Յոկո Օնո. ճակատագրական կին - VNews

Յոկո Օնո. ճակատագրական կին

Լոնդոնյան ցուցասրահում երիտասարդ ամուսինները քննարկում են տարօրինակ ցուցանմուշներ: Ամուսինը չի թաքցնում իր կարծիքը՝ բարձր արտահայտվելով, որ պատից կախված այս նկարներն իսկական հիմարություն են,  մինչդեռ մնացած հյուրերը հառաչելով գովերգում էին երիտասարդ ճապոնուհու աշխատանքները:

Իր տարբերվող այս կարծիքի համար էլ տղամարդը գրավում է նկարչի ուշադրությունը և ակամայից դառնում նրա հետապնդումների զոհը:

Լոնդոնյան այդ ցուցասրահում առաջին անգամ հանդիպեցին Ջոն Լենոն ու Յոկո Օնոն: Այս ճակատագրական օրվանից հետո նրանց բաժանեց միայն մահը…

Բայց մինչ այդ…

Յոկո Օնոն ծնվել է 1933 թվականի փետրվարի 18-ին բավականին բարեկեցիկ ընտանիքում: Հայրը բանկիր էր և աշխատանքի բերումով Յոկոն երեք տարի մոր հետ ապրում է Ճապանիայում: Հետագայում նրանք նույնպես տեղափոխվում են հոր մոտ՝ ԱՄՆ և մշտական բնակության ծրագրերով՝ հաստատվել են Սան-Ֆրանցիսկոյում: Սակայն շուտով ընտանիքը ստիպաված է լինում վերադառնալ հայրենիք:

Յոկո Օնոն մոր հետ

Դեռ մանուկ հասակից Յոկոյի մոտ ծնողները նկատում էին երաժշտական ունակություններ: Նա ընդունվում է Ճապոնիայի ամենահայտնի երաժշտական դպրոցներից մեկը: Երիտասարդ տարիքում իր հասակակիցներից տարբերվում էր լռակյացությամբ, տարօինակ ոճով և մտածելակերպով: Ինքան էլ որ ծնողները հոգ էին տանում դստեր մասին, նրանց համար դժվար էր կառավարել և հսկողության տակ պահել երիտասարդ աղջկան, և ի հեճուկս ծնողների արգելքների՝ Յոկոն ամուսնանում է 23 տարեկանում երիտասարդ, տաղանդավոր, բայց ծնողների համար անընդունելի աղքատ կոմպոզիտորի հետ:

Cut a Piece

Նրանց ամուսնությունն իրականում երկար չի տևում: Երաժիշտ ամիուսինը հաճախ է ինքնասպանության փորձերից փրկում Յոկոյին, որը ժամանակ առ ժամանակ ներկայացումներ էր բեմադրում թատրոնում, որի հիմնական գաղափարը մոնոներկայացում էր և կոչվում էր «Cut a Piece».  դերասանուհին նստում էր բեմնի կենտորնում և հանդիատեսը հերթով բարձնանում ու նրա հագուստից մի կտոր էր պոկում: Այս տարօրինակ արվետի դրսևորումը տևում էր այնքան, մինչև  որ Յոկո Օնոյի վրա այլևս հագուստի կտոր  չէր մնում:

«Cut a Piece»

Ի դեպ, տարիներ անց՝ արդեն 70 տարեկանում, այս ձևաչափի ներկայացումները շարունակական բնույթ կկրեն Յոկոյի համար: Նա 2003 թվականին ներկայացումներ կկազմակերպի Փարիզի թատրոններից մեկում և մարդկանց ուշադրությունը կդարձնի իր առանց այն էլ սկանդալային անձի վրա:

Վերանդառնանք անցյալ…

Վերևում նշեցինք Յոկոյի և Ջոն Լենոնի հանդիպան վայրը: Շարունակենք:

Յոկոն տարօրինակ անձնվիրությամբ և որսորդի ուշադրությամբ հետևում էր Լենոնի ամեն մի քայլին: Հայտնվում էր նրա տան մոտ: Ժամերով սպասում էր նրան: Ջոնի կինը՝ Սինթիան, Յոկոյի այս արարքներին առանձապես ուշադրություն չէր դարձնում՝ նրան համարելով շարքային երկրպագու, որը խելքը թռցրել է բիթլների համար: Ահա սա էլ նրա ճակատագրական սխալն է լինում, քանի որ Յոկոն հասնում է նպատակին: Նամակներ է գրում Լենոնին.

