Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում - VNews

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

«Մարտական ակումբ»

Ֆիլմում Բրեդ Փիթի մարմնավորած Թայլեր Դարդենը իր ամբողջ էությամբ դեմ էր օֆիսային համակարգին և, իհարկե, ձանձրալի ու անհետաքրքիր դրեսկոդին. Դարդենը միշտ հագնվում էր յուրօրինակ, գերանմիջական, ճչացող, կիսագռեհիկ։ Իր խայտաբղետ վերնաշապիկներն ու կարմիր կաշվից բաճկոնը չեն զիջում բաց մանուշակագույն լոգանքի խալաթին, որով նա անկաշկանդ հանդես էր գալիս Մառլա Սինգերի և իր ալտեր-էգո Ջեքի առջև։ Խալաթի վրա պատկերված մեծ սուրճի բաժակները՝ իբրև անշտապ, տնային պայմանների առավոտյան արարողակարգ։ Դիտելուց անգամ տպավորություն է ստեղծվում, որ խալաթը կանացի է, և Թայլերը յուրացրել է այն նախկին ընկերուհիներից մեկի զգեստապահարանից։

33F425C9 191F 426C A173 8C1C5B7AF038 960x784 - Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

«Ֆերիս Բյուլերի ազատ օրը»

Ամերիկյան կինոմշակույթում ֆիլմը վաղուց դասվել է իր ժամանակի լավագույն կատակերգությունների շարքին՝ դառնալով սպոնտան հանգստի խորհրդանիշ-կինոմանիֆեստ։ Երիտասարդ Ֆերիսը (Մեթյու Բրոդերիք) իր ընկերուհու հետ հանկարծակի ուղևորվում է Չիկագո. պարզապես մեկ՝ տոտալ ազատատության մեջ օր անցկանցելու և մտքին եկած յուրաքանչյուր քմահաճույք ի կատար ածելու համար։ 80-ականների վառ սպորտային հանդերձանքի հետ մեկտեղ հատկանշական տեղ է զբաղեցնում երիտասարդի հիշվող գծավոր խալաթը՝ որպես հոգու ըմբոստության և պարզ երջանկության մի մասնիկ։

DE681B2F 2CAF 47C1 98E6 952213973E14 960x540 - Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

«Մեծ Լեբովսկին»

Կոեն եղբայրների կուլտային ֆիլմը որոշ չափով հեդոնիզմի մասին է։ Գլխավոր հերոս Dude-ը (Ջեֆ Բրիջես) ապրում է չափազանց անհոգ և անպարտաճանաչ կյանքով, սիրում է բոուլինգ, գործած կարդիգաններ և լայն կտորից տաբատներ, որոնք հիշեցնում են հնդակական մոտիվներով կտորները։ Լեբովսկին այնքան է կտրվել քաղաքավարության կանոններից ու պայմանական դրեսկոդից, որ շատ հանգիստ կարող է այցելել մոտակա սուպերմարկետ անկողինը կամ բաղնիքը վայրկյաններ առաջ լքած մարդու տեսքով՝ հողաթափերով ու լոգանքի խալաթով։ Կարևորը “White Russian” կոկտեյլի համար բոլոր բաղադրիչները առկա լինեն։

5CA44C82 0678 4641 A37B 9AD5E0D0E603 960x504 - Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

«Ողջ մնացին միայն սիրահարները»

Ջիմ Ջարմուշի՝ Ադամի և Եվայի մասին պատմող սիրային վամպիրական էպոսը ողողված է արիստոկրատիկ ատրիբուտներով։ Տնային պայմաններում ստեղծագործող և ընթերցող անմահ վամպիրները վայելում են առօրյան և միմյանց ներկայությունը պարզապես բազմոցին փռված՝ անշտապ զրույցներ վարելով։ Էկլեկտիկ ու զանազան առարկաներով լի սենյակը միաձուլվում է հերոսների հետ, որոնք կրում են էլեգանտ ու նրբաճաշակ խալաթներ, ինչի շնորհիվ դառնում են էլ ավելի սլացիկ ու գրավիչ։

B2555202 118D 4A59 A67F 21D2A1A1AE69 960x639 - Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

«Դաստիարակելով Փոքրիկին»

Քերի Գրանտի և Քեթրին Հեփբերնի մասնակցությամբ դասական կատակերգությունը Հոլիվուդի պահստոցի ոսկե նմուշներից է։ Հեփբերնի հերոսուհին պետք է հոգ տանի Բրազիլիայից իր տանը հանկարծակի հայտնված ընձառյուծի մասին, և, իհարկե, հենց այդ անհարմար պահին օրիորդը հասկանում է, որ սիրահարվել է մի տղամարդու, ով ուր որ է՝ պետք է ամուսնանա մեկ այլ կնոջ հետ։ Մեծ առանձնատան էքսցենտրիկ անախորժությունների ու բազմաթիվ անհեթեթ սրամտությունների արանքում Գրանտի հերոսը, ժանրի կանոններին համաձայն, կրում է պաճուճազարդ կանացի հանդերձանք՝ իրավիճակը էլ ավելի զավեշտալի դարձնող ռետրո խալաթ։

840B8633 4031 42B4 BB5E 4452CC1056D9 960x1014 - Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում


Բացառիկ հարցազրույց Ոսկե ծիրանի պատվավոր հյուր Փոլ Շրեյդերի հետ

Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Թիլդա Սուինթոնն իրեն որպես քվիր է ներկայացրել

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Քաջալերող և փոխակերպող ֆիլմացանկ. 3 լավ ֆիլմ

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Ընտանեկան, բարի և ոգեշնչող 3 պատմություն, որն արժի դիտել բարդ ժամանակներում

«Ձայն մարդկային». Պեդրո Ալմոդովարի և Թիլդա Սուինթոնի սիրո մանիֆեստը

Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ

5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել