Կիանու Ռիվզ. 15 փաստ Հոլիվուդի ամենաբարի դերասաններից մեկի մասին - VNews

Կիանու Ռիվզ. 15 փաստ Հոլիվուդի ամենաբարի դերասաններից մեկի մասին

kynw ryfz - Կիանու Ռիվզ. 15 փաստ Հոլիվուդի ամենաբարի դերասաններից մեկի մասին

Կիանու Ռիվզն այն հոլիվուդյան դերասաններից է, որի ֆիլմերը որպես ժառանգություն կփոխանցվեն հաջորդ սերունդներին ու կդառնան դասականներ: Ռիվզը ծնվել է 1964թ.-ի սեպտեմբերի 2-ին Բեյրութում, չնայած սրան, նա մեծացել է Կանադայում ու համարվում է կանադայի քաղաքացի: VNews-ը ներկայացնում է նրա մասին մի քանի հետաքրքիր փաստ, որ հնարավոր է չգիտեք:

1. Դերասանի ամբողջական անունն է Կիանու Չարլզ Ռիվզ:

2. Նա 5 տարվա ընթացքում 4 ավագ դպրոց է փոխել՝ իր վատ վարքի պատճառով:

3. Ավագ դպրոցում նա հետաքրքրված չէր ուսմամբ, բայց երիտասարդ Ռիվզը սիրում էր հոքեյ խաղալ: Չնայած սա էլ նրան չկարողացավ պահել դպրոցում: Նա թողեց այն՝ դերասանությամբ զբաղվելու համար:

4. Երիտասարդ տարիքում նա նկարահանվել է նաև գովազդային հոլովակներում: Դրանցից ամենահայտնին է Coca Cola-յի գովազդը:

5. 1991թ.-ին Ռիվզը սկսեց կիթառ նվագել “Dogstar” անունը կրող խմբում: Խումբը այլևս գոյություն չունի, բայց երաժշտությունը, ինչպես ինքն է ասում, դեռ իր սրտում է:uzn 1473168401 - Կիանու Ռիվզ. 15 փաստ Հոլիվուդի ամենաբարի դերասաններից մեկի մասին

6. «Սատանայի փաստաբանը» ֆիլմում նկարահանվելու ժամանակ, դերասանը համաձայնել է, որ պրոդյուսերները մի քանի միլիոն դոլարով կրճատեն իր աշխատավարձը, որպեսզի Ալ Պաչինոյին կարողանան ընդգրկել ֆիլմում:

7. Ռիվզին առաջարկել էին խաղալ “Heat” ֆիլմում՝ Ալ Պաչինոյի ու Ռոբերտ Դե Նիռոյի հետ, բայց նա մերժեց այդ առաջարկն ու դրա փոխարեն մարմնավորեց Շեքսպիրի Համլետին՝ 789 նստատեղ ունեցող դահլիճում:

8. Նրա ամենահայտնի ֆիլմն է «Մատրիցան», որի առաջին մասի համար նա վաստակել է 35 մլն դոլար: keanu reeves - Կիանու Ռիվզ. 15 փաստ Հոլիվուդի ամենաբարի դերասաններից մեկի մասին

9. Նա միշտ հոգ է տանում իր հետ աշխատող թիմի մասին. «Մատրիցա» ֆիլմում իր փոխարեն հնարքներն անող 12 մարդկանց Ռիվզը մոտոցիկլետներ է նվիրել, որովհետև կարծում էր, որ արժանի էին:

10. Կիանուն շատ է սիրում մոտոցիկլետներ, ու այժմ ունի մոտոցիկլետների իր կազմակերպությունը, որի անվանումն է «Արչ»:

11. Դերասանը նաև աջակցում է քաղցկեղով հիվանդ երեխաներին ու շարունակաբար բարեգործություններ անում:

12. Հոլիվուդյան փառքի ճեմուղում նա ստացել է իր աստղը դեռևս 2005թ.-ին:

13. 1998թ.-ին նա հանդիպել է իր մեծ սիրուն՝ դերասան Ջենիֆեր Սիմին: Մեկ տարի անց նրանք արդեն երեխայի էին սպասում, որը սակայն մահացած ծնվեց: Որոշ ժամանակ անց դերասանուհին նույնպես մահացավ, բայց արդեն ավտովթարից:

14. Կիանուն շատ է սիրում գրքեր կարդալ, ու նրա ամենասիրելիներից են «Մատանիների տիրակալը», «Կոմս Մոնտե Քրիստոն» ու «Կորած ժամանակի որոնումներում» գրքերը:

15. 2010թ.-ին Կիանու Ռիվզի նկարներից մեկը դարձավ մեմե: Մի լուսանկար, որտեղ դերասանը միայնակ ու տխուր նստած հաց էր ուտում, ողողեց ողջ ինտերնետը: Այդ նկարը «Տխուր Կիանու», «Կիանուն տխուր է» գրառումներով դարձավ խոսակցության թեմա, որից հետո երկրպագուները նոր, ոչ պաշտոնական օր ստեղծեցին իրենց համար՝ հունիսի 15-ը հռչակելով «Ուրախացիր Կիանու» օր:

SadKeanu - Կիանու Ռիվզ. 15 փաստ Հոլիվուդի ամենաբարի դերասաններից մեկի մասին


5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

Ալ Պաչինոն քնել է «Ոսկե գլոբուսի» առցանց արարողության ժամանակ

Կիանու Ռիվզ. ողբերգական սեր

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա

Իսկ իրականում Կիանու Ռիվզն ասում է…

Դիտել հունիսին կինոթատրոնում

Քվենտին Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ “Esquire”-ի հարցազրույցում

Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի “Once Upon a Time in Hollywood” ֆիլմի երկար սպասված պրեմիերան

«Մատրիցան» վերադառնում է

Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարները

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

Դիտել մայիսին կինոթատրոնում

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Once Upon a Time In Hollywood. հրապարակվել է սպասված ֆիլմի առաջին պաստառը