Քիմ Քարդաշյանը վճարել է նախկին բանտարկյալի 5 տարվա տան վարձը - VNews

Քիմ Քարդաշյանը վճարել է նախկին բանտարկյալի 5 տարվա տան վարձը

0 US FASHION ENTERTAINMENT AMFAR - Քիմ Քարդաշյանը վճարել է նախկին բանտարկյալի 5 տարվա տան վարձը

Քիմ Քարդաշյանն առաջարկել է վճարել բանտից նոր դուրս եկած մի անծանոթի ապագա 5 տարիների տան վարձը. այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ռեալիթի աստղը կապվել է նախկին բանտարկյալ Մեթյու Չարլզի հետ, որն առաջին ազատ արձակված մարդն է Դոնալդ Թրամփի՝ բանտային բարեփոխումների մասին ընդունած օրենքի արդյունքում: Մեթյուն բանտում անց է կացրել նշանակված 35 տարիներից 20-ը, իսկ այնտեղ հայտնվելու պատճառն էր քիչ քանակությամբ թմրանյութ ու զենք ունենալը:

Մեթյու Չարլզն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել այս մասին, գրելով՝

«Հենց նոր ամենահիանալի նորությունն իմացա, որով, կարծում եմ, պետք է կիսվեմ բոլորիդ հետ: Քիմ Քարդաշյան Ուեսթը լսել է իմ իրավիճակի մասին և որոշել է օգնել ինձ: Նա չի արել սա ուշադրության համար, ես ինքս մտածեցի, որ պետք է կիսվեմ այս նորությամբ, քանի որ այն շատ լավն է: Սիրտս ուր որ է կպայթի ուրախությունից»: 

Մեթյու Չարլզը բանտից ազատ է արձակվել հունվարի 3-ին և այնտեղ անցկացրած տարիների պատճառով չի կարողացել մինչ օրս տուն վարձել: Քիմի ջանքերի շնորհիվ 2018թ.-ի հունիսին ազատ է արձակվել նաև Ալիս Մերի Ջոնսոնը, որին տարիներ առաջ տրվել էր ցմահ բանտարկություն քիչ քանակությամբ թմրանյութ օգտագործելու համար: Քիմը նշել է, որ շարունակելու է իր գործունեությունը անարդարացի կերպով դատված մարդկանց համար:

Հիշեցնենք՝ դեռևս 2018-ի մայիսին Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ, քննարկելու բանտային բարեփոխումները: Այս մասին Քիմն իր թվիթերյան էջում գրել էր՝

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այս կեսօրին ինձ տրամադրած ժամանակի համար: Հույս ունենք, որ նախագահը կմեղմացնի Միսս Ալիս Մերի Ջոնսոնի պատիժը, որը ցմահ բանտարկության է դատապարտվել ընդամենը մեկ անգամ թմրանյութ օգտագործելու համար: Մենք հույսեր ունենք Միսս Ջոնսոնի ապագայի հետ կապված և որ նա ու նրա նման շատ մարդիկ երկրորդ անգամ հնարավորություն կստանան»:


«Սա բարդ տարի էր». Քիմ Քարդաշյանի հարցազրույցը

Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը մեմ է դարձել

Ինչպե՞ս է Քանյեն՝ Քիմից բաժանվելու ֆոնին…

Համացանցը մեղադրում է Քիմին, իսկ Քիմը՝ զայրանում

Դոնալդ և Մելանյա Թրամփներ. մի սիրո պատմություն

Քիմ Քարդաշյանը ցույց տվեց իր ամուսնական մատանին

Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Դոնալդ Թրամփի կյանքի, կանանց, կոլայից կախվածության և դիպլոմների մասին

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կարևոր որոշում է կայացրել

Քիմի արմատները. ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը

Ադրբեջանական «բանակը» Քիմի դեմ

Քիմ Քարդաշյանի, Քայնե Ուեսթի և կարանտինի մասին

Բյութի-խորհուրդներ Մերի Ֆիլիփսից

Քարդաշյանը խնդրել է կողմ քվեարկել…

Դոնալդ Թրամփը կարդում է [8 գիրք]

Քիմի սիրելի հայկական ռեստորանը…