«Կաթիլ» խումբը կներկայացնի «Ակներ» անդրանիկ ալբոմը - VNews

«Կաթիլ» խումբը կներկայացնի «Ակներ» անդրանիկ ալբոմը

կաթիլլլ min - «Կաթիլ» խումբը կներկայացնի «Ակներ» անդրանիկ ալբոմը

«Կաթիլ» ինդի ֆոլկ խումբը երկրպագուների դատին կհանձնի «Ակներ» առաջին ալբոմը: Համերգ-շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 27-ին Հանրային ռադիոյի շենքի չորրորդ հարկի ձայնագրման ստուդիայում:

«Կաթիլ»-ը հիմնադրվել է երեք տարի առաջ: Խումբը բաղկացած է հինգ երաժշտից: Հայկական փողային գործիքներ է նվագում Գրիգոր Քարտաշյանը, հայկական հարվածային գործիքներ՝ Գրիգոր Դավթյանը, կիթառահարն է Արեգ Սուքիասյանը, Ռոբերտ Սիմոնյանը` բաս, մեներգիչն ու կիթառահարը Սևադա Համբարչյանն է: