Կանտեմիր Բալագովն ասում է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կանտեմիր Բալագովն ասում է…

  • Ես անտարբեր չեմ հայրենիքիս՝ Հյուսիսային Կովկասի, Նալչիկի նկատմամբ: Ես կարծում եմ, որ քննադատությամբ կարող ես ինչ-որ բան փոխել, բայց այդ փոփոխությունները, ցավոք դեռ տեղի չեն ունենում:

 

  • Ինձ հոգեհարազատ է խրճիթային Նալչիկը: Ես ցանկանում եմ որպես ոգեշնչման աղբյուր վերջինիս մասին ֆիլմեր նկարահանել, քանի որ այնտեղ ողբերգություն կա, իսկ ողբերգությունը կինոյում շատ կարևոր է: 

 

  • Որպես արվեստագետ նա (Սոկուրովը) շատ բարդ մարդ է, իսկ որպես քաղաքացի նա շատ պատասխանատու է, և պատասխանատու ասելով, ես նկատի ունեմ մեկին, որն ապրում է Սանկտ Պետերբուրգում և գալիս է Նալչիկ, արվեստանոց է բացում, որ մշակութային աղքատություն չլինի:

 

  • Այսօր հայրենասիրության թեմայով շատ ֆիլմեր են նկարահանվում, բայց ես կարծում եմ, որ պատերազմը շքերթի առիթ չէ, պատերազմը համազգեստով երեխաներին դուրս հանելու առիթ չէ և ընդհանրապես պատերազմը տոն չէ՝ մայիսի 9-ը վշտի օր է:

 

  • Ես կինոյին գիտակցաբար չեմ եկել, և եթե կարճ ասեմ՝ դա անհանգստությունից էր: Ես այնքան էլ լավ չէի հասկանում, թե ինչ եմ ուզում անել, ինչ մասնագիտություն եմ ցանկանում ընտրել, բայց ես շատ ֆիլմեր էի դիտում, սիրում էի կինոն, բայց չէի գիտակցում, որ ցանկանում եմ դրանով զբաղվել:

 

  • Ինձ համար մարդկային կյանքը ՀՆԱ-ից կարևոր է:

 

  • Ամենակարևոր բանը, որ ցանկանում եմ լինի՝ երիտասարդների ինքնադրսևորման և արտահայտման հնարավորությունն է, որը չկա դեռ: Նրանց ինչ-որ իմպուլս, ինչ-որ օգնություն է հարկավոր, քանի այսօր ես տեսնում եմ, որ շուրջբոլորն անտեղյակություն է տիրում և մարդկանց դա բացարձակապես չի հուզում: Ամենայն հավանականությամբ խնդիրը կովկասյան մենթալիտետի մեջ է, համաձայն որի մեծահասակները միշտ ճիշտ են, մեծահասակներն ավելի լավ գիտեն, թե քաղաքին, ընտանիքին, մարդուն ինչ է հարկավոր: Իսկ մեծահասակները ոչ միշտ են ճիշտ:

 

  • Ես շատ եմ սիրում այս մարդկանց (Նալչիկի մարդկանց մասին), բայց նրանք փոքրամասնություն են կազմում, քանի որ մեծամասնությունը, ցավոք սրտի, հեռու է  մշակույթից. ինքս այդպիսին եմ եղել, և եթե չլիներ Սոկուրովը, ես էլ հեռու կլինեի մշակույթից: Մարդիկ այնտեղ լճանում են, իհարկե մշակույթ էլ չկա, բայց մարդկային լճացումն առաջնային խնդիր է: 

 

  • Փոքր ազգերը բոլորն էլ բարդույթներ ունեն, և նրանք կարծում են, որ միշտ մաքուր, հպարտ, գեղեցիկ, թարմ, ազնիվ են: Որոշ չափով սա ճիշտ է, որոշ չափով էլ ՝ոչ: Բոլոր ազգերն էլ թերություններ ունեն, և իմ խորին համոզմամբ պետք չէ վախենալ խոսել դրանց մասին, դա բնական երևույթ է:

