fbpx

Ջուզեպպե Վերդի. ճակատագրի «սիրելին»

1831 թվականի մայիսյան մի առավոտ Միլանի կոնսերվատրիա է մտնում  տարօրինակ արտաքինով մի երիտասարդ: Նրա՝ աշխատավոր գյուղացու կոշտ ձեռքերն ու ոգեշանչված տեսքը հակասում էին իրար: Կոնսերվատորիայի պրոֆեսորները դժգոհ  էին. երիտասարդն արդեն 17 տարեկան էր (կոնսերվատորիա կարող էին ընդունվել մինչև 14 տարեկանը),  ավելին՝ բարձրաշխարհիկ ընտանիքից չէր ու դեռ ուզում էր ընդունվել Իտալիայի ամենաբարձր վարկանիշ ունեցող երաժշտական հաստատությունը: Երիտասարդին մերժեցին՝ պատճառաբանելով, որ  տաղանդավոր չէ…

Այսպես, ճակատագիրը մարտահրավեր նետեց գյուղացի երիտասարդին, բայց հենց նույն ճակատագրի կամքով կամ հեգնանքով կանցնի մի քանի տասնամյակ, և Միլանի նույն կոնսերվատորիան կպայքարի Ջուզեպպե Վերդիի անունը կրելու համար…

Ջուզեպպե Վերդի. իտալացի մեծագույն կոմպոզիտոր: Նա ստեղծել է 26 օպերա և մեկ ռեքվիեմ:  Նրա ստեղծագործությունները չեն իջնում հայտնի բեմերից, բայց այս ամենը կարող էր և չլինել, եթե Վերդիի կյանքում մեծ դեր չխաղար մայր ճակատագիրը…

Ծնունդ

Ջուզեպպե Վերդին ծնվել է 1813 թվականի հոկտեմբերի 10-ին աղքատ գյուղական ընտանիքում՝ Իտալիայի հարավային գյուղերից մեկում: Հայրը տրակտորի վարորդ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Աղքատ պայմանների պատճառով Ջուզեպպեն շուտ է սկսում աշխատել՝ գյուղի եկեղեցում պատարագի կազմակերպման սպասավոր է դառնում և միաժամանակ տարվում է հոգևոր երաժշտությամբ: Ծնողները նկատելով տղայի՝ երաժշտության հանդեպ սերն ու ուշադրությունը, նրան սպինետ (կլավեսինի տեսակ) են նվիրում,  որը կոմպոզիտորը պահպանում է ողջ կյանքի ընթացքում: Այս գործիքի շնորհիվ  նրա առջև բացվում է երաժշտության աշխարհի մոգական դուռը:

Եկեղեցում նա երգեհոն է նվագում, նվագակցում է եկեղեցական երգչախմբին։ Որոշ ժամանակ անց՝ իր ուսուցչի մահից հետո, երբ Վերդին ընդամենը 8 տարեկան էր, դառնում է եկեղեցու երգեհոնահարը, որի դիմաց նաև վարձատրվում է: Երաժշտության մեջ շնորհալի պատանուն ուշադրություն է դարձնում Անտոնիո Բարեցցին՝ մի հարուստ վաճառական հարևան Բուսետո քաղաքից։ Նա հավատում էր, որ Վերդին կդառնա ոչ թե պանդոկպան կամ եկեղեցական երգեհոնահար, այլ՝ մեծ կոմպոզիտոր։

Երիտասարդ Վերդին

Եվ երբ Ջուզեպպեն դառնում է 10 տարեկան, հայրը որդուն տեղավորում է Բուսետոյի քաղաքային դպրոցը, որտեղ և Անտոնիա Բարեցին  օգնում է Վերդիին հետագայում դիմել Միլանի կոնսերվատորիա, բայց արդեն վերևում նշված պատճառներով մերժվում է:  Ջուզեպպեն հայրենի գյուղ չի վերադառնում, մնում է Միլանում՝ անհատական  դասեր վերցնելով հայտնի կոմպոզիտոր Վինչենցո Լավիինից: Դասերից բացի՝ Վերդին, ուսուցչի հովանավորությամբ,  հնարավորություն է ստանում ներկա գտնվել Միլանում տեղի ունեցող երաժշտական կյանքին՝ մասնակեցլով օպերաների, համերգների և փորձերի: Նա օրեր է անցկացնում Լա Սկալայում՝ ագահությամբ կլանելով երաժշտական գիտելիքները և սպասելով իր աստղային ժամին…

