Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի "Once Upon a Time in Hollywood" ֆիլմի երկար սպասված պրեմիերան - VNews

Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի “Once Upon a Time in Hollywood” ֆիլմի երկար սպասված պրեմիերան

D7Gn9FtVsAACDWT - Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի "Once Upon a Time in Hollywood" ֆիլմի երկար սպասված պրեմիերան

Մինչդեռ համացանցը ծփում է «Գահերի խաղի» (“Game of Thrones”) մասին գրառումներով, մեկնաբանություններով և քննարկումներով, Ֆրանսիայի Կանն քաղաքում ընթանում է տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկը՝ Կաննի 72-րդ կինոփառատոնը:

Փառատոնի շրջանակներում երեկ՝ մայիսի 21-ին տեղի ունեցավ ամերիկացի վարպետ, «Ոսկե Արմավենու» և Օսկարի երկակի դափնեկիր Քվենտին Տարանտինոյի  «Մեկ անգամ Հոլիվուդում» (“Once Upon a Time in Hollywood“) ֆիլմի պրեմիերան: Երկրպագուների մի մեծ բանակ պայքարում էր ներս մտնելու և ֆիլմն առաջիններից վայելելու համար, և բոլոր նրանք, որոնց հաջողվեց անել դա, ուղղակի գերված են վարպետի նոր գործով: Ասում են՝ այս գործը չի զիջում Տարանտինոյի նախորդ աշխատանքներին: Տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի ավարտն օծվեց 7 րոպեանոց օվացիայով:

Տարանտինոն շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, պրոդյուսերներին և անձնակազմին վերջիններիս աջակցության և սիրո համար:

«Շնորհակալ եմ, ֆանտաստիկ մարդիկ»,- ասել է Քվենտինը:

D7Gn9FtVsAACDWT 960x640 - Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի "Once Upon a Time in Hollywood" ֆիլմի երկար սպասված պրեմիերան

Հիշեցնենք, որ առաջին անգամ Տարանտինոն մասնակցել է Կաննի կինոփառատոնին 25 տարի առաջ, երբ վարպետը հանրության դատին հանձնեց իր «Քրեական ընթերցվածք» (“Pulp Fiction“) ֆիլմը: Ֆիլմը նրան «Ոսկե Արմավենու» արժանացրեց: Իսկ վերջին անգամ վարպետը 2009 թ. է Կաննում ներկայացրել իր «Անփառունակ սրիկաները» (“Inglourious Basterds”) ֆիլմը, որը թեպետ մրցանակի չարժանացավ, այնուամենայնիվ, մեծ աղմուկ հանեց: 

«Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի իրադարձությունները զարգանում են 1969 թ. գլխավոր հերոսներ Քլիֆ Բութի և Ռիկ Դալթոնի շուրջ,  որոնք փորձում են գտնել իրենց տեղը Հոլիվուդում: Այս ֆիլմով Տարանտինոն պատվել է Հոլիվուդի «Ոսկե Շրջանը» և ևս մեկ անգամ վերհիշել այն բուռն ժամանակները:
Ֆիլմում նկարահանվել է  նաև անկրկնելի Մարգո Ռոբին, որը մարմնավարում է Շերոն Թեյթին: Բացի այդ ֆիլմում կտեսնենք Ալ Պաչինոյին, Կուրթ Ռասելին, Դակոտա Ֆենինգին ևն:

Երեկո էր, ժամը 18:00-ին կարմիր գորգի վրա են հայտնվում վարպետ Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Մարգո Ռոբին: Երկրպագուների մեծ բանակը ողջունում է աստղերին, հաջողակները հասցնում են լուսանկարել երեկոյի մեղավորներին և նրանցից ստորագրություն վերցնել: Նշենք, որ շատ շատերին այդպես էլ չի հաջողվել ներս մտնել և դիտել ֆիլմը, թեպետ նրանք երկար ժամանակ էին հերթի մեջ անցկացրել:
Ֆիլմը տևեց 2 ժամ 39 րոպե, իսկ դրա վերջում հանդիսատեսը բուռն ծափահարություններով շնորհակալություն հայտնեց վարպետին և դերասանական կազմին: Վերջում փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն խնդրեց բոլոր նրանց, որոնք դիտեցին ֆիլմը, չսփոյլել այն:

«Տարանտինոն և ֆիլմարտադրողները խնդրում են չքննարկել ֆիլմը, և նրանք շատ կգնահատեն, եթե դուք թույլ տաք մյուսներին սրտատրոփ սպասել ֆիլմի՝ մեծ էկրաններ բարձրանալուն», -ասել է Ֆրեմոն:

 

Աղբյուր՝ deadline

տես նաև՝ Քվենտին Տարանտինոն ասում է…


Ալ Պաչինոն քնել է «Ոսկե գլոբուսի» առցանց արարողության ժամանակ

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Ինչ դիտել տանը. ամերիկյան կինեմատոգրաֆի 50 indie ֆիլմ

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Միակ և անկրկնելի Քվենտին Տարանտինոն [խենթ ու խելառ մանրամասներ նրա կյանքից]

5 հոլիվուդյան բանտարկված աստղ

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Լեոնարդո Դի Կապրիոն 15 միլիոն դոլար է նվիրաբերել բնությունը փրկելու համար

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար