Քարդաշյան քույրերը հաղորդման ժամանակ խոսել են հայերեն ու Հայաստան գալու մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Քարդաշյան քույրերը հաղորդման ժամանակ խոսել են հայերեն ու Հայաստան գալու մասին

Քիմ, Քլոյի և Քորթնի Քարդաշյանները երեկ եղել են «Watch What Happens Live» հաղորդման հյուրը, որտեղ բացի նոր Քարդաշյան-Ուեսթ երեխայի սեռը հայտնելուց, Քիմը խոսել է նաև Հայաստանի մասին:

Հաղորդման ընթացքում երկրպագուները կարող էին զանգահարել ու հարցեր տալ քույրերին: Զանգահարողներից մեկը հայ է եղել, որին Քլոյին դիմել է հայերեն՝ հարցնելով «Ինչպե՞ս ես»:

Նրա հարցին պատասխանելուց հետո հայկական արմատներ ունեցող երկրպագուն Քիմին հարցրել է՝ հնարավոր է, որ Շերի հետ մի օր Հայաստան գա: 

«Օ՜հ, մեծ հաճույքով: Շերն իմ կյանքի ներշնչման աղբյուրն է ու ոճային իդեալը: Ես տարված եմ նրանով: Մենք խոսել ենք Հայաստանի հանդեպ ունեցած մեր սիրո մասին և որ երկուսս էլ ուզում ենք վերադառնալ այնտեղ: Հույս ունեմ, որ կկարողանանք անել դա մի օր»,- նշել է Քիմ Քարդաշյանը, ինչին Քորթնին հավելել է՝ «Ես նույնպես կգամ»: 

Հարցազրույցի նշված հատվածը կարող եք դիտել 5:20 րոպեից՝

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում:


Արաքսի առասպելը…

Քիմ Քարդաշյանի, Քայնե Ուեսթի և կարանտինի մասին

Գնա՞նք Գյումրի…

Քնքուշ ու համեստ հայերենի մասին…

Լավաշի տոնական օր

Բյութի-խորհուրդներ Մերի Ֆիլիփսից

Ստորգետնյա հին քաղաք հրապարակում…

Զորաց քարեր…

կենցաղային 3 բան, որ հայերը «ծես» են դարձրել

Քարդաշյանը խնդրել է կողմ քվեարկել…

5 գագաթ, որ արժե գրավել. Հայաստանի ամենաբարձր լեռները

5 հոլիվուդյան բանտարկված աստղ

Շերի տղամարդիկ. Էրիկ Քլեփթոնից մինչև Թոմ Քրուզ

Քիմի սիրելի հայկական ռեստորանը…

Քանյե Վեսթը պատմում է..

Forbes-ի անդրադարձը Հայսատանին