Ճակատագրական բացակայություն…

Եվ այդ ժամը չի ուշանում. մի օր ֆիլարմոնիկ նվագախմբի դիրիժորը բացակայում է մոտալուտ համերգից և տնօրինությունը դիմում է երիտասարդ Ջուզեպպեին ղեկավարել նվագախումբը, որին  Վերդին պատրաստակամորեն և ուրախ համաձայնում է՝ չնայած երաժիշտների թերահավատ ու հեգնական հայացքներին:

Համերգը փառահեղ հաջողություն է ունենում, և ֆիլհարմոնիկի տնօրենը Վերդիին աշխատանք է առաջարկում: Այսպես՝ ամենակարող ճակատագիրը բացում է Վերդիի առաջ հնարավորությունների դռները: 1833 թվականին ղեկավարած համերգի ժամանակ Վերդին ցնցող հաջողություն է ունենում: Հանդիսատեսը հոտնկայս ծափահարում է տաղանդավոր և երիտասարդ երաժշտին: Վերդիին նկատում են, ավելին՝ օպերա են պատվիրում:

Սեր…

Մարգարիտա Բարեցի

Բայց  Ջուզեպպեն վերադառնում է հայրենի Բուսետտո և շարունակում է պայքարել կոնսերվատորիա ընդունելիության համար: Այստեղ երիտասարդ Վերդիին դիմավորում է իր նախկին ուսուցիչն ու նրա աղջիկը՝ Մարգարիտան, որին տեսնելով Վերդին կորցնում է խոսելու կարողությունը: Նրանք սիրահարվում են առաջին հայացքից և ամուսնանում: 5 տարի անց զույգը տեղափոխվում է Միլան, բայց այն հնարավորությունները, որոնք կային տարիներ առաջ, այլևս ժամանակավրեպ էին: Նրան ոչ ոք չէր ճանաչում: Ուսուցիչը վաղուց մահացել էր, իսկ աշխատանք առաջարկող ֆիլարմոնիկի տնօրենը քաղաքում չէր:

Այդ ժամանակ Լա Սկալայի բեմում փայլում էր Ջուզեպպինա Ստրեպոնին: Նրա ձայնը հիցնում է Վերդիին, և նա որոշում է հենց երգչուհուն ներկայացնել իր պարտիտուրան: Պրիման հիացած է մնում Վերդիի ստեղծաործությամբ ու ամեն ինչ անում է, որ օպերան հայտնվի Լա Սկալլայի բեմում: Թվում էր, թե ամեն ինչ հրաշալի է՝ հաջողակ ստեղծագործական կյանք, երջանիկ ընտանիք՝ սքանչելի կին, 2 երեխա… Բայց Վերդին չէր էլ պատկերացնում, թե ինչ դաժան փորձություններ են նրան սպասում ապագայում…

Կորուստ…

Երկու տարվա ընթացքում 3 թաղում է տեղի ունենում Վերդիի ընտանիքում. վաղաժամ մահանում է աղջիկը՝ Վերջինիա Մարիա Լուիջիան, այնուհետև որդին՝ Իկիլիո Ռոմանոն, իսկ ավելի ուշ՝ կինը՝ Մարգարիտան, էնցեֆալիտից… Երտասարդ կոմպոզիտորը սարսափելի հարված է ստանում նույն ճակատագրից և որոշում է այլևս չզբաղվել երաժշտությամբ:

