Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կակաչային տենդ. պրեմիերա

cw 15224 - Կակաչային տենդ. պրեմիերա

Հուլիսի 13-ին տեղի ունեցավ Ջասթին Չադվիկի «Կակաչային տենդ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմը ռուսական էկրաններ կբարձրանա օգոստոսի 24-ին: Հավանաբար հենց այդ օրերին էլ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա մեծ էկրաններին կամ գուցե տանը վայելելու այս գեղեցկագույն ֆիլմը:
Բրիտանիա-ԱՄՆ համագործակցությամբ այս ֆիլմը պատմում է 17-րդ դարի Հոլանդիայում տիրող իրադարձությունների մասին: Ծաղիկների սերմեր. թվում է, թե դրանք իրենցից ոչ մի կարևորություն չեն ներկայացնում: Այդպես չէ՛: Արի ու տես, որ Հոլանդիայում հենց այդ շրջանում սերմներն ու ծաղիկները հարստանալու և աղքատանալու հիմնական պատճառներն էին: Ամստերդամի բնակիչները ամեն բան կանեն, որ տիրեն դրանք: Այդ գեղեցիկ ծաղիկների համար նրանք պատրաստ են անգամ սպանել:  Կակաչային այս տենդի բուռն իրադարձությունների կենտրոնում է հայտնվում հարուստ վաճառակի կնոջ ու աղքատ նկարչի սիրո պատմությունը. պատմություն, որ շատ հեռուն կտանի, բայց ի՞նչ ավարտ կունենա:
Ֆիլմը էկրանավորվել է Դեբորա Մոգակի համանուն վեպի հիման վրա:
Ֆիլմի գլխավոր դերերում են Ալիսիա Վիկանդերը, Կարա Դելևինը, Քրիսթոֆ Վալցը, Զակ Գալիֆիանակիսը ևայլք: