Կիմ Կի Դուկ. դաժան ու ռոմանտիկ - VNews

Կիմ Կի Դուկ. դաժան ու ռոմանտիկ

կիմմ min - Կիմ Կի Դուկ. դաժան ու ռոմանտիկ

Կորոնավիրուսից մահացել է կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի Դուկը. վերջինիս է նվիրված մեր այսօրվա անդրադարձը: Կիմ Կի Դուկը մի ուրույն կինոշարժման հեղինակ է՝ «հակասական և եզակի»: Նրա բոլոր աշխատանքները հագեցած են կորեական ոգով և ասիական խորհրդավորությամբ, ինչպես նաև բուդդայական կրոնով և փիլիսոփայությամբ: Ֆիլմերի մեծ մասը «համր» սիրո մասին է, իսկ հերոսները զգացմունքներ արտահայտելու համար բառերի կարիք չունեն: Նա ինքն է գրում իր ֆիլմերի սցենարները ՝ դրանք առատորեն լցնելով անձնական, փորձառու հույզերով՝ համատեղելով պոեզիան և դաժանությունը:

Կիմ Կի Դուկ

Կիմ Կի Դուկը ծնվել է 1960 թվականին, մանկուց տարված է եղել գեղանկարչությամբ: Նա հինգ տարի ծառայեց Հարավային Կորեայի ծովային հետևակում, ևս երկու տարի անցկացրել բուդդայական տաճարում ՝ քահանա դառնալու մտադրությամբ: Բայց արդյունքում ընտրեց ստեղծագործողի ուղին ու մեկնեց Փարիզ ՝ կերպարվեստ ուսումնասիրելու նպատակով: Նա ճանապարհորդում է, նկարում յուղաներկերով, մասնակցում ցուցահանդեսների… հետագայում, հենց նկարչի ամենատես աչքն է, որ կօգնի նրան ստեղծել եզակի և շշմեցնող վիզուալ ոճ կինեմատոգրաֆիայում: 1996 թվականին նա մուտք գործեց կինոաշխարհ ՝ որոշելով, որ կինոն լավագուն միջոցն է` իր մտքերն արտահայտելու համար: Նա սկսում է ցածր բյուջետային ֆիլմերով, որոնք նախ ուշադրություն են գրավում Կորեայում, ապա, կամաց-կամաց դուրս են գալիս երկրի սահմաններից ու հասնում Եվրոպա: Ռեժիսորի արդեն երրորդ ֆիլմը՝ «Birdcage Inn»-ը մասնակցում է Բեռլինի կինոփառատոնին:

Fra(m)menti di cinema e...: "BIRDCAGE INN"(1998) di Kim Ki Duk

«Birdcage Inn»

Առաջին անգամ ռեժիսորին միջազգային ճանաչում է բերում «The Isle» ֆիլմը: Այստեղ, արդեն,  հստակ ուրվագծվում է Կիմ Կի Դուկի գեղարվեստական ձեռագիրը: Նա գրավում է եվրոպական հանդիսատեսին՝ խառնելով ռոմանտիկան ու բռնությունը, որն, անշուշտ, առավել դրամատիկ էֆեկտ է տալիս կինոնկարին: Երբեմն շոկի ենթարկելով հանդիսատեսին՝ ռեժիսորը պատմում է փախուստի մեջ գտնվող մի հանցագործի մասին, որը օրենքից թաքնվում է  «լողացող» տնակում. սիրային պատմության երկրորդ գործող անձը համր աղջիկն է: Եվրոպացիները խիստ հակասական կարծիքներով են ընդունում ֆիլմը, սակայն ռեժիսորի անունն այլևս չեն մոռանում:

Остров (2001) смотреть онлайн бесплатно

«The Isle»

