Կինոալմանախ. 5 ֆիլմ - VNews

Կինոալմանախ. 5 ֆիլմ

243438 full - Կինոալմանախ. 5 ֆիլմ

Կինոսերների համար շատ սիրելի են կինո-ալմանախները: Այս ֆիլմերը ներկայացնում են տարբեր պատմություններ՝ մեկ ընդհանուր թելով կապված, այս ֆիլմերը համախմբում են լավագույն ռեժիսորներին, այս ֆիլմերը թույլ են տալիս յուրաքանչյուր փոքրիկ պատմության հետ ապրել ու զգալ ամբողջականության համն ու հոտը:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում 5 գեղեցկագույն ալմանախ-ֆիլմ, որոնց կարող եք ծանոթանալ հենց այսօր:

1. Գիշերը երկրում//Night on Earth, 1991

04 nightonearth.c8016c45 - Կինոալմանախ. 5 ֆիլմ1991 թ. էկրաններ է բարձրանում հանրահայտ ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Գիշերը երկրում» ֆիլմը:
«5 տաքսի, 5 քաղաք, 1 գիշեր» կարգախոսով այս ֆիլմը  ալմանախ ժանրի ամենագեղեցիկ գործերից մեկն է: Ռեժիսորը ֆիլմի սցենարը գրել է ընդհամենը 8 օրում: Ջարմուշը ցանկանում էր, որ իր նոր նախագծում նկարահանվեն սիրելի ու արդեն իսկ հարազատ դարձած դերասանները: Իհարկե ֆիլմի նկարահանումներն այդքան արագ չիրականացվեցին, քանի որ պահանջվում էին լուրջ ժամանակային ու ֆինանսական ծախսեր:
Լոս Անջելես, Նյու Յորք, Փարիզ, Հելսինկի, Հռոմ: 5 տարբեր քաղաք: 5 տաքսիստ: 5 պատմություն: Յուրաքանչյուր պատմություն գեղեցիկ է յուրօվի: Յուրաքանչյուր պատմություն ունի իր սկիզբն ու ավարտը, բայց այդ փոքրիկ պատմությունները կապված են միմյանց մեկ թեմայով. իրադարձությունները տեղի են ունենում մեկ գիշերում ու պատմում են մարդկային դրամայի ու կատագերգության և հավերժական խնդրի՝ միայնության զգացումի մասին:
Գլխավոր դերերում են Վայնոնա Ռայդերը, Ջինա Ռոուլենդսը, Ռոբերտո Բենինին, Արմին Մյուլլեր Շտալը և այլք:

2. Սուրճ և ծխախոտ//Coffee and Cigarettes, 2003

9a9ecdc7a0745f40a18aa1025d1fd212 - Կինոալմանախ. 5 ֆիլմ
Եվս մեկ գեղեցկագույն ալմանախ ու էլի՝ Ջիմ Ջարմուշ: 2003 թ. հանդիսատեսը տեսնում է իր սիրելի դերասաններին սիրելի ռեժիսոր Ջարմուշի «Սուրճ ու ծխախոտ» ֆիլմում:
Ռեժիսորը ֆիլմի վրա աշխատել է դեռևս 1986 թ.:
Ասում են 21-րդ դարի հասարակությունը «Սուրճի ու ծխախոտի» հասարակություն է: Այդպես էլ կա. ֆիլմի դրվագները կարելի է տեսնել մեր փոքրիկ քաղաքի յուրաքանչյուր սրճարանում: Մարդիկ՝ միայնակ կամ ընկերների հետ ըմպում են սուրճ ու ծխախոտ ծխում ՝ փիլիսոփայելով առօրյայի, մոտալուտ ապագայի ու սպասվելիք խնդիրների մասին:
Ֆիլմը բաղկացած է 11 նովելից: Հերոսները խմում են սուրճ, ծխում են ու խոսում տարբեր թեմաներով՝ փորձելով գտնել շատ հարցերի պատասխաններ:
Գլխավոր դերերում են Իգի Փոփը, Ռոբերտո Բենինին, Սթիվ Բուշեմին, Քեյտ Բլանշեթը, Ալֆրեդ Մոլինան, Բիլ Մյուրեյը և այլք:

3. Փարիզ, ես քեզ սիրում եմ//Paris, je t’aime, 2006

2014082307271120421800 - Կինոալմանախ. 5 ֆիլմՄյուս սիրված ֆիլմը «Փարիզ, ես քեզ սիրում եմ»  կինոալմանախն է: Ալմանախի ստեղծման վրա աշխատել են ռեժիսորներ Օլիվիե Ասայասը, Կոեն եղբայրները, Վինչենցո Նատալին, Թոմ Թիկվերը, Գաս Վան Սենթը և այլք:
Փարիզ. սիրո և ջերմության քաղաք: Գեղեցիկ սիրային պատմություններ, որ կգերեն ու կջերմացնեն ձեզ և կստպեն հավատալ սիրո ուժին ու հավերժությանը:
Ռեժիսորներից յուրաքանչյուրը 5 րոպեի ընթացքում ներկայացրել է գեղեցիկ ու չկրկնվող սիրո պատմություններ:
Ֆիլմի շնորհիվ նորովի ես նայում Փարիզին, քաղաքի առօրյային, ինքդ քեզ հարց ես տալիս . «Գուցե ե՞ս էլ հանդիպեմ իմ սիրուն հենց այդ քաղաքում»:
Ֆիլմի գլխավոր դերերում են Նատալի Փորթմանը, Ժերար Դեպարդիեն, Օլգա Կուրիլենկոն, Սթիվ Բուշեմին, Միրանդա Ռիչարդսոնը, Գասպար Ուլյելը, Ժուլյետ Բինոշը, Վիլիամ Դեֆոն և այլք:

