Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

Ինչպես արդեն գրել էինք՝ 2019թ.-ի հուլիսի 3-ից Netflix-ը կսկսի ցուցադրել «Վերջին կայսրերը»/«The Last Czars» սերիալը, որը պատմում է հայտնի ցար Նիկոլայ 2-րդի կյանքի ու մահվան մասին: Նիկոլայ 2-րդ հայտնի Ռոմանովների դինաստիայից էր և Ռուսաստանի վերջին ցարը: Նա ուներ 4 աղջիկ՝ այդ թվում նաև հայտնի մուլտֆիլմի հերոսուհի Անաստասիայի նախատիպ համարվող Անաստասիա Նիկոլաևնան և մեկ տղա: Ողջ ընտանիքը դաժանաբար սպանվել է:

Թողարկվել է սերիալի առաջին թրեյլերը, որտեղ կարող եք տեսնել ոչ միայն սերիալի գլխավոր հերոսներին՝ Նիկոլայ 2-րդին, կայսրուհի Ալեքսանդրային, Գրիգորի Ռասպուտինին, Անաստասիային, այլ նաև Հայաստանի Արարատ մարզում գտնվող Խոր Վիրապի վանքը և Արարատ լեռը: Փաստորեն (հնարավոր է, որ) սերիալի նկարահանումները տեղի են ունեցել նաև Հայաստանում, ինչի մասին սակայն հավելյալ տեղեկություններ չկան:

Դրվագը կարող եք տեսնել թրեյլերի 0:06 վայրկյանին: Իսկ սերիալի մասին ավելին՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


Արաքսի առասպելը…

Արարատ և Արագած [ԼԵԳԵՆԴ լեռների մասին]

Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Գնա՞նք Գյումրի…

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Քնքուշ ու համեստ հայերենի մասին…

Լավաշի տոնական օր

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Ստորգետնյա հին քաղաք հրապարակում…

Netflix-ի հետքերով…

Զորաց քարեր…

կենցաղային 3 բան, որ հայերը «ծես» են դարձրել

5 սերիալ Netflix-ից

5 գագաթ, որ արժե գրավել. Հայաստանի ամենաբարձր լեռները

Forbes-ի անդրադարձը Հայսատանին