Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նոր սերիալ է նկարահանում Դմիտրի Նագիևի մասնակցությամբ: 10 մասից բաղկացած «Նագիևը կարանտինի ժամանակ» սերիալը պատմում է դերասանի ինքամեկուսացման մասին:  Նախագիծը ներկայացմում է այն պայմանները, որը ստիպել է դերասանին հայտնվել տանը ու մեկուսանալ մարդկանցից:

Նագիևի համար սկզբնական շրջանում` իր իսկ խոստովանությամբ, ծանր է եկել այդ փորձը, բայց որոշ ժամանակ անց նա հասկացել է, որ ինքնամեկուսացման մեջ էլ լավ կողմեր կարելի է գտնել ու նորը սովորել:

15 րոպե տևողությամբ յուրաքանչյուր սերիա մի նոր պատմություն է կարանտինի ու դրան առնչվող լավ ու վատ կողմերի մասին: Հատկանշական է, որ նախագծում հանդես են գալիս նաև ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Սերիալի նկարահանման աշխատանքները տեղի են ունենում Մոսկվայի մերձակայքում, իսկ ամբողջ նկարահանող անձնակազմը խստագույնս պահպանում է անվտանգության կանոնները:

«Նագիևը կարանտինի ժամանակ» սերիալի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 30-ին:

Հիշեցնենք նաև, որ Սարիկ Անդրեասյանը հայտարարել է Պուշկինի «Եվգենի Օնեգին» ստեղծագործության էկրանավորման մասին: Որպես ձևաչափ նա ընտրել է «Մեծն Գեթսբի» ժապավենի մթնոլորտն ու ճաշակը:

 

 

 

 


Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

3 ՆՈՐ սերիալ ուժեղ կանանց մասին ուժեղ կանանց համար

Մի երկու միտք կարանտինի մասին. Սամվել Թոփալյան

5 ալկոհոլային կոկտեյլ, ուրախ կարանտինի համար

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Առցանց ներկայացումներ Սունդուկյանի պաշտոնական էջում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

La casa de papel. հայերի իսպանական հետաքրքրությունը

«ոչՊաշտոնական» համերգներ ՀՀ կառավարության պաշտոնական էջում

«Քայլող մեռյալները» և «Տարօրինակ դեպքեր» սերիալների նկարահանումները հետաձգվում են

Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

5 եկամտաբեր մասնագիտություն, որ կարելի է ձեռք բերել տանը

Ինքանամեկուսացման փիլիսոփայություն