fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթողները

Ահա և վերջ՝ ավարտվեց աղմկահարույց Կաննի 72-րդ կինոփառատոնը, և արդեն պարզ է, թե ովքեր են այն հաջողակները, որոնք տուն են ուղևորվել «Ոսկե արմավենին» ձեռքերում: Հիշեցնենք, որ փառատոնի ժյուրին գլխավորում էր մեքսիկացի վարպետ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, որը տարբեր տարիներին Կաննի ժյուրիի դատին է հանձնել իր “Amores perros”, “Babel”, “Biutiful“,”Birdman or (The Unexpected Virtue of Ignorance)”, “The Revenant” («Փրկվածը») ֆիլմերը: Բացի Գոնսալես Ինյարիտուից ժյուրիի կազմում էին դերասանուհիներ Էլ Ֆանինգը, Մայմունա Ն՛Դիայեն, սցենարիստ և ռեժիսոր Քելլի Ռայխարդթը, դերասան, սցենարիստ և ռեժիսոր Էնկի Բիլալը, ռեժիսորներ Ալիչե Ռորվախերը, Յորղոս Լանտիմոսը, Պավել Պավլիկովսկին և սցենարիստ Ռոբեն Կամպիյոն:

Այս տարի «Ոսկե արմավենու» համար պայքարում էր 20 կինոնկար, որոնց թվում էին արդեն «Ոսկե արմավենու» դափնեկիր ռեժիսորներ Թերենս Մալիկի՝ «Թաքնված կյանք» (“A Hidden Life”), Քվենտին Տարանտինոյի՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» (“Once Upon a Time … in Hollywood”), Քեն Լոուչի՝ «Կներես, կարոտել էինք» (“Sorry We Missed You”) և Դարդեն եղբայրների՝ «Երիտասարդ Ահմեդը» (“Le jeune Ahmed”) նոր գործերը: Նշենք, որ նախորդ տարի «Ոսկե արմավենու» հաղթող է ճանաչվել Հիրոկաձու Կորեեդայի «Խանութի գողերը» (“Manbiki kazoku”) ֆիլմը, արն ավելի ուշ նոմինացվել էր նաև Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Եկեք ամփոփենք այս տարվա հաղթողներին:

Լավագույն ֆիլմ ՝ «Պարազիտներ» (“Gisaengchun”), ռեժ.՝ Բոնգ Ջուն-Հո

Գրան պրի մրցանակ՝ «Կրակը մյուս անգամ» (“Fire Next Time”), ռեժ.՝ Մատի Դիոփ

Ժյուրիի Գրան պրի մրցանակ՝ «Մերժվածներ» (“Les misérables”),  ռեժ.՝ Լաջ Լի և «Գիշերային թռչուն» (“Bacurau”), ռեժ.՝ Քլեբեր Մենդոսա Ֆիլիո, Ջուլիանո Դորնելես

Լավագույն դերասանուհի՝ Էմիլի Բիչեմ, «Փոքրիկ Ջո» (“Little Joe”), ռեժ.՝ Ջեսիքա Հաուսներ

Լավագույն դերասան՝Անտոնիո Բանդերաս, «Ցավ ու փառք» (“Dolor y gloria”), ռեժ.՝ Պեդրո Ալմադովար

Լավագույն ռեժիսոր՝ Դարդեն եղբայրներ, ֆիլմը՝ «Երիտասարդ Ահմեդը» (“Le jeune Ahmed”)

Լավագույն սցենար՝ «Հրդեհի միջի տիկնոջ դիմանկարը» (“Portrait of a Lady on Fire”), ռեժ. և սցենարիստ՝ Սելին Սկիամա

Ժյուրիի հատուկ մրցանակ՝ «Պետք է որ դրախտ լինի» (“It Must Be Heaven”), ռեժ.՝ Էլիա Սուլեյման

 

 

Ավելին այստեղ:

Աղբյուր՝ indiewire.com


5 հոլիվուդյան բանտարկված աստղ

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

Պեդրո Ալմոդովարին «Ոսկե առյուծ» կշնորհեն

Քվենտին Տարանտինոն նոր “Star Trek” է նկարահանում

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

Լեոնարդո Դի Կապրիոն նոր ֆիլմ է ներկայացրել «Կաննի» կինոփառատոնի շրջանակներում…

Դիտել հունիսին կինոթատրոնում

Քվենտին Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ “Esquire”-ի հարցազրույցում

Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի “Once Upon a Time in Hollywood” ֆիլմի երկար սպասված պրեմիերան

Կաննի 72-րդ կինոփառատոն. կարմիր գորգ (լուսանկարներ)

Ինյարիտու, Ռորվախեր, Լանտիմոս և այլ հայտնիներ՝ Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 2]

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Կաննի 72-րդ կինոփառատոն. լայն-ափ