fbpx

Kendrick Lamar-ը, Drake-ը, The Weeknd-ը և ուրիշներ ավստրալացի նկարչի իլյուստրացիաներում

Սարսափ ֆիլմեր, ուրվականների պատմություններ, կախարդություններ, Հելոուին և այլմոլորակայիններ

Այս ամենը երիտասարդ իլյուստրատոր և նկարիչ Lee Solo-ին ոգեշնչում է նոր կրեատիվ ու տպավորիչ իլյուստրացիաներ ստեղծել: Մութ ուժերի հանդեպ ունեցած հետաքրքրություններն աղջկան չեն խանգարում գունեղ ու վառ իլյուստրացիաներ նկարել:

Արվեստն օգնում է հասկանալ սեփական զգացումները և երկխոսությունների մեջ մտնել ուրիշների հետ:

Չեմ կարող առանձնացնել մի արտիստի, որն իր ազդեցությունն է ունեցել իմ նկարչական ոճի վրա: Սակայն չեմ կարող չասել, որ պաշտում եմ այնպիսի անունների, ինչպիսին՝  Tyler, The Creator-ն է, Pharrell-ը, Kid Cudi-ն, Kanye West-ը, NIGO-ն, Gangster Doodles-ը, KAWSը, Takashi Murakami-ին և Super Future Kid-ը: Ինձ շատ է դուր գալիս, թե այս անուններն ինչպես են կարողացել «գտնել իրենցը» և յուրօրինակ մնալ: Այս փաստն ինձ ոգևորում է անկեղծ լինել ինքս ինձ հետ և կառուցել իմ իրական ճանապարհը:

Հոգուս մի կտորն ապրում է իմ ստեղծագործություններում

Ինձ պատկերացնելով այն կերպարների կամ դիմանկարների փոխարեն, որոնց նկարում եմ, երբեմն այդ ամենը նմանվում է փորձարարության, որը կատարվում է մարմնիցդ դուրս: Շատ հաճախ իմ իլյուստրացիաները ուրիշների համար չափազանց հակասական են, ժամանակ առ ժամանակ դրանք կարող են հակասական թվալ նաև ինձ:

Հիփ հոփն ավելին է, քան ուղղակի երաժշտություն

Երիտասարդ իլյուստրատորի աշխատանքներում գերակշռում են հիփ հոփ արտիստները: Նրա էջում կգտնեք XXXtentacion-ի, A$AP Rocky-ի, Tyler,The Creator-ի, Lil Yachty-ի, Kanye West-ի, 21 Savage-ի, Gucci Mane-ի Kendrick Lamar-ի և այլոց դիմանկարները:

Ռեփ երաժշտությունն այնպես է անում, որ դու քեզ զգաս անպարտելի: Կարծում եմ, այդ պատճառով էլ, հաճախ նկարում եմ հիփ հոփ արտիստների, որովհետև նրանց երաժշտությունն ու պատմությունը շատ է ոգեշնչում ինձ: Սիրում եմ, թե որքան ամուր է հիփ հոփի համայնքը: Կարծում եմ, երաժշտական ժանր լինելուց բացի հիփ հոփն ավելին է, քան ուղղակի երաժշտություն, այն մշակույթ է:

Պատկերացում էլ չունեմ, թե որտեղ կլինեի առանց համացանցի և սոցիալական մեդիայի:

Նկարիչն իր աշխատանքները տարածում ու վաճառում է համացանցի միջոցով, նրա կարծիքով սոցիալական ցանցերն ավելի հեշտ են դարձնում աշխարհը: Lee Solo-ն առաջին քայլերն է անում նաև նորաձևության մեջ: Նրա Salem7 անվանումն ունեցող  օնլայն խանութն այստեղ է:

 


Շողշողացող տխրության գույները… [էսսե]

Ամրիտա Շեր-Գիլ կամ հնդկուհի Ֆրիդա Կալոն

2019թ.ի աշնան 5 ամենաթրենդային գույները

Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Նկարիչը Հայաստանի տեսքը քարտեզի վրա պատկերել է ըստ իր երևակայության

Դրեյքը նոր ալբոմ է թողարկել

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Աստղեր, որոնք հրապարակել են «ծերացնող» ֆիլտրով լուսանկարներ

Ջորջիո Արմանին ասում է…

Սնուփ Դոգը լուսանկար է հրապարակել Քուրթ Քոբեյնի հետ. այն ցնցել է համացանցը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

«Խոցելիություն». Նկարիչը համաշխարհային առաջնորդներին պատկերել է փախստականների տեսքով

Գտնվել է Ֆրիդա Կալոյի առաջին հնարավոր ձայնագրությունը

Ի՞նչ տեսք ունի Vans-ի՝ «Հարի Փոթերի» մոտիվներով նոր հավաքածուն

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

«Գահերի խաղի» հերոսները՝ Snagglefrack-ի իլյուստրացիաներում