Կասկադի մասին՝ փաստերով - VNews

Կասկադի մասին՝ փաստերով

Կասկադը Երևանի այցեքարտերից մեկն է, այն սիրելի ու հարազատ է տեղացիների համար, և առաջին վայրն է, ուր այցելում են զբոսաշրջիկներն ու քաղաքի հյուրերը։ Մենք առանձնացրել ենք փաստեր համալիրի մասին։

Կասկադի մասին

Սկսենք ամենահաճախ հնչող հարցից՝ «քանի՞սն են Կասկադի աստիճանները». դրանք 572-ն են։

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը Ալեքսանդր Թամանյանն է: Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով։

Թամանյանից հետո նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։

Կասկադի նախագծման պատվերն արվել էր 1972 թվականին: Այն պետական պատվեր էր, որի իրականացման համար միջոցները հատկացվում էին կենտրոնից՝ Մոսկվայից: Շինարարական աշխատանքները սկսվեցին չորս տարի անց՝ 1976 թվականին։

Նախագծելով Կասկադը՝ հեղինակ – ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը, ավարտեցին 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանի գլխավոր հատակագծի առանցքը, որը կոչվում էր նաև «Հյուսիսային ճառագայթ»։

Թամանյանի արձանը բացվեց 1974 թվականին, հեղինակ Արտաշես Հովսեփյանը աշխատել է քանդակի վրա մոտ 4 տարի։

Երեք քարերը, որոնց հենվել է Թամանյանը, խորհրդանշական են. ձախ կողմի քարը` հին ճարտարապետությունն է, աջինը` նոր ժամանակաշրջանինը, իսկ մեծագույն ճարտարապետ Թամանյանը կամուրջ է կերտում այդ երկու ժամանակաշրջանների միջեւ։

Սակայն  1988 թվականին Կասկադ համալիրի շինարարութունը դադարեցվեց Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Դրանք ծանր տարիներ էին Հայաստանի տնտեսության համար, ուստի Կասկադի շինարարությունը առժամանակ հետաձգվեց։

Միայն 2002 թվականին հայ բարեգործ Գաֆեսճէանի նախաձեռնությամբ Կասկադի կառուցումը նորից կյանք առավ և հաջորդող 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց։

Ջերարդ և Քլեո Գաֆէսճեանները կտրում են կարմիր ժապավենը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ, նոյեմբերի 8, 2009թ․

Այժմ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և քանդակներ, իսկ համալիրի վերևում տեղակայված է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան։


Մեր Կուկուրուզնիկը. [ինչպե՞ ս կառուցեցին, ինչպե՞ս քանդեցին]

Կոնդի բաց ու փակ դռները… [+լուսանկարներ]

Երևանը հիմա…

Հուշագրություն. Կամիլլա Թամանյան

Արա Հարությունյանի Մայր Հայաստանը…

Թե ինչու ժամանակին ապամոնտաժվեց Բաբաջանյանի արձանը

Հին Երևան. 3 փողոց պատմության խորքերից

Ստորգետնյա հին քաղաք հրապարակում…

Երևանը Booking.com-ի 2020թ.-ի ամենաակտիվ տուրիստական քաղաքների ցանկում

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր. ինչպե՞ս կառուցվեց

Մի շինության պատմություն. Մարզահամերգային համալիր

«Լենինի վերջը». հայտնի հեքիաթի մոտիվներով

Forbes-ի անդրադարձը Երևանին և հայկական գինոգործությանը

Շատ հասարակական տրանսպորտ. Երևան

10 փաստ Երևանի մասին, որ գուցե չգիտեք

«Էրեբունի-Երևան 2801»-ը լուսանկարներով