Կանայք ռազմաճակատում և թիկունքում - VNews

Կանայք ռազմաճակատում և թիկունքում

Շարունակում ենք փորփրել համաշխարհային ֆոտոարխիվները, որպեսզի հնարավորինս ամբողջական, մաքսիմալ լիարժեք ու ստույգ պատկերացում կազմենք այն մասին, թե ինչպես էին տասնամյակներ առաջ աշխարհի ամենատարբեր երկներում ապրող կանայք օգնում իրենց զինվորին։ Օրինակ՝ իրար դեմ պատերազմող հիտլերյան Գերմանիան ու Կարմիր բանակը թշնամական երկրներ էին, սակայն այսօր, նայելով ու ուսումնասիրելով կանանց մասնակցությամբ լայնածավալ ֆոտոարխիվները, առաջին պլան է գալիս ոգեշնչումն ու մոտիվացիան, որով հագեցած են անցյալ դարի կանանց դեմքերը։

 

 

 

1918 թվական, Օտյո, Ֆրանսիա. առողջացող ամերիկացի զինվորը Կարմիր խաչի խնամակալի ու մեկ այլ զինվորի կողքին։

 

 

1960-ականներ, անկախության համար պատերազմող Ալժիր. կանայք տղամարդկանց հետ հավասար դուրս են եկել ցույցի։

 

 

1936 թվական, քաղաքացիական պատերազմ վարող Իսպանիա. կինը նոր կարգախոսներ է փակցնում դռներին։

 

Առաջին համաշխարհային պատերազմ, 1918 թվականի հուլիս. Կարմիր խաչի աշխատողները հատուկ սարքով կտրում են վիրահատությունների համար նախատեսված անթափանց մուսլինը։

 

Միացյալ Նահանգներ, զոդող կինը Երկրորդ համաշխարհային պատերազմի պաշտպանական գործարանում։

 

 

1960-ականների Ալժիր, կինը բարիկադներում։

 

 

1944 թվական, Արևելյան ռազմաճակատ. ընդմիջման ժամին խորհրդային բանակի բուժքույր Սոնյա Մագդանսկայան նվագում է զինվորների համար։

 

 

1945 թվականի հուլիս, Բեռլին. Կարմիր բանակի խորհրդային կին զինվորը վերահսկում է երթևեկությունը Բրանդենբուրգյան  դարպասների դիմաց։

 

 

1936 թվական, Մադրիդ. քաղաքացիական պատերազմի ժամանակ կինը միավորվել է իր երեխաների հետ։

 

ԽՍՀՄ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, կինն աշխատում է խառատահաստոցի դիմաց։

 

1948 թվականի դեկտեմբերի 17-ին Բեռլինի՝ ֆրանսիացիների կողմից վերահսկվող գոտու «Թեգել» օդանավակայանում գերմանացի կանայք, որոնք աշխատում են բեռլինցիներին մատակարարելու համար օդային բարձրացում պատրաստելու համար, շփվում են ընդմիջման ժամանակ։

 

1941 թվական, Խորհրդային Ուկրաինա, կանայք թերթ են կարդում, որպեսզի տեղեկանան ռազմական նորություններից։

 

1945 թվականի մայիս, Կարմիր բանակի հաղթանակած կինը բեռլինյան փողոցում։

 

1940-ականներ, Պապերշտրասե, Բեռլին. կանայք մահճակալներ են պատրաստում փախստականների ճամբարում։

 

1944 թվականի օգոստոսի 25. ֆրանսիացի զինվորներից մեկը կռանում է, որպեսզի համբուրի ֆրանսիացի հեծանվորդուհուն։