fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 2]

Մայիսի 14-ին մեկնարկում է Կաննի 72-րդ կինոփառատոնը և բոլորս անհամբեր սպասում ենք, թե երբ ենք պատիվ ունենալու վայելել մեր սիրելի վարպետների նոր գործերը, որոնք ցուցադրվելու են փառատոնի շրջանակներում:

Ձեզ ենք ներկայացնում այս տարվա Կաննի կինոփառատոնի ամենասպասված ֆիլմերից մի քանիսը:

Վայրի սագերի լիճը/Озеро диких гусей/Nan fang che zhan de ju hui

ռեժ.՝Դյաո Ինան
դերերում՝ Խու Գե, Քվայ Լունմեյ ևն

Այս տարվա Կաննի կինոփառատոնի ֆիլմացանկում երկու չինական գործ կա, որոնցից մեկը Դյաո Ինանի՝ մարմնավաճառուհու և բայքերների առաջնորդ մի տղամարդու մասին պատմող այս գործն է:
«Ոսկե արջի» դափնեկիր ռեժիսորն այս անգամ պայքարում է «Ոսկե Արմավենու» համար: Հետաքրքիր և ցավալի փաստ է կինոսերների համար այն, որ չինական կառավարությունը սովորություն ունի արգելել արդեն կինոփառատոնների շրջանակներում հաստատված մասնակից ֆիլմերի ցուցադրությունը, բայց քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, հուսանք, որ Կաննում այս խոստումնալից ֆիլմը կցուցադրվի և մենք էլ որքան հնարավոր է շուտ հնարավորություն կունենանք վայելել չինացի վարպետի գործը:

 

Աստվա՜ծ իմ/Мой Бог/Roubaix, une lumière

ռեժ.՝Արնո Դեպլեշեն
դերերում՝Լեա Սեյդու, Սառա Ֆորեստիե ևն

Ֆիլմը ոստիկանների մասին է, որոնք փորձում են բացահայտել շատ դաժան սպանության առեղծվածային հանգամանքները և գտնել մեղավորին:

Բավականին հասարակ սյուժեն կոմպենսացվում է նրանով, որ ֆիլմում նկարահանվել է մեր ժամանակների ամենապահանջված ֆրանսիացի դերասանուհիներից մեկը՝ Լեա Սեյդուն:

Պետք է որ դրախտ լինի/Должно быть, это рай/It Must Be Heaven

ռեժ.՝Էլիա Սուլեյման 
դերերում՝Ալի Սուլիման, Էլիա Սուլեյման ևն

«Ոսկե Արմավենու» դափնեկիր պաղեստինցի ռեժիսոր Էլիա Սուլեյմանն այս տարի Կաննում ներկայացնելու է իր նոր ինքնակենսագրական ֆիլմը: Գլխովոր հերոսը հենց ինքը՝ ռեժիսորն է, որը լքելով Պաղեստինը ճանապարհորդում է աշխարհով և համեմատություններ անում իր սիրելի հայրենիքի հետ: Սուլեյմանը գիտակցում է, որ ուր էլ գնա և ինչ է անի իր հայրենիքը նրա հետ է, նրա սրտում:

 

Թռչուն/Козодои/Bacurau

ռեժ.՝Ժուլիանո Դորնել, Կլեբեր Մենդոնսա Ֆիլիու
դերերում՝Ուդո Կիր, Սոնյա Բրագա ևն

Ֆիլմը ռեժիսորի մասին է, որն ուղևորվում է Բրազիլիայի՝ բոլորի կողմից մոռացված վայրեր, վայրեր, որոնք կօգնեն ռեժիսորին գտնել իր հարցերի պատասխանները:

Դավաճան/Предатель/Il traditore

ռեժ.՝Մարկո Բելոկիո
դերերում՝Լուիջի Լո Կասիո, Ալեսիո Պրատիկո ևն

«Ոսկե Առյուծի» դափնեկիր Մարկո Բելոկիոն արդեն 7-րդ անգամն է մասնակցելու Կաննի կինոփառատոնին:

Այս անգամ Մարկոն հանրության դատին կհանձնի գանգստեր Տոմազոյի մասին պատմող իր ֆիլմը: Տոմազոն դուրս է գալիս իտալական մաֆիայի դեմ՝ բացելով մաֆիայի բոլոր գաղտնիքները:

Մատիասը և Մաքսիմը/Матиас и Максим/Matthias & Maxime

ռեժ.՝Քսավյե Դոլան 
դերերում՝Քսավյե Դոլան, Հարիս Դիքինսոն ևն

 

տես նաև՝Քսավյե Դոլանն ասում է…

«Անառակ որդին» նորից վերադառնում է, կամ այլ կերպ ասած՝ «Ոսկե Արմավենու» եռակի դափնեկիր Քսավյե Դոլանը նորից վերադառնում է արմատներին, այսինքն՝ Կանն: Հիշեցնենք, որ վերջին անգամ կանադացի ռեժիսորը Կաննում ներկայացրել էր իր “Juste la fin du monde” ֆիլմը, որը հաղթել էր երեք անվանակարգերում, այդ թվում նաև Քսավյեն ճանաչվել էր «Լավագույն ռեժիսոր»:

Դոլանի այս ֆիլմն ընկերության մասին է: Մատիասը և Մքսիմը մանկության ընկերներ են: Տարիներ են անցել, այժմ նրանք հասուն մարդիկ են և նրանց մեջքի հետևում մի ամբողջ ապրած կյանք կա, նրանք այլևս այն փոքր տղաները չեն: Նոր բացահայտումները կցնցեն հերոսներին…

Ասում են՝ այս ֆիլմում նոր և ավելի հասուն Դոլանի ձեռագիրն ենք տեսնելու:

 

Կներես, կարոտել ենք քեզ/Прости, мы скучали/Sorry We Missed You

ռեժ.՝Քեն Լոուչ
դերերում՝Քրիս Հիտչես, Խարիետ Գոսթ ևն

Բրիտանացի սիրված ռեժիսոր, «Ոսկե Արմավենու» դափնեկիր Քեն Լոուչը նորից վերադառնում է Կանն և այս անգամ էլ հույս ունի, որ դատարկ ձեռքով տուն չի ուղևորվի:

Ռեժիսորը հանրության դատին է հանձնելու ամուսնական զույգի մասին պատմող մի պատմություն, որը խոստանում է շատ հուզիչ լինել: Հերոսները փորձում են ծայրը ծայրին հասցնել և բարելավել իրենց կյանքի որակը:

տես նաև՝ Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Աղբյուր՝ GQ


Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Պեդրո Ալմոդովարին «Ոսկե առյուծ» կշնորհեն

Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթողները

Լեոնարդո Դի Կապրիոն նոր ֆիլմ է ներկայացրել «Կաննի» կինոփառատոնի շրջանակներում…

Դիտել հունիսին կինոթատրոնում

Կաննի 72-րդ կինոփառատոն. կարմիր գորգ (լուսանկարներ)

Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

Հայտնի դերասան-դերասանուհիներն ամենագեղեցիկ գովազդային հոլովակներում

Ինյարիտու, Ռորվախեր, Լանտիմոս և այլ հայտնիներ՝ Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում

Կաննի 72-րդ կինոփառատոն. լայն-ափ

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը

Զրուցեցինք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ

Հայտնի դերասանուհիները Մայքլ Յանսոնի օբյեկտիվում

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահն է լինելու