...ու կրկին մեղեդի

Բայց մի օր այգում  նա  պահատաբար հանդիպում է Լա Սկալլայի քարոտուղարին, որը Վերդիին ելույթ ունենալու առաջարկ է անում: 1842 թվականին Վերդին թռիչքային հաջողություն է ունենում: Իրար հետևից ստեղծած նրա օպերաները համընկնում են այդ ժամանակների Իտալիայի ոգու հետ:

1842 թվականի մարտի 9-ին  Լա Սկալլայում բեմադրվում է «Նաբուկկոն»՝  Վերդիի թվով 3-որդ օպերան: Այն մեծ հաջողություն է ունենում, և ընթացիկ  տարում օպերան եվրոպական բեմերում  բեմադրվում է 65 անգամ: Իսկ Աբիգայելի արիան կատարում է Ջուզեպպինան, որը նրա՝  օպերային երգչուհու կարերիայի ավարտի սկիզբն է դառնում: Այդ դժվար պարտիայի հիասքանչ կատարման համար երգչուհին կորցնում է ձայնը: Մինչդեռ Վերդին արդեն մեծ հաջողությունների է հասնում՝ հայտնի կոմպոզիտոր, հարուստ ու ազդեցիկ: Յուրաքանչյուր օպերայի ներկայացումից հետո հանդիսատեսը հոտնկայս է ծափահարում նրան՝ վանկարկելով «Viva, Verdi»…

Վիվա Վերդի կարգախոսներ

Ջուզեպպե և Ջուզեպպինա…

Ջուզեպպե Վերդի  Ջուզեպպինա Ստրեպոնի

Աշխատանքի  բերում՝ Վերդին հայտնվում է Փարիզում, որտեղ և ճակատագիրը խաչաձևում է օպերային՝ արդեն իսկ նախկին երգչուհի Ջուզեպիննա Ստրեպոնիիի և Վերդիի ճանապարհները: Վերդին հասկանում է, որ այս նրբագեղ, փայլուն ու տաղանդավոր կինը իր երկրորդ ճակատագիրն է: Ջուզեպպինան արդեն 2 տարի է, ինչ ապրում էր Փարիզում և վերջնականապես հրաժարվելով օպերային երգչուհու կարիերայինց՝  երգի մասնավոր դասեր էր տալիս: Նրանք որոշում են միասին ապրել և բնակություն են հաստատում Փարիզի արվարձաններից մեկում: Սակայն ամուսնության մասին խոսք ու ակնարկ չեն լինում… Հետագայում զույգը կամուսնանա համատեղ կյանքից միայն 11 տարի անց:

Վերդին այնքան թեթև ու ներդաշնակ է իրեն զգում Ջուզեպիննայի կողքին:  Քննադատները զարմանում են Վերդիի նորանոր վերելքների վրա: Գուշակում են, թե ինչ է նրա հետ պահատել: Իսկ Վերդիի հետ Սեր էր պատահել, ամենակարող ու ոգեշնչող Սերը…

Ալեքսանդր Դյումայի «Կամելիազարդ տիկինը» ստեղծագործությունից ոգեշնչված՝ 1853 թվականին Վերդին գրում է «Տրավիատան» (իտալերեն La traviata «ընկյալ», «անառակ», traviare – մոլորվել բայից), որը ի զարմանս կոմպոզիտորի՝  ֆիասկո է ապրում: Բայց Վերդին չի ընկճվում…

Մրցակցությունից ծնված «Աիդա»-ն… 

Վերդիի երաժշտությունը լսվում էր բոլոր եվրոպական երկրների հայտնի բեմերից, ու հանկարծ մի օր Եգիպտոսի կառավարությունը արքայական օպերայի համար, Սուեզի ջրանցքի բացման առիթով, Վերդիին օպերա է պատվիրում, որի համար պատրաստ է վճարել բավականին մեծ գումար՝ 150․000 ֆրանկ: Ըստ որոշ տվյալների, երբ տոնակատարության կազմակերպիչներն առաջին անգամ դիմում են կոմպոզիտորին, նա հրաժարվում է պատվերն ընդունելուց, և միայն, երբ կազմակերպիչները սպառնում են, որ պատվերը կստանա Ռիխարդ Վագները, Վերդին համաձայնում է ծանոթանալ պայմանագրի կետերին:

