Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Քեյթ Ուինսլեթ-42. 5 ֆիլմ

Kate Winslet - Քեյթ Ուինսլեթ-42. 5 ֆիլմ

Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը ծնվել է 1975 թ. հոկտեմբերի 5-ին Մեծ Բրիտանիայում:
Պրոֆեսիոնալության և գործի մեջ խորանալու մեծ պատրաստակամության շնորհիվ աղջիկը կարողացավ նախանձելի կինոկարիերա կառուցել: Այժմ Ուինսլեթը Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիներից մեկն է և խաղում է լավագույն ֆիլմերում:
Այսօր օսկարակիր դերասանուհին նշում է իր 42 ամյակը, ինչի կապակցությամբ VivaroNews Culture-ը առաջարկում է վերհիշել նրա 5 լավագույն ֆիլմերը:

1. Տիտանիկ/Титаник/Titanic, 1997

ռեժ.՝ Ջեյմս Քեմերոն
դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիո, Բիլի Զեյն, Ֆրենսիս Ֆիշեր ևն

Titanic - Քեյթ Ուինսլեթ-42. 5 ֆիլմ
Իրական իրադարձությունների հիման վրա էկրանավորված «Տիտանիկ» ֆիլմը երիտասարդներ Ջեքի և Ռոուզի դրամատիկ սիրո մասին է:
Նրանք հանդիպում են Տիտանիկ նավի վրա և սիրահարվում. նա աղքատ տղա է, իսկ նա՝ հարուստ աղջնակ, որ անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ Ջեքի հայտնվելուն պես կյանքը մեկընդմիշտ կփոխվի:  Բայց սառցաբեկորի և Տիտանիկի բախումը գեղեցիկին վերջ կդնի…
1998 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի 11 անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Դեյվիդ Գեյլի կյանքը/Жизнь Дэвида Гейла/The Life of David Gale, 2002

ռեժ.՝ Ալան Փարքեր
դերերում՝Քևին Սփեյսի, Լորա Լին ևն

The Life of David Gale - Քեյթ Ուինսլեթ-42. 5 ֆիլմՊարոն Գեյլը շատ ամբիցիոզ տղամարդ է, և նախընտրում է ապրել իր սեփական կանոններով: Օրերից մի օր Դեյվիդը հայտնվում է ճաղերի ետևում մի կնոջ սպանության մեջ մեղադրանքով: Դեյվիդը դեմ է եղել մահապատժի, բայց հիմա նա է մեղադրյալի դերում: Դեյվիդը համաձայնվում է խոսել լրագրող Բեթսի Բլումի հետ և պատասխանել նրա հարցերին, ինչի արդյունքում Բեթսին պարզում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, և որ գուցե Դեյվիդի կյանքն իր ձեռքերում է:
Կկարողանա՞ Բեթսին փրկել պարոն Գեյլին, թե…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
1 2

5 ֆիլմ+5 գիրք. Տաթևիկ Մելքոնյան

5 դերասան, որոնք դիմահարդարման արդյունքում անճանաչելիորեն փոխվել են

6 ֆիլմ,որ դուր կգա պոկեր սիրողներին

Մեգան Մարքլի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

Նկարչուհին հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

8 հաջողակ մարդ, որ չեն ավարտել համալսարանը և դիպլոմ չունեն

Միլոշ Ֆորմանի լավագույն ֆիլմերը

Ջիմ Քերրին նոր դետեկտիվ ֆիլմի գլխավոր դերում

Դասականների հետքերով. 5 ֆիլմ Վիմ Վենդերսից

Նիկոլաս Սփարքսի գրքերի հաջողված էկրանավորումները

Քիրա Նայթլիի լավագույն ֆիլմերը

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները

Քեմերոն Դիասի 5 ամենահիշվող դերերը

Հայկական կերպարներ հայտնի և սիրված ֆիլմերում

Դերասաններ, որոնք մեկից ավել «Օսկար» ունեն