fbpx

Կառլ Լագերֆելդն ասել է…

  • Փոփոխությունը գոյատևելու ամենաառողջ միջոցն է: 

 

  • Ես ստանդարտ սիրունություն չեմ սիրում. առանց տարօրինակության չկա գեղեցկություն: 

 

  • Դու չես կարող կեղծել շքեղությունը, բայց դու կարող ես լինել շքեղ անգամ կեղծ մորթիով:

 

  • Այն մարդիկ, որոնք պնդում են, որ երեկվա օրն այսօրվանից ավելի լավն էր, վերջին հաշվով, արժեզրկում են իրենց գոյությունը: 

 

  • Ես նորաձևության զոհը չեմ, այդ նորաձևությունն է իմ զոհը:

 

  • Երևակայությունը միշտ էլ իրականությունից լավ է: Շատ ավելի ոգեշնչող է չգնալ ինչ-որ տեղ, քան գնալ:

 

  • Կարևոր է միայն ճաշակը. եթե դու էժանագին ես, ոչինչ քեզ չի օգնի:

 

  • Հագնվեք ինքներդ ձեզ և ձեր սիրելիների համար (եթե ունեք սիրելիներ): Բոլոր այն կանայք, որոնք հագնվում են միայն մյուս կանանց վրա տպավորություն թողնելու համար, մոռանում են այս պայմանը: Մի կողմ դրեք այդ սխալ մտածելակերպը:

 

  • Անհատականությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է համեմատությունը: 

 

  • Ես ամեն ինչի հանդեպ էլ բաց եմ: Երբ սկսում ես քննադատել այն ժամանակը, որում ապրում ես, հասկանում ես, որ ժամանակդ ավարտվել է: 

 

  • Ամեն անգամ գիրք գնելիս դու պետք է այն կարդալու ժամանակն էլ գնես: 

 

  • Ես կարծում եմ, որ հանցագործություն է ասել, թե իբր ձանձրանում եք, քանի որ ժամանակն այնքան թանկ է և կյանքում այնքան բան կա անելու. կարդացեք, սովորեք, նայեք:

 

  • Երբեմնի հաջողությունդ մոռացվում է, և դու ստիպված ես լինում նորից անել այն, ինչ արել ես նախկինում, բայց ցանկալի է, որ նորովի այն անես:

  • Նորմալ մարդիկ կարծում են, որ ես խելագար եմ: 

 

  • Ինքներդ ձեզ չափից շատ մի՛ զոհեք, այլապես մարդկանց տալու ոչ մի բան չեք ունենա, և այդժամ ոչ ոք ձեր մասին հոգ չի տանի: 

 

  • Երբ մարդիկ խոսում են հին ու բարի օրերի մասին, ես միշտ ասում եմ. «Այդ օրերը չէ, որ հին են, այդ դու ես հին»: Ես ատում եմ հին ու բարի օրերը. կարևորը միայն այն է, որ այս օրն է բարի: 

 

  • Մարդիկ, որոնք ամեն Աստծո օր գրասենյակ են գնում ապրելու նպատակով, ձանձրալի են: 

 

  • Արևային ակնոցն ասես աչքի ստվեր լինի. այն ամեն ինչին երիտասարդ և գեղեցիկ տեսք է հաղորդում:

 

  • Նորաձևությունը քաշ կորցնելու ամենաառողջ շարժառիթն է: 

 

  • Ես չեմ սիրում քնել այն մարդկանց հետ, որոնց անկեղծորեն սիրում եմ: Ես չեմ ցանկանում քնել նրանց հետ, քանի որ սեքսը գուցե շարունակություն չունենա, բայց կապվածությունը, կապվածությունը հավերժ է:

 

  • Եթե չես պատրաստվում նորաձևության հետ մտնել հավերժական երկխոսության մեջ, ավելի լավ կանես ուրիշ գործով զբաղվես: 

 

  • 14 տարեկանում ես ցանկանում էի ծխել, քանի որ մայրս խելագարի պես ծխում էր, և ես էլ էի ցանկանում ծխել, որպեսզի մեծ երևամ, բայց նա ասաց. «Դու չպետք է ծխես, քանի որ ձեռքերդ այնքան էլ գեղեցիկ չեն, և ծխելուց դա ակնհայտորեն երևում է»:

 

  • Ես ատում եմ ծննդյան օրերը: Նյու Յորքում դրանք ամեն անգամ նոր փուլի սկիզբ պետք է հանդիսանան: Ինձ համար ծննդյան օրը ենթադրում է զարգացում:Ես չեմ տոնում անցյալը՝ ես սիրում եմ ներկան և վաղվա օրը:

 

  • Ոչինչ քեզ այնքան չի ծերացնում, քան երիտասարդ երևալու փորձերդ:

 

  • Քո հայեցողությամբ դու կարող ես ամեն նոր օր հնարավորինս կատարյալ դարձնել՝ այն ցանկության և կարգապահության հարց է:

 

  • Երբեք շուտ չէ սկսել հոգ տանել նորաձևության մասին:

Թարգմանությունը՝ VNews-ի

Կարդացեք նաև՝

Ջիմ Ջարմուշն ասում է…

Ջորջ Քարլինն ասել է…

Գրեյս Քելլին ասել է…

Մարինա Ցվետաևան ասել է…

Դեն Բրաունն ասում է…

Գուստավ Ֆլոբերն ասել է…

Գի դը Մոպասանն ասել է…

Ամադեո Մոդիլիանին ասել է…

Թրումեն Կապոտեն ասել է…

Վլադիմիր Նաբոկովն ասել է…

Անտոն Չեխովն ասել է…

Իվ Սեն Լորենն ասել է…

Սթենլի Կուբրիկն ասել է…

Հռոմի Պապն ասում է…

Ջեք Քերուակն ասել է…

Հովհաննես Այվազովսկին ասել է…

Լուիս Քերոլն ասել է…

«Մենք ենք մեր սարերը» ասում է…

Անդրեյ Զվյագինցևն ասում է…

«Մեծն Գեթսբին» ասում է…

Քեյթ Բլանշեթն ասում է…

Սերգեյ Դովլաթովն ասում է…

ֆեդերիկո Ֆելինին ասում է…իրադեղյանն ասում է …

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…


Նիկոլ Քիդմանն ասում է…

Բլեզ Պասկալն ասել է…

Փիթեր Դինքլեյջն ասում է…

Իսկ իրականում Կիանու Ռիվզն ասում է…

«Չեռնոբիլն» ասում է…

Մարգարեթ Էթվուդի «Աղախնի պատմությունը» գիրքն ասում է…

Ուիթնի Հյուսթոնն ասել է․․․

Վոլտերն ասել է…

Հակոբ Պարոնյանն ասել է…

Ջորջ Մարտինն ասում է…

«Reign»-ը ասում է…

Ջորջ Բեռնարդ Շոուն ասել է…

Էդուարդ Մանեն ասել է…

Դենիել Դեյ-Լուիսն ասում է…

Էտա Ջեյմսն ասել է…

Կեն Կիզին «Թռչելով կկվի բնի վրայով» գրքում ասում է…