-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հռոմի կինոփառատոնի զուգահեռ ծրագրի համակարգող-կազմակերպիչները որոշել են բարձրացնել կարանտինում գտնվող քաղաքացիների տրամադրությունը՝ դասական ֆիլմեր ցուցադրելով։ Ֆաբիա Բետտինին և Ջանլուկա Ջանելին, որոնք Alice nella Città ծրագրի համակարգողներն են, քանի օր է՝ ցուցադրում են եվրոպական և ամերիկյան կինեմատոգրաֆիկ նմուշներ՝ հեռարձակելով պատկերը շենքերի ճակատներին։
Ըստ համակարգողների՝ մանկության ամենասիրելի ֆիլմերի համատեղ դիտումը կհանգստացնի մեկուսացման մեջ գտնվող միլիոնավոր իտալացիներին։ Նրանք խնդրեցին բոլոր նրանց, ովքեր ունեն պրոյեկտորներ՝ միանալ ակցիային։ Հռոմից հետո նմանատիպ ակցիաներ արդեն անց են կացվել Թուրինում, Պիզայում և Պալերմոյում։
Հեղինակային իրավունքների մասին խոսող իտալական օրենքն արգելում է ցուցադրել ֆիլմերն ամբողջությամբ, և տեղացիները ստիպված սահմանափակվում են դրվագներով։ Արդեն ցուցադրվել են «Քաղցր կյանքը», «Նոր կինոթատրոն «Պարադիզո», «Բիլի Էլիոթ», «Մեծ բռնապետը», «Ցանկության թևերը», «Մահացած պոետների հասարակություն» և այլ՝ դասական դարձած հին ու ավելի թարմ ֆիլմերից հատվածներ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո