Կարևորագույն ռեժիսորների մասին. Ուոլթ Դիսնեյ - VNews

Կարևորագույն ռեժիսորների մասին. Ուոլթ Դիսնեյ

Vnews-ը շարունակում է պատմել  համաշխարհային կինոպատմության կարևորագույն անունների մասին, առանց որոնց այսօրվա կինեմատոգրաֆի պատկերը չէր լինի այնպիսին, ինչպիսին մենք այն գիտենք։

Ռեժիսոր, պրոդյուսեր, նկարիչ և անիմատոր Ուոլթ Դիսնեյը համաշխարհային անիմացիոն կինոյի ամենահայտնի անունն է: Ֆերմերի որդուց հոլիվուդյան մագնատ դառնալու ճանապարհին հետաքրքիր և յուրօրինակ շատ բան է կատարվել Դիսնեյի հետ։ Այսօր մի փոքր բարդ է խճճված պատմություն ունեցող սուտն ու բամբասանքը տարբերել իրական փաստերից։

 

  • Անիմատորի կենդանիների հանդեպ վառ արտահայտված սերը անհիմն չէ. մանուկ ժամանակ փոքր Ուոլթը որոշում է անտառում բու բռնել։ Երկար չարչարանքից հետո, երբ թռչունը ոչ մի կերպ «չի հանձնվում», տղան սպանում է բուին և հուսահատ վերադառնում տուն` տառապելով խղճի խայթից ու ստացած վերքերից։ Դրանից հետո նա բազմիցս փորձում էր «հարություն տալ» թռչունին իր ֆիլմերում, իսկ արդեն հասուն տարիքում տանը շներ է պահել:

 

  • Ուոլթը մանկուց սիրում էր ժամերով ինքնամոռաց նկարել։ Նրա հայրը համարում էր այդ զբաղմունքն անօգուտ և աննպատակ ժամանակի վատնում, ինչի արդյունքում մեծ քանակով թուղթ էր փչանում։ Մի անգամ նա նույնիսկ բարկանում և պատռում է որդու բոլոր նկարները, ինչից հետո Դիսնեյ կրտսերը փախչում է տնից, կեղծում հոր ստորագրությունը և վարորդ է աշխատում Կարմիր խաչում:

 

  • Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հնարամիտ Ուոլթ Դիսնեյը գլխի է ընկնում, թե ինչպես կարելի է ֆինանսական օգուտ քաղել ռազմական իրավիճակից։ Իր ընկերոջ հետ նա փնտրում է գերմանական սաղավարտներ, որոնք էլ վաճառում է ամերիկացի զինվորներին։ Տեսնելով, որ փամփուշտների անցքեր ունեցող սաղավարտներն ավելի լավ են վաճառվում, ապագա հոլիվուդյան միլիոնատերը արհեստական անցքեր էր բացում իր գտածների վրա, նորերն էլ կեղտոտում էր ցեխով և արյունով` «կռիվ տեսածի» տեսք տալու համար։

  • Ուոլթն ու իր եղբայր Ռոյը 1928-ին բացել էին ապագա մուլտիմեդիալ կայսրությունը, երբ Դիսնեյ ազգանունը հայտնի դարձավ «Վիլլի գնացքի» շնորհիվ։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն ճանաչում էր երեք մուլտիպլիկատորի՝ Մաքս Ֆլեյշերին, որը ստեղծեց Պոպայ նավաստուն, Ուոլթեր Լանցին, որը ստեղծեց Վուդի փայտփորիկին, և Դիսնեյին` իր անտրոպոմորֆ կենդանիներով՝ Միքի Մաուսի գլխավորությամբ։

 

  • Դիսնեյը տառապում էր վարակավախով և անընդհատ լվանում էր իր ձեռքերը։ Վերմինոֆոբիայի այս տեսակը նրան ստիպում էր օրը մի քանի ժամ մանրակրկիտ մաքրել մատներն ու ափերը։

