Կանայք, առանց որոնց շատ գլուխգործոցներ այդպես էլ չէին ծնվի - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կանայք, առանց որոնց շատ գլուխգործոցներ այդպես էլ չէին ծնվի

Գոյություն ունի մի տեսություն ըստ որի՝ աշխարհում կատարված և կատարվող ցանկացած լավ ու դրական երևույթ կնոջ արտաքին գեղեցկության և ներքին հարստության հետևանքն է:
Ձեզ ենք ներկայացնում 5 կին, որոնք այդ տեսությունը մեկ քայլ ևս մոտեցնում են իրականությանը:

Ժաննա Էյբութերն

 Ամեդեո Մոդիլիանիի սիրելին

Համատեղ կյանքի 4 տարիների ընթացքում Մոդիլիանին հասցրել է լռակյաց ու թախծոտ աչքերով կնոջը դիմանկարել շուրջ 25 անգամ։ Մտածկոտ ու մելանխոլիկ Ժաննան երիտասարդ նկարչի համար իդելական կերպար էր։ Նա Մոդիլիանիի համար կյանքի իսկական ընկեր էր, ով նրա կողքին էր ամենածանր ու դժվարին պահերին։ Նկարիչի մահվան հաջորդ իսկ օրը Ժաննան, որը ընդհամենը մի քանի օրից պետք է երեխա պարգևեր Մոդիլիանիին, չդիմանալով հանգամանքների ծանրությանը, իրեն պատուհանից դուրս է նետում։


Գալա Դալի (Ելենա Դյակովա)

Սալվադոր Դալիի կինը


25 տարեկանում Դալին առաջին անգամ հանդիպում է Գալային, ու դրանից հետո նրանք չեն բաժանվում շուրջ 53 տարի։ Այդ ամբողջ ընթացքում Գալան ոչ միայն անձնական, այլև ստեղծագործական կյանքում դառնում է Դալիի կարևորագույն կերպարը։ Առաջին ամուսնու՝ բանաստեղծ Պոլ Էլուարի մահվանից հետո Գալան ու Դալին ամուսնանում են։ Կյանքի վերիջին տարիներին Գալան տառապում է ծանր հիվանդությամբ ու իր մահվան օրվան սպասում՝ իբրև ամենաերջանիկ օր։ Նա մահանում է 1982թ․-ին։ Դալին նրանից հետո ապրում է շուրջ յոթ տարի։

Մանրամասն տես՝ Սալվադոր Դալի-Գալա. մեծ ու տարօրինակ սիրո պատմություն





Բելլա Ռոզենֆել

 Մարկ Շագալի առաջին սերը

«Երբ ես Բելլայի հետ եմ, ես չեմ քայլում, ես թռչում եմ», – հաճախ կրկնում էր Շագալը։ Սևաչյա գեղեցկուհու պատկերը կարելի է գտնել նկարչի հարյուրավոր գործերում․ նա Շագալի ամենասիրեի բնորդուհին էր։ Բելլաի մահվանից հետո Շագալը շուրջ մեկ տարի չէր կարողանում ստեղծագործել։

մանրամասն կարդա՝ Մարկ Շագալ. նկարիչ, որ կարողանում էր սիրել




Սյուզաննա Վալադոն

Օգյուստ Ռենուարի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի և Պիեռ Պյուվի դը Շավանի բնորդուհին


Մարիա Կլեմենտին Վալադոնը  (Սյուզաննա անունը վերցրել է ավելի ուշ) առաջին նկարչուհին է, որը կարողացել է դառնալ Գեղարվեստի ազգային միության անդամ: Շատ բարդ ու ծանր, բայց միևնույն ժամանակ անսահաման գեղեցիկ ու հարուստ այդ աշխարհում նա իր առաջին քայլերն արել է որպես բնորդուհի: Պիեռ Պյուվի դը Շավանին առաջինն էր, որը նկատեց երիտասարդ Սյուզանի յուրօրինակ հմայքն ու սկսեց աշխատել նրա հետ: Հետագայում արդեն նա դարձավ Ռենուարի, Տուլուզ-Լոտրիկի, Բերտա Մորիզոյի համաշխարհային փառք վայելող, անվանի կտավների բնորդուհին:



Լիդիա Դելեկտորսկայա

Անրի Մատիսի օգնականը

«20 տարի շարունակ ես լույս էի նրա աչքերում, իսկ նա՝ իմ կյանքի միակ իմաստը»,- Մատիսի հետ հարաբերությունները հենց այսպես է բնորոշում Լիդիա Դելեկտորսկայան: Երբ նրանք ծանոթացան, Լիդիան 22 տարեկան էր, իսկ արդեն անվանի նկարիչը՝ 63: Լիդիան խնամում էր Մատիսի հիվանդ կնոջը, և միայն մեկ տարի անց նկարիչը նկատում է, որ Լիդիան բնորդուհու համար իդեալական տարբերակ է: Մատիսը տարին երկու կտավ էր նվիրում Լիդիային, որպեսզի նա կարողանա ապահովել իր բարեկեցիկ ապագան՝ նկարչի մահվանից հետո:

Մատիսի մահը չխանգառեց Լիդիա Դելեկտորսկայաին շարունակել ծառայել իր վարպետին: Նա հավաքեց նկարչի դեռևս անհայտ գործերը և նվիրաբերեց խորհրդային թանգարաններին:

շարունակելի…

Հոդվածը պատրաստեց Մհեր Թարոյանը


Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Մեկ օր Սալվադոր Դալիի հետ. մեծ սյուրռեալիստի բացառիկ լուսանկարները

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Մարդիկ պատմում են հայտնի մարդկանց հետ իրենց անհավանական հանդիպումները

Սալվադոր Դալիի «Ալիսը հրաշքների աշխարհում» բացառիկ շարքը

Սելֆի, որի արդյունքում վնասվել են Դալիի և Գոյայի կտավները

Մեծերի արտասովոր պատմությունները

Անմահ դասականը. Werner Goldberg

Սալվադոր Դալիին «կյանքի կկոչեն» նոր ցուցադրության ժամանակ

Մեծերի փոքր տարօրինակությունները [մաս 2]

Սալվադոր Դալին, ռնգեղջյուրն ու եղջյուրը

QUIZ. Ո՞վ է նկարի հեղինակը

Եթե Էյնշտեյնը, Վան Գոգը, Պուտինն ու այլ հայտնի մարդիկ հիփսթեր լինեին

Հայտնի մարդկանց արխիվային լուսանկարները

Արա Գյուլեր – Ստամբուլի հանճարեղ աչք, որ նկարեց 20-րդ դարի հանճարներին

Մոնեի, Ռենուարի, Պիկասոյի, Մատիսի, Կանդինսկու և այլ հայտնի նկարիչների հազվագյուտ վիդեոները