fbpx

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

Արդեն շատ շուտով կմեկնարկի տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկը՝ Կաննի կինոփառատոնը:
Մայիսի 14-ին աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ կհավաքվեն Ֆրանսիայի հարավ-արևելքի Պրովանս մարզի Կանն քաղաքում՝ դառնալու այս ֆանտաստիկ իրադարձության մասնակիցը: Կաննի ամենամյա կինոփառատոնը կինոսերների մայիսը վերածում է իսկական տոնի:

Ձեզ ենք ներկայացնում նախորդ տարիների Կաննի կինոփառատոնի լավագույն պաստառներից մի քանիսը:

 

տես նաև՝Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

1961 թ. պաստառի հեղինակն է A.M. Rodicq-ը:

1970 թ. հրատարակվել է Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», որից էլ ոգեշնչված ստեղծվել է Կաննի՝ 1972 թ. կինոփառատոնի պաստառը:

1992 թ. պաստառը նվիրված էր գերմանացի սիրված դերասանուհի Մառլեն Դիտրիխի հիշատակին, որը փառատոնից մի քանի օր առաջ էր կյանքին հրաժեշտ տվել:

1993 թ. պաստառին տեսնում ենք համբուրվելիս Քերի Գրանտին և Ինգրիդ Բերգմանին: Լուսանկարը Ալֆրեդ Հիչքոքի “Notorious” ֆիլմից է:

2000 թ. պաստառի հեղինակն է Լորենցո Մատոտտին

2004 թ. պաստառի հեղինակն է ֆրանսիացի գրաֆիկ դիզայներ Gérard Courbouleix–Dénériaz-ը, որն առավել հայտնի է Razzia անունով:

2006 թ. պաստառի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Վոնգ Կար-Վայի “In the Mood for Love” ֆիլմը:

տես նաև՝Կաննի կինոփառատոն. հետաքրքիր փաստեր

2007 թ. պաստառին պատկերված են ռեժիսորներ Սուլեյման Սիսեն, Վոնգ Կար-Վայը, Ջեյն Քեմփիոնը, Պեդրո Ալմադովարը, դերասանուհիներ Պենելոպե Քրուզը և Ջուլիետ Բինոշը և դերասաններ Բրյուս Ուիլլիսը, Ժերար Դեպարդիեն, Սեմյուել Լ. Ջեքսոնը:

2008 թ. պաստառը ստանալու համար օգտագործվել է Դեյվիդ Լինչի կողմից արված “Le Crazy Horse” կաբարեի գլխավոր աստղերից մեկի՝ Մարի Անուկի լուսանկարը:

2009 թ. պաստառը իր զարդարում է Մոնիկա Վիտին: Լուսանկարը վերցված է Միքելանջելո Անտոնիոնիի “L’Avventura” ֆիլմից:

2010 թ. պաստառին ֆրանսիացի սիրված դերասանուհի Ջուլիետ Բինոշն է:

2011 թ. պաստառի հերոսուհին Ֆեյ Դանաուեյն է: Լուսանկարի հեղինակն է Ջերի Շաթսբերգը՝ “Puzzle of a Downfall Child” ֆիլմի համար:

2012 թ. պաստառի աստղն է անկրկնելի Մերիլին Մոնրոն: Լուսանկարի հեղինակն է Օտտո Բեթմանը:

2013 թ.՝ Փոլ Նյումանը համբուրում է Ջոան Վուդվարդին:

տես նաև՝10 լավագույն ֆիլմեր՝ Կաննից

2014 թ. պաստառի աստղն է Մարչելո Մաստրոյանին: Ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ֆեդերիկո Ֆելինիի “8½” ֆիլմը:

Անկրկնելի Ինգրիդ Բերգմանը զարդարում է Կաննի 68-րդ կինոփառատոնի պաստառը:

2016 թ. պաստառի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ժան Լյուկ Գոդարի “Contempt” ֆիլմը:

2017 թ. պաստառի հերոսուհին է իտալացի լեգենդար դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն:

2018 թ. պաստառին Ժան Պոլ Բելմոնդոն և Աննա Կարինան են: Լուսանկարը վերցված է Ժան Լյուկ Գոդարի “Pierrot le Fou” ֆիլմից:

2019 թ. պաստառը նվիրված է վերջերս կյանքին հրաժեշտ տվաց ականավոր բելգիացի ռեժիսոր Անյես Վարդայի հիշատակին: Օրիգինալ լուսանկարն արվել է Վարդայի դեբյուտային՝ “La Pointe Courte” ֆիլմի նկարահանման ժամանակ:


Ազնիվ գողեր [լուսանկարներ պրեմիերայից]

5 ֆիլմ հայտնի գրողների մասին

Անհայտ բաժանորդ [լուսանկարներ պրեմիերայից]

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

5 ամառային ֆիլմ

«Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ և այս տարվա ստեղծագործական մարքեթինգի պատասխանատու Դիանա Մարտիրոսյանի հետ

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

«Անհայտ բաժանորդ». նոր ֆիլմ

Արքայադուստր Դիանային կարող էինք տեսնել «Թիկնապահը 2» ֆիլմի գլխավոր դերում

«Կատարյալ անծանոթները» ֆիլմի 5 էկրանավորումները

Դիտել հուլիսին կինոթատրոնում