Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա - VNews

Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա

«Պենյուար», «պիժամա» ու «նեգլիժե» բառերը լայն միջազգային տարածում ունեն, և այդպես էլ տասնամյակներով մնացել են կանացի զգեստապահարաններում ու դասական դարձած բազմաթիվ ֆիլմերի նկարահանման հրապարակներում։ Պատմում ենք մի քանի հայտնի, տպավորիչ և դասական դարձած «ննջազգեստային» տեսարանների մասին, որոնք դարձել են իրենց ֆիլմերի այցեքարտը։ Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այս էկրանային «կոստյումներին». շատ հավանական է, որ այս տեսքով ինքնամեկուսացման շրջանը կանցնի ավելի հաճելի և ուշագրավ։

«Բրիջիթ Ջոնսի օրագիրը»

Ռենե Զելվեգերի Բրիջիթ Ջոնսը ժամանակակից կինոյի ամենասիրված ու պոպուլյար կանացի կերպարներից է։ Մաքսիմալ սրամիտ, անկեղծ ու առանց ավելորդ սեթևեթանքների հանդիսատեսը ծանոթանում է երիտասարդ կնոջ լոգանքի, անկողնու, վնասակար սովորությունների ու, իհարկե, հայտնի կարմիր գիշերանոցի հետ, որի վրա պատկերված են փոքրիկ պինգվիններ։ Շատ հարմար է անկողնում քաղցրավենիք ուտելու և սիրելի երգերի տակ պարելու համար։

«Սպանության համար հավաքել «Մ»

Ալֆրեդ Հիչքոքի ամենահայտնի ֆիլմերից մեկը, որտեղ նկարահանվել է Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելին։ Կամերային դետեկտիվի ամենահայտնի և նշանակալից տեսարանը գիշերային հեռախոսազանգի պահն է, երբ մարդասպանը պետք է խեղդի Քելիի հերոսուհուն։ Կնոջ կատարյալ սանրվածքն ու դիմահարդարումը ոչ մի աղերս չունեն այն տեսքի հետ, որը սովորաբար ունենում են կանայք միայնակ քնելու ժամանակ։ Սակայն այդ ժամանակ կինոն խոսում էր հենց այդ՝ գերխնամված ու դեկորատիվ լեզվով։ Իհարկե, մահացու վտանգի իրավիճակում Քելին կրում է նրբաճաշակ ու ժանյակագործ զգեստպինյուար։

p.s. Քելին պակաս էլեգանտ չէ Հիչքոքի մյուս՝ «Բակ նայող լուսամուտը» ֆիլմում. մեկ այլ սպիտակ գիշերանոցային հանդերձանքով։

 

«Նախաճաշ Թիֆանիի մոտ»

Ռետրո Հոլիվուդի մյուս գեղեցկուհին՝ Օդրի Հեփբըրնը և իր էկրանային Հոլի Գոլայթլին, որը բնակարանային պայմաններում նույնքան շքեղ է և խնամված, որքան որ նյույորքյան ավենյուներին տաքսի նստելիս։ Հոլիի ամենահիշարժան լուքերից մեկը անկողնային «կոստյումն» է՝ քնելու համար նախատեսված մետաքսե դիմակով, որի վրա ասեղնագործած են մեծ կանացի աչքեր, իսկ կոստյումի դերում հանդես է գալիս օվերսայզ սպիտակ վերնաշապիկը, որը հիանալի ընդգծում է հերոսուհու բոհեմային կենցաղը։ Այդ տեսքով պետք է միայն և միայն վինիլ լսել՝ կոկտեյլի բաժակը ձեռքին։

 

 

«Կատուն շիկացած տանիքի վրա»

Թրուման Կապոտեի վեպից անցում կատարենք Թենեսի Ուիլյամսի պիես՝ Փոլիթների մեծ առանձնատուն, որտեղ հանդիսատեսը դառնում է նյարդային ու լարված ընտանեկան դրամայի ականատեսն ու պասիվ մասնակիցը։ Էլիզաբեթ Թեյլորի և Փոլ Նյումանի հերոսների ննջասենյակը, որտեղ ամուսինները վիճում են և մի կերպ դիմանում իրար, դառնում է հիմնական խաղահրապարկներից մեկը։ Նյումանի հերոսը կապույտ խալաթով է, Թեյլորի Մեգգին ժամանակ առ ժամանակ հագնվում է և մերկանում՝ երբեմն հայտնվելով գայթակղիչ, կազմվածքն ընդգծող սպիտակ պենյուարով։ Արևայրուքի, արտահայտիչ շրթներկի և մուգ մազերի պարագայում ամբողջական տեսքը մաքսիմալ տպավորիչ է։

 

«Շանհայ էքսպրես»

Ջոզեֆ ֆոն Շտերնբերգի ամենահայտնի ֆիլմերից մեկում՝ «Շանհայ էքսպերս»-ի էպիկենտրոնում ռետրո ոճի խորհրդանիշ Մարլեն Դիտրիխը մարմնավորում է շատ հայտնի մարմնավաճառուհու, որը անդադար հայտնվում է դրամատիկ ու արծակախնդրային իրավիճակներում։ Երկրում քաղաքացիական պատերազմ է, և գնացքը զավթվում է ապստամբ խմբավորման կողմից։ Հանուն սիրելի տղամարդու Դիտրիխի հերոսուհին պատրաստ է զոհողությունների, իհարկե, միայն նկարազարդ կիմոնոն հագին։


Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Միակ և անկրկնելի Քվենտին Տարանտինոն [խենթ ու խելառ մանրամասներ նրա կյանքից]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. «Լոլա, վազի՛ր»