fbpx

Կառլ Լագերֆելդի արխիվային լուսանկարները

Փետրվարի 19-ին 85 տարեկանում կյանքից հեռացավ հայտնի դիզայներ, նորաձևության էքսպերտ Կառլ Լագերֆելդը:

Լագերֆելդը ծնվել էր Համբուրգում: Դիզայները Քրիստիան և Էլիզաբետ Լագերֆելդների միակ որդին էր: 1952 թվականից նա տեղափոխվել էր Փարիզ՝ ուսումը համատեղելով բարձր նորաձևության հետ: 1989 թվականից ի վեր դիզայները բնակվում էր Համբուրգի իր վիլլայում, որն անվանել է «Ժակո»: Նրանք, որոնք տեղյակ են Լագերֆելդի կենսագրությանը, հավանաբար կռահեցին, որ միասեր Կառլն իր ընդարձակ բնակարանը կոչել էր իր կյանքի միակ սիրո՝ Ժակ դե Բաշերի անունով:

Հետ գանք Փարիզին…

Փարիզում հաստատվելուց հետո նա աշխատանքի անցավ Pierre Balmain նորաձևության տանը որպես դիզայների օգնական, իսկ ավելի ուշ՝ 60-ականներին աշխատեց Fendi և Chloe նորաձևության տների համար:
Ամենահամեղ պատառն առջևում էր. 1983 թ. ի վեր Կառլը ֆրանսիական ամենահեղինակավոր և շքեղ նորաձևության տներից մեկի՝ Chanel-ի ստեղծագործ տնօրենն էր: Բացի այդ նա շարունակում է աշխատել Fendi-ի համար և սեփական նորաձևության լեյբլ ուներ:

Կառլը տարիներ շարունակ համագործակցել է հայտնի դիզայներների, նորաձևության էքսպերտների հետ, մասնակցել տարբեր նախագծերի և միշտ եղել նորաձևության ոլորտի տարբեր հետաքրքիր իրադարձությունների կիզակետում: Նա հայտնի էր աշխարհին իր սպիտակ վարսերով, սև արևային ակնոցով, ձեռնոցներով և բարձր օձիքներով:

Ձեզ ենք ներկայացնում լեգենդար Կառլ Լագերֆելդի բացառիկ վինտաժային լուսանկարները:

 Տես նաև՝ Կառլ Լագերֆելդն ասել է…

տես նաև՝ Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Կառլ Լագերֆելդ

տես նաև՝ Հայտնի մարդիկ սգում են Կառլ Լագերֆելդի մահը

աղբյուր՝ vintag.es


փոքրիկ Քիմ Քանրդաշյանը [լուսանկարներ]

25 չհրապարակված լուսանկար Մերիլին Մոնրոյից

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

National Geographic-ի 15 լուսանկար, որ կանգնեցնում են ժամանակը

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչը

Ֆրիդա Կալոյի՝ կյանքի վերջին տարիներին արված բացառիկ լուսանկարները

Մերիլին Մոնրոն՝ Էդ Քլարկի օբյեկտիվում

Օդրի Հեփբըրնի՝ 70-ականներին արված լուսանկարները

Մայքլ Ջեքսոնը հայտնի ընկերների հետ (լուսանկարներ)

Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով

Թե ինչպես էին նախկինում “unfriend” անում մարդկանց…

Չեռնոբիլի աղետը բացառիկ լուսանկարներով

Էլվիս Փրեսլիի՝ նախքան լեգենդ դառնալն արված լուսանկարները

Փարիզում անցկացվեց Կառլ Լագերֆելդի հիշատակի երեկոն