Կիանու Ռիվզ. ողբերգական սեր - VNews

Կիանու Ռիվզ. ողբերգական սեր

kianwuwwuwuw - Կիանու Ռիվզ. ողբերգական սեր

2010 թվականին Կիանու Ռիվզի նկարներից մեկը դարձավ մեմ: Մի լուսանկար, որտեղ դերասանը միայնակ ու տխուր նստած հաց էր ուտում, ողողեց ողջ ինտերնետը: Այդ նկարը «Տխուր Կիանու», «Կիանուն տխուր է» գրառումներով դարձավ համացանցի իսկական հիթ։ Կիանու Ռիվզի կյանը պակաս տխուր ու ողբերգական չէր…

Բանտարկյալ հայրը, մոր ամուսնություններն ու կյանքը՝ տատիկ-պապիկների ու դայակների խնամակալության տակ

Ռիվզը ծնվել է Բեյրութում։ Մայրը Պատրիցիա Բոնդն է՝ հագուստի դիզայներ, հայրը Սամուէլ Նոուլին Ռիվզ Կրտսերը։ Մայրն անգլուհի է , հայրն ամերիկացի է՝անգլիական ու պորտոգալական արմատներով։ Ապագա դերասանի մայրն աշխատում էր Բեյրութում, երբ հանդիպեց նրա հորը։ Հայրը բանտարկվել է Հիլո միջազգային օդանավակայնաում՝ հերոին վաճառելու համար։ Նա լքել է ընտանիքը, երբ Ռիվզը երեք տարեկան էր, ինչից հետո ևս երեք տարի պահպանել է շփում որդու հետ։ Հետագա տարիներին Ռիվզի մայրն ամուսնանում է ևս երեք անգամ։ Ռիվզն ու քույրերը մեծացել են դայակների ու տատիկ-պապիկների հետ, հիմնականում բնակվել են Տորոնտոյում։ Հետաքրքիր է, որ վատ վարքի համար Ռիվզը հինգ տարվա ընթացքում չորս ավագ դպրոց է փոխել։

Դերասանական Կարիերայի սկիզբը..

Ռիվզն իր դերասանական կարիերան սկսել է 9 տարեկանում՝ մասնակցելով «Սրիկա Յանկիների» թատերական ներկայացմանը։ Տասնհինգ տարեկանում խաղացել է Մերկուտիոյի դերը Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսում։ Էկրանային դեբյուտը կանադական սիտքոմի՝ «Hangin’ In»-ի սերիաներից մեկում էր։ Հեռացվելով դպրոցից տասնյոթ տարեկանում՝ երեք տարի անց ամերիկացի խորթ հոր օգնությամբ, Ռիվզը տեղափոխվում է Լոս Անջելես։ Վաղ 80-ականներում Ռիվզը հայտնվում է տարբեր գովազդներում, որոնցից մեկը Կոկա-Կոլայի գովազդ էր, նկարահանվում է կարճամետրաժ ֆիլմերում ու բեմադրություններում։

Հոլիվուդ, աղջիկներ, աղջիկներ…

Հոլիվուդում հայտնվելուց անմիջապես հետո Ռիվզին շրջապատեցին գեղեցկուհի-դերասանուհիներ։ Նա միշտ նրբանկատորեն էր ընտրում իր սիրելիներին և խուսափում էր հոլիվուդյան ինտրիգներից ու սպոնտան սիրավեպերից։

Киану Ривз и Дженнифер Сайм - трагическая любовь, которую он несет через всю жизнь.

Ռիվզի մեծ սերն ու մեծ ողբերգությունները

1998 թվականին՝ մի խնջույքի ժամանակ Կիանուն ծանոթացավ դերասանուհի Ջենիֆեր Սայմի հետ։ Ջենիֆերը մեծ ուշադրություն չէր դարձնում դերասանին. ինչն էլ գրավեց Ռիվզին։ Նրանց սիրավեպը սկսեց սրընթաց զարգանալ, սակայն ամուսնության մասին խոսք չէր գնում։ 1999 թվականին Ջենիֆերը հղիացավ. Ռիվզի ու Ջենիֆերի դուստրը պիտի ծնվեր  2000 թվականի հունվարին, զույգն անգամ որոշել էր դստեր անունը։ Հենց այստեղ էլ տեղի ունեցավ անդառնալի ողբերգությունը. 1999 թվականի դեկտեմբերին՝ ծննդաբերությունից մեկ շաբաթ առաջ, բժիշկը դադարեց լսեց երեխայի սրտխփոցը։

Աղջիկը մահացել էր՝ մոր արգանդում։

Ջենիֆերը կոտրված էր, իսկ Ռիվզը փորձում էր ամուր լինել ու մեջք դառնալ իր սիրելիի համար։ Շուտով դերասանը ստիպված էր մեկնել նկարահանումների և մենակ թողնել Ջենիֆերին։ 2001 թվականի ապրիլին տեղի է ունենում Ռիվզի անձնական կյանքի երկրորդ, անբեկանելի ողբերգությունը. Ջենիֆերը մահացավ ավտովթարից… Ռիվզն անգամ չհասցրեց հրաժեշտ տալ նրան։ Սա մահացու հարված էր՝ Ռիվզի հոգեբանության համար։ Դերասանը պարփակվեց իր մեջ։

Հետագայում Ռիվզի անվան հետ բազմաթիվ սիրավեպեր են կապվել…


21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա

Իսկ իրականում Կիանու Ռիվզն ասում է…

Դիտել հունիսին կինոթատրոնում

«Մատրիցան» վերադառնում է

Դիտել մայիսին կինոթատրոնում

Կույս՝ հայտնի մարդկանց համաստեղություն

Շայա Լեբաֆի մասնակցությամբ 5 ֆիլմ

Ֆանտաստիկ ժանրի 5 ֆիլմ

Հայտնի մարդիկ և իրենց նմանակներն անցյալից

5 թրիլլեր-դետեկտիվ

Կիանու Ռիվզ. 15 փաստ Հոլիվուդի ամենաբարի դերասաններից մեկի մասին

10 աստղ, որ ուրվական է տեսել

Շարլիզ Թերոն. 16 փաստ պայթյունավտանգ շիկահերի մասին