Գերմանացի ու իտալացի կոմպոզիտորները մշտապես կարծես մրցակցության մեջ էին: Նրանց հակադրում էին, համեմատում…  Եվ տարօրինակը այն էր, որ կոմպոզիտորները երբեք չեն էլ հանդիպել, նրանք ուղղակի  հեռավորության վրա միմյանց նկատմամբ հակակրանք են ունեցել: Եվ այդ մրցակակցական պայքարի «շնորհիվ» Վերդին ստեղծում է իր գլուխգործոցներից մեկը՝ «Աիդա» օպերան:

Ջուզեպպե Վերդի     Ռիխարդ Վագներ

1871 թվականին «Աիդա»-ն մեծ հաջողությամբ բեմադրվում է Կահիրեում։ Այն Վերդիի լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է և ընդգրկված է աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկերում։

Լռություն վերելքը…

«Աիդա»-ից  հետո՝ 16  տարի շարունակ, Վերդին ոչինչ չի ստեղծում: Հայտնի չէ, թե այդ տարիների ընթացքում կոմպոզիտորն ինչով է զբաղվել: Երկար լռությունից հետո Վերդին վերադառնում է «Օթելլո» օպերայով: Իսկ 1889 թվականին Վերդին գրում է իր վերջին ստեղծագործությունը՝ «Ֆալստաֆը», որի  առաջնային խաղը տեղի է ունենում 1893 թվականի փետրվարի 9-ին Լա Սկալայում։ Այդ օպերային ներկայացման  տոմսն 30 անգամ ավելի թանկ էր, քան սովորաբար։ Ներկա էին արքայական տոհմի ներկայացուցիչներ, ազնվականներ, երաժշտական քննադատներ, արվեստի գործիչներ՝ Եվրոպայի տարբեր անկյուններց: Ներկայացումը մեծ հաջողություն է ունենում, իսկ ավարտին ՝ Վերդիին և դերասաններին ուղղված ծափահարությունները տևում են մեկ ժամ։

«Ֆալստաֆ»-ի բեմադրումից  մի քանի ամիս անց Ջոզեպպինան մահանում է…

Ծղոտների «աղմուկը»…

1901 թվականի հունվարի 21-ին, երբ Վերդին գտնվում է Գրանդ հոթելում, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է ունենում:  Ու ամենահուզիչը այն է, որ պատվելի կոմպոզիտորի  վերջին օրերին հյուրանոցի տարածքի բնակիչներն ու խանութպանները տեղեկանում են, որ սիրելի կոմպոզիտորը հյուրանոցում է ու մահամերձ վիճակում և որպեսզի ավելորդ անհագստություն չպատճառեն մաեստրոյին, փողոցը պատում են ծղոտով, որպեսզի կառքերի անիվների աղմուկը սիրելի Վերդիին  չխանգարի…

Վերդիի սենյակը «Գրանդ հոտելում»

Վերդին մահկանացուն կնքում է 1901 թվականին  հունվարի 27-ին՝  87 տարեկան հասակում, իսկ կոմպոզիտորի կտակի համաձայն՝ նրան թաղում են առանց երաժշտության, մի քանի մտերիմների ուղեկցությամբ՝ աճյունն ամփոփելով Միլանի գերեզմանատանը: Սակայն մեկ ամիս անց նրա դին վերաթաղվում է Երաժիշտների ծերանոցի բակում՝ իտալացի հանրահայտ դիրիժոր Արտուրո Տոսկանինիի ղեկավարած 820 հոգանոց երգչախմբի ուղեկցությամբ…

Վերդիի շիրիմաքարը Երաժիշտների ծերանոցում

Ահա այսչափ սիրված ու գնահատված էր Վերդին՝  դասական երաժշտության հանճարներից մեկը:

Կարդացեք նաև՝