Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
1958թ. Բրիտանական թագավորական քոլեջը «Ընդդեմ ատոմային զենքի տարածման քարոզարշավի» համար լավագույն խորհրդանիշների մրցույթ հայտարարեց։ Հաղթեց անգլիացի պրոֆեսիոնալ նկարիչ և դիզայներ Ջերալդ Հոլթոմի ներկայացրած պատկերը, որն այսօր Մեծ Բրիտանիայում համարվում է միջուկային զինաթափման շարժման, մասնավորապես ՝ Միջուկային զինաթափման արշավի (CND) խորհրդանիշ: Միացյալ Նահանգներում և աշխարհի մնացած հատվածներում այս նշանը հայտնի է որպես խաղաղության խորհրդանիշ:
Նախագծման փուլում Հոլթոմը փորձել է միավորել երկու տառեր, որոնք ռազմածովային ազդանշանային համակարգի N (nuclear – միջուկային) D (disarmament – զինաթափում) տառերն էին։ Առաջին անգամ այն օգտագործվել է Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում հակառազմական երթի ժամանակ։ Դա 1958-ի մարտին էր` Զատկի հանգստյան օրերին։
Պատրաստվել էր փայտե բռնակներ վրա տեղադրված զինանշանի 500 ստվարաթղթե ցուցանակ: Սիմվոլների կեսը պատկերված էր սևով, սպիտակ ֆոնի վրա, մյուս կեսը ՝ սպիտակ, կանաչ ֆոնի վրա: Սա նշանակում էր Զատկի եկեղեցական գույների լիթուրգիական փոփոխությունը ` «Ձմռանից մինչև գարուն, մահից` կյանք»: Սև և սպիտակ զինանշանները` Բարի ուրբաթ և շաբաթ օրվա համար էր, կանաչ և սպիտակը` Զատկի առաջին օրվա և երկուշաբթիի:
Խաղաղության խորհրդանիշի ստեղծող Հոլթոմը հետագայում խոստովանել է. «Ես նկարել եմ հուսահատության մեջ գտնվող մարդուն, որը անզորությունից ձեռքերը թևաթափ կողմ է տարածել այնպես, ինչպես Գոյայի գյուղացի հերոսը` գնդակահարությունից առաջ։ Ես նկարը ձևափոխել եմ գծերի տեսքով և տեղադրել շրջանակի մեջ»։
Այս նշանով առաջին կրծքանշանները սպիտակ կավի վրա` սև նկարով պատրաստեց Էրիկ Օստինը: Կրծքանշանները բաժանվեցին մարդկանց` կից բացատրությամբ, որ միջուկային պատերազմի դեպքում այդ կավե նշանները կմնան որպես մարդու գոյության ապացույց ու վկա։
Թեև այս պատկերանշանը նախատեսված էր բացառապես հակաօդային շարժման համար, սակայն այն երբեք հատուկ չի պաշտպանել իր հեղինակային իրավունքները։ Այս նշանը օգտագործելու համար ոչ ոք չի վճարել և նախքան օգտագործելը` թույլտվություն չի ստացել։
Այս պատկերի հեղինակներն ու տնօրինողները երբեք չեն դնում «copyrighting»-ի նշանը, նույնիսկ այն դեպքում, երբ սա օգտագործում են կոմերցիոն նպատակներով։ Երբեմն զարդերի, հագուստի, գովազդի մեջ կիրառողներին հարցնում են. «Չէի՞ք ցանկանա բարեգործություն անել` հանուն խաղաղության»։
Ընդամենը հարց, ոչինչ ավելի, քանի որ խաղաղության և ազատության խորհրդանիշն ազատ է բոլորի համար։
Վիդեո
Ֆոտո