 

  • Ընտանեկան հարաբերությունները միշտ են ինձ հետաքրքրել, քանի որ դրանք բազմազան են և միշտ, միշտ իրենց ներսում ողբերգություն ունեն: Միայն հարազատ մարդը կարող է քեզ ցավեցնել, միայն հարազատ մարդուն ես դժվարությամբ ներում, քանի որ միայն նրանից ես ամենաքիչը հարված ակնկալում:

 

  • Այն, ինչ կապված է կինոյի հետ պետք է անհարմարություն, անհանգստություն առաջացնի. ինձ համար դա է կինեմատոգրաֆը: Ես խոսում եմ հեղինակային կինոյի մասին: Երբ ֆիլմը դիտելուց դու քեզ լավ ես զգում, մի բան այն չէ: 

  • Ես ծանոթ եմ այն սիրում, որը չափից շատ ջերմությունից կարող է կործանարար ազդեցություն ունենալ: Երբ մայրդ, հայրդ վախենում են քեզ ազատ արձակել: Դա հիմնականում 17, 18 տարեկանում է պատահում, բայց Կովկասում սա շատ լուրջ հարց է, քանի որ մարդիկ ցանկանում ես պահել ընտանիքը, բայց այդ կառույցը մի քիչ հնանում է, իսկ երիտասարդները ցանկանում են ոտքի կանգնել, ինքնուրույնություն ձեռք բերել: 

 

  • Մենք բոլորս էլ ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից կախված ենք: Մենք չենք կարող բացարձակապես ազատ լինել, ես դրան չեմ հավատում:

 

  • Քանի դեռ չեմ գտել. «Ինչո՞ւ եմ ցանկանում երեխա ունենալ» հարցի պատասխանը, երեխա չեմ ունենա: Պարզապես ես կարծում, որ եթե մարդուն կյանք ես տալիս, այս աշխարհ ես բերում, պետք է հասկանաս, թե ինչու ես դա անում:

 

  • Կինոյում ես օրիգինալ, հետաքրքիր դեմքեր եմ փնտրում:

 

  • Ես արդեն ասել եմ, որ կինոյում ողբերգությունը շատ կարևոր է, և ողբերգությունը մասսայական պրոդուկտից անհատական պրոդուկտ է ծնում, իսկ անհատականությունը շատ կարևոր է կինոյում:

 

  • Ռեժիսորական արվեստում հաջողակ լինելը շատ կարևոր է: Ես չեմ հավատում «բացարձակ տաղանդ» հասկացությանը: Իհարկե այն անհրաժեշտ է, բայց ամենակարևորը հաջողությունն է:

 

  • Եթե կասկածներ չունես՝ ապուշ ես:

 

  • Ուժը գործի մեջ է:

 

  • Փոքր ժամանակ շատ բան ինձ չէի կարող թույլ տալ և այդ հողի վրա շատ բարդույթներ ունեի:

 

  • Երկրորդ ֆիլմդ, որպես կանոն, քննություն է: Առաջին ֆիլմի դեպքում միշտ կա հավանականություն, որ բախտդ պարզապես բերել է, իսկ երկրորդի դեպքում մեծ հուզմունք կա, որ ինչ-որ տեղ գուցե սխալվել ես:

 

  • Հաջողության գրավականը վերջին տիտրերից հետո տիրող լռությունն է:

 

  • Կովկասում կինը տղամարդուց ուժեղ է: Կովկասում տղամարդու համար ավելի դժվար է խախտել ավանդույթները, քան կնոջ համար: Պատճառները շատ են. նա շղթայված է ընտանիքին, հավատքին, ավանդույթներին, ընկերներին: Կինն ավելի ազատ է այս տեսանկյունից. նա կարող է հանուն սիրելի տղամարդու անգամ հարազատներին դեմ դուրս գալ: Տղամարդը մեծ մասամբ ունակ չէ այդ քայլին:

Թարգմանությունը՝ VNews-ի

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…