Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ասում են՝ բիզնեսը կնոջ տեղը չէ։ Ու որպես շատ ծանրաքարշ ապացույց ասումեն, թե կանայք զգացմունքային են, այդ պատճառով։ Բայց այս ֆիլմերը ձեզ ցույց կտամ, որ կանայք կարող են հաջողել բիզնեսում և զգացմունքները նրանց միայն ուժ են տալիս։
Կինը, ով ցանկանում է կարիերա ստեղծել պետք է լինի համառ, կոշտ և հիանալի տիրապետի բիզնեսի սկզբունքներին: Պետք է հաշվի առնել ամեն ինչ՝ իմիջ, ձեռնարկատիրական խորաթափանցություն, իշխելու կարողություն:
Ֆիլմի գլխավոր հերոսը Միրանդա Պրիստլին է: Նորաձևության հայտնի ամսագրի գլխավոր խմբագիրը, կսովորեցնի՝ ինչպես վեր բարձրանալ:
Բիզնեսը զոհեր է պահանջում: Ռոմանտիկ կոմեդիան սկսվում է նրանով, որ քաղաքակիրթ կարիերիստ Լյուսի Հիլը մեկնում է Մինեսոտա, ոչ այնքան բարի նպատակներով: Նա ստիպված է զգալիորեն կրճատել գործարանի աշխատակազմը, որպեսզի այն փրկի սննկացումից: Սկզում նրան թվում էր, թե դա շատ հեշտ է, բայց գյուղի բնակիչների հետ շփումը նրան հեռացնում է իր նպատակներից: Արդյունքում Լյուսին կտրուկ միջոցներ է ձեռք առնում և կայացնում որոշումներ, որոնք իրավիճակը փոխում են ավելի լավ ուղղությամբ:
Ֆիլմը հնարավորություն է տալիս սկսնակ ձեռնարկատերերին հասկանալ՝ կկարողանան արդյոք կտրուկ որոշումների միջոցով որոշել իրենց աշխատակիցների ապագան և պահպանել բիզնեսը:
Սա կանաց բիզնեսում մոխրոտիկի պատմություն է, ամերիկյան երազանքի տիպիկ մոտեցմամբ:
Այստեղ ֆեաներ չկան և Մակ Գիլը ստիպված է գործի դնել ոչ այնքան ազնիվ միջոցներ, որպեսզի «հայտնվի պարահանդեսին»: Երբ իր ղեկավարը արձակուրդի ժամանակ կոտրում է ոտքը, Մակը միանգամից զբաղեցնում նրա տեղը և այստեղից էլ սկսվում է իր հաջողության ճանապարհը: Ֆիլմը մոտիվացնում է կարճ ժամանակում ոչ ստանդարտ որոշումներ կայացնել: Սա էլ հենց կոչվում է հնարավորությունների օգտագործում, որը ապագայում դառնում է հաջողությունների հիմքը:
Ֆիլմի հիմքում հայտնի իրավապաշտպան Էրին Բրոկովիչ պատմությունն է, ով միայնակ պաշտպանում է մարդկանց հզոր ընկերությունից: Ակնհայտորեն պարտվող գործը նա վարում է իրեն հատուկ ձևերով՝ ազուսպ ճնշումով, ազնվությամբ և ոգևորվածությամբ:
Ֆիլմը մոտիվացնում է ոչ միայն կանանց, այլ նաև հիանալի դաս է տալիս ձեռնարկատերերին՝ մնա հաստատուն և կհաղթես:
Ֆիլմն ապահովված տնային տնտեսուհի Մերի Հեյնսի մասին է, ով բացահայտում է ամուսնու դավաճանությունը վաճառողուհու հետ: Հարազատների դավաճանությունը կոտրում է մարդկանց, հատկապես, եթե մինչ այդ ապրել ես կոնֆորտ զոնայում: Այս ամենը նրան ստիպում է փոխել իր աշխարհայացքը և սկսում է մտածել սեփական հետաքրքրությունների մասին: Մերին սկսում է սեփական բիզնեսը և հասնում է այնպիսի բարձունքների, որոնք նա ժամանակին զոհել է հանուն ընտանիքի:
Վիդեո
Ֆոտո