին

«Անտանելի» գրավիչ կանանց ոսկե կանոնները

Մոնիկա Բելուչի-Վենսան Կասել. ատելությունից սեր և հակառակը

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Մի լուսանկարի պատմություն

5 ֆիլմ նկարիչների մասին. մաս 3

Քվենտին Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ “Esquire”-ի հարցազրույցում

“Game of Thrones”-ի սիրահարների համար. 5 սերիալ

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից

Այն, ինչ գուցե չգիտեք Գերի Օլդմենի մասին

Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Իրական սեր և սեքս. 5 ֆիլմ [մաս 2]

Հայտնի մարդկանց արխիվային լուսանկարները