fbpx

Կաննի 71-րդ կինոփառատոն

Մայիսի 8-ին Ֆրանսիայի Կանն քաղաքում մեկնարկեց Կաննի 71-րդ ամենամյա կինոփառատոնը:
Այս տարվա փառատոնի Ժյուրիի նախագան է ավստրալիացի սիրված դերասանուհի Քեյթ Բլանշեթը:

Հաճելի անակնկալ բոլոր այն կանանց համար, որոնք պայքարում են կանանաց և տղամարդկանց միջև հավասարության նշան դնոլու համար, սակայն հարկ է հիշեցնել, որ սա առաջին դեպքը չէ, որ ժյուրիի նախագահը կին է: Տարբեր տարիներ ժյուրիի նախագահի կարգավիճակում հանդես են եկել ֆրանսիացի սիրված դերասանուհի Իզաբել Հյուպպերն ու նորզելանդացի սիրված ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը:

Այս տարի Կաննի կինոփառատոնի բացումն արվեց Ազգար Ֆարհադիի «Բոլորը գիտեն/Todos lo saben» ֆիլմով, որի գլխավոր դերերում են Պենելոպե Քրուզն ու Խավիեր Բարդեմը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Կարոլինան, Արգենտինայի տաք և գեղեցիկ մայրաքաղաք Բուենոս Այրեսից մեկնում է Իսպանիա՝ հարազատներին այցելության: Ճանապարհին, սակայն, Կարոլինան բազում խոչընդոտների է հանդիպում:


Հիշեցնենք, որ սա ամուսինների առաջին համատեղ աշխատանքը չէ, սակայն կինոսերները հույս ունեն, որ այն նախորդ ֆիլմերը ստվերում կթողնի: Սա կինոփառատոնի պատմության ողջ ընթացքում 2-րդ իսպանալեզու ֆիլմն է, որին բախտ է վիճակվում մասնակցել փառատոնի բացմանը: 2004 թ. Կաննի կինոփառատոնը մեկնարկեց Պեդրո Ալմադովարի «Վատ դաստիարակություն/La mala educación» ֆիմով:
Այս տարվա Կաննի կինոփառատոնի պաստառին է Ժան Լյուկ Գոդարի 1965 թ. «Խելագար Պիերոն/Pierrot le fou» ֆիլմից Աննա Կարինայի և Ժան Պոլ Բելմոնդոյի համբույրի պատկերը:

Սա 2-րդ անգամ է, որ փառատոնի պաստառը զարդարվում է Գոդարի ֆիլմով. 2016 թ. պաստառին էր ռեժիսորի 1963թ. «Ատելություն/Le mépris» ֆիլմը:

Այս տարվա Կաննի կինոփառատոնի ժյուրիի հիմնական կազմում են թայվանցի դերասան Չան Չենը, ամերիկացի ռեժիսոր Ավա Դուվերնայը, ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանը, ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովը, ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, երգիչ Խանջա Նինը:
«Հատուկ հայացք» անվանակարգում առաջադրված ֆիլմերը գնահատվելու են պուերտոռիկացի դերասան Բենիսիո դել Տորոյի, ռուս ռեժիսոր Կանտեմիր Բալագովի, պաղեստինցի գրող և ռեժիսոր Աննամարի Յասիրի, ֆրանսիացի դերասանուհի Վիրջինիա Լեդոյենի և “Telluride”  կինոփառատոնի գործադիր տնօրեն Ջուլիա Հանթսինգերի կողմից:

Այս տարվա Կաննի կինոփառատոնի մրցույթային ֆիլմերի կազմում հարկ է առանձնացնել Սերգեյ Դվորցևոյի «Այկա/Айка»,Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ/Cold War», Ազգար ֆարհադիի «Բոլորը գիտեն/Todos lo saben», Ժան Լյուկ Գոդարի 40-րդ լիամետրաժ «Նկարներով գիրք/Le livre d’image», Կիրիլ Սերեբրյակովի «Ամառ/Лето», Ստեֆան Բրիզեի «Պատերազմում/En guerre», Ջաֆար Փանահիի  «3 դեմք/Three Faces», Ռյուսուկե Համագութիի «Ասակո 1, 2/Netemo sametemo», Ցզյա Չժանկեի «Մոխրագույնն ամենամաքուր սպիտակն է/Jiang hu er nv», Լի Չհան Դոնի  «Այրվողը/Beoning», Նադին Լաբակիի «Կաֆարնաում/Capharnaüm», Յան Գոնսալեսի «Դանակը սրտում/Un couteau dans le coeur» ևն:

Մյուս հաճելի անակնկալն այն էր, որ դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը ոչ մրցակցային անվանակարգում ներկայացնելու է իր «Ջեքի կառուցած տունը/The House That Jack Built» ֆիլմը, որը պատմում է սերիական մարդասպանի և նրա զոհերի մասին է: Հիշեցնենք, որ 2011 թ. սկանդալային ռեժիսորը Կաննի կինոփառատոնում ներկայացնում էր իր «Մելանխոլիա/Melancholia» ֆիլմը, որին հաջորդում են Ադոլֆ Հիտլերի հասցեին գովասանքի խոսքերը: Լարսին արգելում են մասնակցել կինոփառատոնին հաջորդ տարիների ընթացքում, բայց ռեժսորը իրեն չէր «կորցնում» և ամեն տարի փորձեր էր անում նորից հայտնվել Կաննի կինոփառատոնում:
Թրիերը համոզված է, որ կինոն կոշիկի միջի քարի պես անհարմար պետք է լինի. զգուշացե՛ք, այս տարվա նրա ֆիլմը շատ «անհարմարն» է լինելու:

Փառատոնի փակման արարողությունը կանցկացվի մայիսի 19-ին, իսկ արդյունքերը կամփոփվեն մայիսի 20-ին:


Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթողները

Լեոնարդո Դի Կապրիոն նոր ֆիլմ է ներկայացրել «Կաննի» կինոփառատոնի շրջանակներում…

Դիտել հունիսին կինոթատրոնում

Կաննի 72-րդ կինոփառատոն. կարմիր գորգ (լուսանկարներ)

Բենեդիկտ Քամբերբաչը և Էլիզաբեթ Մոսը նկարահանվելու են նոր ֆիլմում

Հայտնի դերասան-դերասանուհիներն ամենագեղեցիկ գովազդային հոլովակներում

Ինյարիտու, Ռորվախեր, Լանտիմոս և այլ հայտնիներ՝ Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում

Ժան Լյուկ Գոդարը նոր ֆիլմի վրա է աշխատում

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 2]

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Կաննի 72-րդ կինոփառատոն. լայն-ափ

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]