 

  • Փայլուն բիզնեսմեն Ուոլթը առատաձեռն չէր և չափազանց քիչ էր վճարում իր աշխատակիցներին։ 1941-ին գրեթե ամբողջ անձնակազմը գործադուլ էր հայտարարել և ստուդիայի դիմաց ցույցի էր դուրս եկել` «Ո՞վ ենք մենք` մարդի՞կ, թե՞ մկներ» և «Դիսնեյ ստուդիա. մեկ հանճար և 700 թզուկներ» պաստառներով։ Ուոլթի եղբայր Ռոյը կարողացավ համաձայնության գալ ցուցարարների հետ և շտկել դրությունը։

  • Դիսնեյը շատ խիստ տնօրեն էր և սիրում էր նախատել ալարկոտ գլուխ պահողներին։ Երբ նա քայլում էր միջանցքներով ու հազում մոլի ծխողին հատուկ կրեսչենդոյով, գործընկերներն իրար զգուշացնելու համար ցիտում էին «Բեմբիից» հայտնի «Անտառում մարդ կա՜» մեջբերումը և արագ կորչում Դիսնեյի տեսադաշտից։

 

  • Դիսնեյը տանել չէր կարողանում կոմունիստներին և նախագահ Ռուզվելթին։ Մի առիթով անգամ ասել է՝ «Այս դարը նույնասեռականների, մարմնավաճառների և կոմունիստական ավազակների դար է: Եվ այս վիճակին հասել ենք Ռուզվելթի և աշխատանքային հարաբերությունների պետական հանձնաժողովի պատճառով»: Անգամ իր աշխատակիցների մի մասին մեղադրել է կոմունիստական գաղափարախոսությանը հարելու մեջ:

 

  • «Փինոքիո» մուլտֆիլմի նյույորքյան պրեմիերայի համար Դիսնեյը վարձել էր 11 գաճաճ տղամարդու, որոնց Փինոքիոյի կոստյումներ էին հագցրել և կարգադրել զվարճեցնել հյուրերին։ Սակայն «թզուկները» չարաշահել էին ալկոհոլը, հարբել ու խախտել էթիկայի կաննոները՝ վախեցնելով կանանց և երեխաներին։ Դիսնեյը անհապաղ ոստիկանություն էր կանչել։

  • Դիսնեյը գերօրինակելի հայրիկ էր և պաշտում էր իր երեխաներին։ «Դիսնեյլենդ» ստեղծելու միտքը ծնվեց իր մոտ երեխաների հետ զբոսանքի ժամանակ. նա ցանկացավ ստեղծել մի վայր, որտեղ կարելի է հաճելի և ուրախ ժամանակ անցկացնել ամբողջ ընտանիքով։ Սակայն ինվեստորները սկեպտիկորեն էին տրամադրված նմանատիպ զբոսայգու գաղափարին, և անիմատորը ստիպված եղավ ստանալ մերժումներ հարյուրավոր անգամներ, ասում են՝ 302 անգամ։ Այդ ժամանակ նա ներդրեց զբոսայգու ստեղծման մեջ սեփական գումարները և մի տարի հետո ստացավ շուրջ 1 միլիոն այցելու։

 

  • Լեգենդար անիմատորը մահացել է 1966 թվականին՝  65 տարեկանում՝ թոքերի քաղցկեղից։ Դրանից հետո իր անվամբ կոչվող ստուդիայի կողմից ստեղծված անիմացիոն ֆիլմերում երբեք ծխախոտ չի ցուցադրվել։

 

 


Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Ինչ դիտել տանը. ամերիկյան կինեմատոգրաֆի 50 indie ֆիլմ

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. օնլայն կինոդասընթացների հավաքածու

Disney-ը ստեղծում է կարճամետրաժներ ձնեմարդ Օլաֆի մասին [կարանտինում գտնվողների համար]