4. Յուրաքանչյուրին՝ իր կինոն//Chacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumière s’éteint et que le film commence, 2007

5FYKEgaGDM7tmnL48tVEoRP8MIA - Կինոալմանախ. 5 ֆիլմՌեժիսորներ Թեո Անգելոպուլոսը, Օլիվիե Ասայասը, Ջեյն Քեմպիոնը, Մայքլ Չիմինոն, Կոեն եղբայրները, Դեվիդ Կրոնենբերգը, Դարդեն եղբայրները, Ատոմ Էգոյանը, Անդրեյ Կոնչալովսկին, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Աբաս Քիառոստամին, Նաննի Մորետտին, Դեյվիդ Լինչը, Վիմ Վենդերսը, Լարս ֆոն Թրիերը՝ մի խոսքով աշխարհի լավագույն ռեժիսորների մեծ մասը ստեղծեցին Յուրաքանչյուրին՝իր կինոն» ֆիլմը՝ նվիրված լեգենդար իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի հիշատակին:
Ֆիլմում ընդգրկված են 34 կինոնովել: 5 մայրցամաքներից, 25 երկրից ռեժիսորներ համախմբեցին իրենց ուժերը, որ պատվեն Ֆելինիի հիշատակը: Պատմությունները տարբեր են, յուրօվի գեղեցիկ ու հիշարժան, բայց նրանք կապված են մեկ ընդհանուր՝ կինոն ժամանակակից աշխարհում թեմայով:
Ֆիլմը նկարահանվել է հատուկ Կաննի 60-րդ կինոփառատոնին ընդառաջ, և այն պահին, երբ ֆիլմը ներկայացվեց Կաննի կինոփառատոն՝ Կոեն եղբայրներն ու  Դեյվիդ Լինչը ուշացրել էին իրենց աշխատանքները: Այդ իսկ պատճառով դրանք չընդգրկվեցին կինոալմանախի վերջնական մոնտաժի մեջ: Բայց ցուցադրության ժամանակ այդ աշխատանքները ցուցադրվել են որպես առանձին ֆիլմեր:

5. Սիրո մասին//Про Любовь, 2015

upload prolove4 pic905 895x505 9362 1 - Կինոալմանախ. 5 ֆիլմ

Հայազգի Աննա Մելիքյանը ռուսական կինոյի ամենավառ դեմքերից մեկն է: Մելիքյանը մեկ անգամ չէ, որ զարմացրել է հանդիսատեսին իր ֆիլմերի անկեղծ տեսարաններով ու խոսակցություններով: Նա պատմում է սիրո, կրքի, դավաճանության մասին, մարդկանց անկուշտ ու գռեհիկ լինելու, տղամարդկանց մոնոգամ հարաբերություններին չհավատալու ու կանանց սենտիմենտալ լինելու մասին: Մելիքյանը իր ֆիլմերում բարձրացնում է շատ խնդիրներ ու փորձում տալ դրանց լուծումներ:
Ֆիլմը նկարահանվել է 25 օրում ու փորձում է տալ «Ի՞նչ է սերը» հարցի պատասխանը:
Ֆիլմի պատմությունները տարբեր են. աղջիկ ու տղա, որ հագնվում են ինչպես Բարբին ու Քենը, որ կարողանան միմյանց սիրել; հարուստ բիզնեսմեն, որ փորձում է սեր ու քնքշանք գնել; աղջիկ, որ պատրաստ է իրեն վաճառել, որ գումար բերի տուն; Ճապոնիայից Ռուստաստան ժամանած աղջիկ, որ սեր է փնտրում ու հավատում, որ կգտնի; գրաֆիտի նկարիչ, որ չի կողմնորոշվում, թե իր կանանցից որին է սիրում, կամ արդյո՞ք սիրում է; նախկին ամուսին, որ կնոջ օգնությանն է դիմում, և կին, որ փորձում է կոպիտ ասած «քամել» ամուսնու փողերը:
Ֆիլմի գլխավոր դերերում են Ռենատա Լիտվինովան, Միխայել Եֆրեմովը, Մարիա Շալաևան, Վասիլիյ Ռաքշան, Յուլիա Սնիգիրը, Վլադիմիր Մաշկովն ու այլք:

Շարունակելի…


5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Լարս ֆոն Թրիեր

Գտել են Հռոմեական կայսեր հսկա արձանի կորած մատը

Աննա Մելիքյանի հոլովակը՝ IKEA-ի համար

Ժերար Դեպարդիեն մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ

Խուլիո Կորտասար. Փարիզաբնակ արգենտինացին

Զեմֆիրայի նոր «Злой человек» երգի տեսահոլովակը՝ Ռենատայի ֆիլմից

Ռենատա Լիտվինովայի «Հյուսիսային քամի»-ն արդեն Ռուսաստանի կինոթատրոններում է

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը…

5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Աննա Մելիքյանի նոր՝ «Фея» ֆիլմը դիտելու 5 պատճառ

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Ինչ դիտել տանը. ամերիկյան կինեմատոգրաֆի 50 indie ֆիլմ

Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]