Կանայք սպանում են... որովհետև - VNews

Կանայք սպանում են… որովհետև

Գոյություն ունի սերիալների շարք, որը ցանկացած կին պետք է նայի: Այդ սերիալների դասին են պատկանում  «Հուսահատ տնային տնտեսուհիները», «Սեքսը մեծ քաղաքում» և այլն:

Այս երկու թիվի շոուների մաաին բավականին խոսվել է ժամանակին և իհարկե, սիրվել  կանանց կողմից:

2019 թվականին «Հուսահատ տնային տնտեսուհիներ»-ի («Desperate Housewives») ստեղծագործական կազմը  հեռուստադիտողին է ներկայացրել իրենց նոր նախագիծը, որը կոչվում է «Ինչու են կանայք սպանում» «Why Women Kill»…

Համարձակ և սերիալի մասին արդեն որոշակի պատկերացում ստեղծող այս վերնագիրը գրավել է շատ կանանց, քանի որ յուրաքանչյուր կին ժամանակ առ ժամանակ մտածում է այս թեմայի շուրջ:

Սա բավականին յուրօրինակ սև կատակերգություն է, որը պատմում է 3 բոլորովին տարբեր կանանց մասին: Տարբեր սյուժետային գծերով, բայց ընդհանուր թեմայով` այս սերիալի գործողությունները տեղի են ունենում տարբեր ժամանակաշրջաններում, միևնույն տանը, նույն խնդրի հետևանքով առաջացած 3 զոհով:

Կանացից  յուրաքանչյուրն իր սերնդի ներկայացուցիչն է: Հիմնական հերոսները հիանալի գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, բայց դրան հասնում են տարբեր ձևերով:

Նրանցից մեկը 60-ականներից մի տնային տնտեսուհի է: Նա շատ երազկոտ է, նվիրված ամուսնուն ու կենցաղին: Հերոսուհին հույս չունի կյանքի լուրջ փոփոխությունների, ուստի փորձում է ընտելանալ ստեղծված իրավիճակին և ամեն կերպ ջանում է գոհացնել ամուսնուն, բայց գործողությունները այնպես են դասավորվում, որ նա ստիպված է լինում դիմել արդեն  իսկ վերնագրից կանխորոշող քայլերի…

Երկրորդ գլխավոր դերակատարը 80-ականներից է, որին,  ի դեպ, մարմնավորում է Լյուսի Լյուն: Փայլուն Սիմոնան վարում է գլամուրային կյանքն իր ամբողջ նիստուկացով, բոլոր երեկույթների կիզակետում է իր ոճով, համարձակ է և ընկերասեր: Թվում է, թե նա իդելական կյանք ունի, սակայն նույնիսկ այսպիսի տպավորիչ կինն էլ է տխրում ու հուսահատվում՝ իմանալով ամուսնու դավաճանության մասին, ոչ ավել ոչ պակաս տղամարդու հետ: Կրկնակի հարված…

Երրորդ հերոսուհին առավել ծանոթ կլինի ժամանակակից հեռուստադիտողներին, քանի որ նա մեր ժամանակների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է: Հիանալի փաստաբան, որը նաև պահում է սցենարի հեղինակ ընկերոջը, որի գործերը այնքան էլ լավ չեն ընթանում վերջին 2 տարվա ընթացքում, բայց հերոսուհին չի տրտնջում այդ փաստից, ընդհակառակը, մշտապես քաջալերում է նրան, բայց նրա համբերության բաժակը լցվում է, երբ ապագա ամուսինը դավճանում է նրան լավագույն ընկերուհու հետ: Ի դեպ, այս զույգը տարբերվում է մնացած զույգերից նրանով, որ որպես հարաբերությունների  ձևաչափ՝ ընտրել է ազատ հարաբերություններ տեսակը: Այսինքն այս զույգին ցանկացած ժամանակ կարող է միանալ 3-րդ ոչ ավելորդը…

Իհարկե, ժամանակները փոխվում են, բայց դավաճանված լինելու զգացողությունը նույն է մնում, ինչ էլ համախմբում է այս 3 սերնդի հերոսուհիներին:

Ռեժիսոր՝ Դեյվիդ Գրոսման

Սցենարի հեղինակ՝ Մարկ Չերի

Դերերում՝ Լյուսի Լյու, Ջենիֆեր Գուդվին, Քիրբի Հաուել-Բապտիստ և Ալեքսանդրա Դադարիո


Լևոն Արոնյան [բաց նամակ ու նոր սեր] խոստովանություն

Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

+ 4 խիստ կանացի սերիալ[կարիերա, սեր, կիրք]

5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Նոր թույն սերիալ ֆեմինիզմի ու հակաֆեմինիզմի մասին. «Mrs. America»

5 սերիալ ամենատարբեր մամաների մասին։

«The Act» և «Mommy Dead and Dearest». մինի-սերիալ և դոկ. ֆիլմ իրական, հրեշավոր պատմության հիման վրա։

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

Սերիալամանիա. օրվա Quiz-ը սերիալների գիտակների համար

3 ՆՈՐ սերիալ ուժեղ կանանց մասին ուժեղ կանանց համար

5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Ամենահիշվող խոսքեը «La casa de papel»-ից

«La casa de papel» + 2 իսպանական սերիալ՝ կրիմինալ ոգով

La casa de papel. հայերի իսպանական հետաքրքրությունը

«Քայլող մեռյալները» և «Տարօրինակ դեպքեր» սերիալների նկարահանումները հետաձգվում են

Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից