Կարմիր խնձորի հետքերով - VNews

Կարմիր խնձորի հետքերով

83217334 487074745521864 684080198810861568 n - Կարմիր խնձորի հետքերով

Մինչև կծած խնձորի մուտքը հայկական իրականություն, մենք՝ հայերս, դեռ անհիշելի ժամանկներից ունեինք խնձորի մեկ այլ խորհրդանիշ, որի հետ կապված է ընտանիքի ստեղծման և ինչու ոչ՝ պահպանման և քայքայման ամենակարևոր ավադույթներից մեկը:

Այսօր Vnews-ն անդրադարձել է հայկական ավանդական կարմիր խնձորին:

Որտեղի՞ց է գալիս այս ավանդույթը: Ինչու՞ է շարունակվում պահպանվել, և ընդհանրապես ինչու՞ հենց խնձոր, և ոչ թե՝ դեղձ, ասենք…

Նախ վերադառնանք անցյալ:

Ասում են, որ այս ավանդույթը գալիս է դեռ հեթանոսական ժամանակաշրջանից, երբ աղջիկներն օրհնանք էին համարում զոհաբերել իրենց անմեղությունն ու կուսությունը գեղեցկության և մայրության աստվածուհուն՝ Աստղիկին: Այս զոհաբերությունը տեղի էր ունենում աստվածուհու պաշտամունքի օրը՝ նրա անունով տաճարում: Ու այս զոհաբերության համար բոլորովին կապ չուներ, թե ինչ տարիքի և սոցիալական դասի տղամարդ կլինի նրանց կուսությունից զրկողը. կարևորն այն էր, որն նրանք այդ զոհաբերությունը նվիրաբերում էին Աստղիկ աստվածուհուն, որն էր հետագայում դառնում էր նրանց գեղեցկության հովանավորը: Ու հատկանշականն այս ամենի մեջ այն էր, որ այդ աղջիկները դառնում էին ամենացանկալի հարսնացուները:

Մեկ այլ աղբյուր…

….փաստում է, որ կարմիր խնձորի՝ մեզ ծանոթ ավանդության ակնունքները կապված են մահմեդականության հետ և ձևավերվել ու այսպես ասած շահագործման է ենթարվել 19-20-րդ դարերում: Ի դեպ, այս սովորությունը շարունակում է ակտիվ պահպանվել մինչ օրս:

Իսկ ինչու՞ բոլոր տեսակ մրգերի ու բանջարեղենի մեջ հայտնի այգեպանը հավաքեց տարատեսակ մրգերն ու ընտրեց հենց խնձորը: Այն էլ կարմիրը: Դե կարմիրը կարելի է տրամաբանորեն մեկնաբանել, որ խորհրդանշում է արյունը: Իսկ խնձորը գուցե խորհրդանշում է եդեմական արգելված պտուղը, որը դարձավ երկրի վրա մարդկանց ապրելու, բազմանալու խորհրդանիշ ու պատճառ:

Առաջին կինը…

…գաղթակղվեց խնձորով և իր հերթին ներքաշեց տղամարդուն այս խառը պատմության մեջ: Արդյունքում օձը հասավ նպատակին, իսկ կինն ու տղամարդը հավերժ վտարվեցին դրախտից, որտեղ Արարիչը որոշել էր մեզ հավերժ տեղավորել և «հովանավորել» այնտեղ բանակություն հաստատելու համար: Բայց ինչպես հայտնի է՝ ամեն ինչ մի վայրկյանում փոխվեց այս ճակատագրական խնձորի պատճառով:

Հավը՝ որպես հարսնացուի խորհրդանիշ

Զգույշ կարդացեք, մի ապշեցնող բան ենք գրելու:

Ուրեմն հնում հարսանեկան գիշերին հաջորդող առավոտյան, երբ պարզվում էր, որ հարսնացուն կույս է եղել, բակում հրացանի մի քանի կրոկոցներ էին արձակում փեսայի բարեկամները, որը խորհրդանշում էր հաղթանակ և նաև բարի լուր: Այնուհետև սկեսուրը հարսի տուն էր ուղարկում ոչ թե կարմիր խնձոր, այլ կտոր-կտոր արած հում հավ, որը խորհրդանշում էր նորահարսին և նրա կուսությունը: Ժամանակի հետ հավին փոխարինելու եկավ խնձորը, որն ունի նաև պտղաբերության իմաստ և խորհրդանիշ:

Հայկական իրականության մեջ հարևանի բերանը փակելու ձևավորված ավանդույթի համաձայն՝ ամուսական գիշերից հետո, սկեսուրը հավաքում էր բոլոր բոլորին՝ բարեկամ, հարևան, խնամի, ու հպարտ-հպարտ ցույց էր տալիս այն սավանը, որի վրա և կատարվել էր բուն գործողությունը…

Եվ ուրեմն զարմանալի չէ, որ «Կտոր մը երկինք» ֆիլում Թորիկն այդքան սիրառատ հարսնացուին առաջարկում էր.

«Կուզե՞ս երթամ քեզի համար խնձոր բերեմ»…

Կարդացեք նաև՝

Հետևեք նաև մեզ Instagram-ում 


Րաֆֆիի ընտանիքի հետագա ճակատագիրը…

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․

3 իմաստուն առակ ընտանիքի մասին

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Սիրուն, հայկական ավանդույթներ. որ եղել են, փոփոխվել են, չեն սպառվել

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Բարեկենդան, կամ հազրեք եղն ու բրինձը…

Աշոտ Երկաթ․ դավաճանությո՞ւն, թե՞ սեր

Տղամարդկային անհավատարմություն…

Շաքիի ջրվեժի գաղտնիքները

Սեր առանց «չի կարելի»-ների. Սարտր, Էդգար Պո, Թոմաս Ման

Ունիկալ ընտանիքներ. «սպիտակամորթ հնդիկներից» մինչև «ընտանեկան պոլիգամիա»

Վենսան Կասելն ու 21-ամյա Թինա Կունակին ամուսնացել են (ֆոտոշարք)

Ընտանիք. Նառա Վարդանյան