Ոգևորվելով առաջին հաջողությամբ՝ ռեժիսորը սկսում է ավելի ակտիվ նկարել ու ցույց տալ իր աշխարհընկալումն ու կյանքի փորձը. «Real Fiction»-ում Կիմ Կի Դուկը պատմում է իր կյանքի այն դրվագի մասին, երբ գումար էր վաստակում՝ փողոցային նկարիչ աշխատելով: «Address Unknown»-ը սուր, սոցիալական դրամա է՝ Կորեայի արվարձանների հասարակության բարքերի ու խնդիրների մասին: «Bad Guy»-ն էլ ևս մեկ հակասական պատմություն է, որտեղ սերը, կրկին, «լռում է»…

📝Фильмотека: Плохой Парень (Nappeun Namja) | Zindar | Пристанище настоящего геймера | Яндекс Дзен

«Bad Guy»

… սակայն ռեժիսորի գլխապտույտ հաջողությունը ընդունված է կապվել երկու ֆիլմերի հետ.

«Spring, Summer, Fall, Winter… and Spring». մեկուսի լճի փոքրիկ լողացող տաճարում մի ծեր վանական է ապրում: Իմաստուն վարպետի հետ մի երիտասարդ տղա կա, որը սովորում է վանական դառնալու նպատակով: Մեր աչքի առաջ իրար են հաջորդում եղանակներն ու տարիները: Կինոնկարը փոխանցում է ռեժիսորի կրոնական և փիլիսոփայական հայացքները բնության և տիեզերքի վերաբերյալ, ցույց տալիս կյանքի «շրջանը»: Վերնագրի յուրաքանչյուր սեզոն մարդու կյանքի մի շրջան է: Գարունը որբ հերոսի մանկությունն է, ճանապարհը, դեպի՝ ճգնավոր-վանականը: Ամառը պատանեկությունն է՝ գլխապտույտ առաջին սերը: Աշունը երիտասարդություն է՝ ջղային, կրակոտ ու տրագեդիկ: Ձմեռը հասունություն է՝ ապաշխարությունն և մեղքերի քավությունը: Եվ կրկին գարուն.  ծերություն, երիտասարդ աշակերտի ուսուցում և նոր կյանքի պատմության սկիզբ:

An Appreciation - Spring, Summer, Fall, Winter...and Spring | The MacGuffin

«Spring, Summer, Fall, Winter… and Spring»

Ռեժիսորի հաջորդ գլուխգործոցը «3-Iron» կինոնկարն է. սա Կիմ Կի Դուկի ստեղծագործության հիմնական գծերի գումարն է: Բանաստեղծական պատմություն մոտոցիկլավար թափառաշրջիկի մասին, որը բնակվում է ուրիշների տներում՝ տերերի բացակայության ժամանակ… և մի դժբախտ, կորսված աղջկա մասին, որին հերոսը հանդիպում է այդ տներից մեկում: Նրանք ճանապարհորդում են, հաղթահարում առաջացող դժվարությունները: Նրանց հարաբերությունները զարգանում են՝ բացառապես առանց դիալոգների:

Пустой дом (Bin-jip) 2004 г. Жанр: драма, мелодрама, криминал.Страна:Корея Южная, Япония

«3-Iron»

Հռչակվելով, որպես աշխարհի առաջատար կինոռեժիսոր և հավաքելով երկրպագուների մեծ բանակ՝ Կիմ Կի Դուկը ուրախացնում էր երկրպագուներին անկրկնելի օրիգինալ ֆիլմերով, որոնք վայելում էին կայուն միջազգային ճանաչում:

 


Մահացել է «Войны и мир»-ի օպերատոր Ավետիս Զենյանը

Գերմանիայում 8 մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի հնգապատիկ դոզա

Կիմ Կի Դուկ. հարաբերություններ Աստծո հետ

Ովքե՞ր են կորոնավիրուսի գլխավոր «մեղավորները»…

Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Victoria’s Secret-ը, Zara-ն, Chanel-ը և այլ հայտնի բրենդներ սննկացման շեմին են

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան

Մի երկու հարց կորոնավիրուսի մասին. QUIZ

«ոչՊաշտոնական» համերգ. Արտո Թունչբոյաջյան և «Armenian Navy Band»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]