fbpx

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը

Մայիսի 14-ին Ֆրանսիայի հարավ-արևելքի Պրովանս մարզի Կանն քաղաքում կմեկնարկի ամենամյա կինոփառատոնը, որի բացմանը կցուցադրվի ամերիկացի սիրված ռեժիսոր, «Ոսկե արմավենու» դափնեկիր Ջիմ Ջարմուշի “The Dead Don’t Die” («Մեռածները չեն մահանում») նոր կատակերգությունը: Ֆիլմի արտադրությամբ զբաղվել է  Focus Features-ը, իսկ գլխավոր դերերում են Ադամ Դրայվերը, Թիլդա Սուինթոնը, Սելենա Գոմեսը, Բիլ Մյուրեյը, Քլոե Սևինին ևն: Ֆիլմի ցուցադրվելու է մրցույթային ծրագրից դուրս:

Հիշեցնենք, որ Դրայվերի, Մյուրեյի և Սևինիի հերոսները ոստիկաններ են, որոնք փորձում են հանդարտեցնել քաղաքի բնակիչներին, որոնք պնդում են, որ ենթարկվել են զոմբիների հարձակման: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին կինոփառատոնի բացումը ցուցադրվել են համապատասխանաբար Ասղար Ֆարհադու “Everybody Knows”, Արնո Դեպլեշենի “Ismael’s Ghost” և Վուդի Ալլենի “Cafe Society” ֆիլմերով: Վերջին անգամ 2012 թ., երբ Focus Features-ի  “Moonrise Kingdom” (ռեժ.՝ Ուես Անդերսոն) ֆիլմով տեղի ունեցավ փառատոնի բացումը:

Հիշեցնենք, որ Ջարմուշը բազմիցս մասնակցել է Կաննի կինոփառատոնին: Վերջին անգամ 2016 թ. նա կինոփառատոնում ներկայացրեց միանգամից երկու ֆիլմ՝ “Paterson”-ը, որի գլխավոր դերում Ադամ Դրայվերն է, և “Gimme Danger” վավերագրական ֆիլմը, որը պատմում է “The Stooges “ ռոք խմբի մասին:  Ռեժիսորի “Coffee and Cigarettes”կարճամետրաժ ֆիլմը 1993 թ. արժանացել է «Ոսկե արմավենու»:

Վերջում հավելենք, որ Ջիմ Ջարմուշի “The Dead Don’t Die” ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա հունիսի 14-ին:

աղբյուր՝ indiewire.com

տես նաև՝ Ջիմ Ջարմուշն ասում է…


Հոակին Ֆենիքս…

Օսկար 2020

5 զավեշտալի պատմություն անմիջապես նկարահանման հրապարակից

BAFTA 2020

Նոր կանոններ բաց տեսարանների համար

3 հայ, որ գրավեցին ռուս կինոմատոգրաֆիան

Netflix-ի հետքերով…

Օսկարի հավակնորդները հայտարարված են

5 ֆիլմ բաց տեսարաններով

Հայտնի են դարձել «Ոսկե գլոբուս»-ի նոմինանտները

Տասնամյակի լավագույն ֆիլմերը. Time

10 փաստ Հրաչյա Ներսիսյանի մասին, որ գուցե չգիտեք

25-րդ կադրի պատմությունը…

11րդ. ReAnimania-ն Հայաստանում

10 փաստ Սոս Ջանիբեկյանի մասին…

Վուդի Ալենի 10 սիրելի ֆիլմերը