«Պարիր, շնչիր, մինչև լուսաբաց կրակին նայիր»:

Լենոնը սկսում է հետաքրքրվել այս երկար, անփույթ  մազերով, տարօրինակ արտաքինով կնոջով: Նրանք սկսում են հանդիպել: ՄԻ օր Հունաստան ճամփորդության մեկնած Ջոն Լենոնի կինը վերադառնում է տուն և հայտնաբերում ամունուն և  խելքը թռցրած շարքային երկրպագուհուն անկողնում՝ իր սեփական անկողնում:

«Նրանք անամոթաբար սիրով էին զբաղվում մեր սենյակում»:

Հետագայում կասի Սինթիան:

Ամուսինները բաժանվում են: Սինթիան վեց տարեկան որդու հետ հեռանում է: Իսկ Լենոնն ու Յոկոն անհապաղ ամուսնանում են: Նրանք իրենց հարսանիքն էլ են լրատավամիջոցների հետ անցկացնում, մեղրամիսն էլ: Վարձելով Ամստերդամի «Հիլթոն» հյուրանոցի նորապսակների համարը՝ նրանք խաղախ ակցիա են կազմակերպում հանուն խաղաղության՝ հորդորելով զբաղվել սիրով և ոչ՝ պատերազմով: Նշենք, որ այն ժամանակ ընթանում էր վիետնամական պատերազմը:

Ուղիղ մեկ շաբաթ զույգը համբուրվում էր, քչփչում, սիրախաղ անում, մի խոսքով սիրով էր զբաղվում ամբողջ աշխարհի առաջ:

Յոկո Օնոն և Ջոն Լենոնը հյուրանոցում

Այստեղ արդեն պետք է անդրադառնանք մյուս Բիթլներին: Հասավ նրանց ժամը, և համբերությունը  հատվեց…

Բիթլների մյուս անդամները տանել չէին կարողանում Յոկոյին, քանի որ վերջինս Լենոնին ամենուր ընկերակցում էր, ասում էր՝ ինչ անել, ինչպես, կարծես նրա վարժեցնեղը լիներ…

Հետագայում Փոլ ՄաքՔարթնիին կասի.

«Այդ կինը երժշտությունից ոչինիչ չէր հասկանում, բայց ուղղություն էր ցույց տալիս, թե ինչպես պիտի երգի Ջոնը կամ նվագի մյուսը»:

Նա էր պատճառը, որ խումբը փլուզվեց: Ու խմբի մասնակիցները սկսկեցին իրեց սոլո կարիրերաները: Բայց ՄաքՔարթնիին նաև արդարացիորեն նշում է, որ եթե այդ կինը չլիներ, աշխարհը չէր ունենա «Imagine» երգը կամ աղոթքը. Յոկո կախարդում էր Ջոնին…

Սակայն նրանց ամուսնությունում էլ ամեն ինչ հարթ չէր ընթանում: Երիտասարդ, ավանգարդիստ կինը սկսում է հոգնեցնել Լենոնին: Իսկ վերջինս էլ մի  երեկույթի ժամանակ բացահայտ դավաճանում է կնոջը:

Յոկոն խորիմաստ կին էր: Առաջարկում է մի որոշ ժամանակ առանձին ապրել և որպես սիրուհի ամուսնուն խորհուրդ է տալիս ընտրել իր քարտուղարուհուն: Մի քանի ամիս այլընտրանքային ընտանիք-ընտանիք խաղալուց հետո Լենոնը  հոգնում  և վերադառնում է աշխարհի ամենաբարի, ամենահասկացող, ամենաիմաստուն կնոջ մոտ…

«Յոկոն այն մարդն է, որի հետ ես կարող եմ հաշտվել, կռվել, սիրով զբաղվել …

Նա այն մարդն է, որը գլուխս կշոյի, երբ ես հոգնած ու ընկճված կլինեմ:

Մարդ, որը փոխարինում է մորս»:

Ծնվում է նրանց որդին՝ Շոնը, որը հետագայում բռնում է հոր ճանապարհը: Նա նույնպես երաժիշտ է:

Ջոն Լենոնը, Յոկո Օնոն և իրենց որդի Շոնը

Բայց վերջն արդեն մոտ էր:

1980 թվականին, երբ թողարկվում է Ջոն Լենոնի երկրորդ ալբոմը, նրան փողոցում սպանում է խելագար երկրպագուն պատճառաբանելով՝

«…Որովհետև Ջոնն ինքն իրեն դավաճանել էր»:

Մի քանի շաբաթ անց այրին աճուրդի է հանում նրանց նամակները, ալբոմները: Իսկ վեց ամիս անց կրկին ամուսնանում է:

Հիմա Յոկո Օնոն 87 տարեկան է: Ապրում է Նյու-Յորքում և շարունակում է զարմացնել…

Կարդացեք նաև՝

 


Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Մի լուսանկարի պատմություն

BAFTA 2020

Թագուհին հայտարարեց…

Հարրին և Մեգանը տեղափոխվում են Կանադա

Անհաշտություն թագավորական ընտանիքում

10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Beatles-ի հայտնի լուսանկարի պատմությունն ու «թաղման» վարկածը

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Beatles-ի «All You Need Is Love»-ը հայերեն թարգմանությամբ

Ջոն Լենոնի «Imagine»-ը հայերեն թարգմանությամբ

1970-ականներ. Աստղերի ետնաբեմյան արկածները

1970-ականներ․ Աստղերն աշխատանքից դուրս