Կինոառատ օգոստոս. 5 սպասվող ֆիլմերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կինոառատ օգոստոս. 5 սպասվող ֆիլմերը

Ամռան տապի դեմ պայքարելու մի քանի տարբերակ կա: Դրանցից ամենափորձվածն ու հաճելին կինոթատրոնում կամ տանը հարմար տեղավորվելն ու որևէ հետաքրքիր ֆիլմ վայելելն է:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում օգոստոս ամսվա սպասվելիք ֆիլմերից 5-ը:

1. Մութ աշտարակ//The Dark Tower, 2017

«Մութ աշտարակ» ֆիլմը հնարավոր կլինի դիտել օգոստոս ամսվա սկզբերին: Ֆիլմի ռեժիսորն ու համահեղինակը Նիկոլա Արսելն է, գլխավոր դերերում են Մեթյու Մաքքոնահին, Էդրիս Էլբան, Քեթրին Ուինիքը և այլք: Ֆիլմը նկարահանվել է Սթիվեն Քինգի «Մութ աշտարակը» 1982-2012 թթ. ստեղծագործության հիման վրա, որը բաղկացած է 7 գրքերից:
Մեր աշխարհը միակը չէ: Թշնամիներ Ռոլանդ Դեսչեյնն ու Վոլթեր Ֆեդիքը, որին այլ կերպ անվանում են նաև «Սև մարդ», պայքարում են միմյանց դեմ: Պայքարի կենտրոնում Մութ աշտարակն է, որը մարդկության միակ հույսն ու հավատն է: Ռոլանդը պետք է անի ամեն բան, որ կարողանա կանգնեցնել Սև մարդուն ու փրկել աշտարակը:

2. Ապակե ամրոց//The Glass Castle, 2017

2017 թ. ամառային մյուս սպասված պրեմիերան Դեսթին Քրեյթոնի «Ապակե ամրոց» ֆիլմն է՝ Բրի Լարսոնի, Նաոմի Ուոթսի, Վուդի Հարելսոնի մասնակցությամբ:
Ֆիլմը պատմում է երիտասարդ աղջկա մասին, ով մեծանում է անապահով ընտանիքում և այդ հանգամանքը շատ մեծ ազդեցություն է թողնում նրա կյանքի վրա: Աղջկա մայրը դերասանուհի է, իսկ հայրը՝ ալկոհոլիկ: Ծնողները փորձում են ամեն բան անել, որ աղջկան գեթ մեկ րոպե մոռացնել տան իրենց աղքատ ու թշվառ կյանքի մասին: Կհաջողվի՞ արդյոք դա իրենց:

 3. Լոգանի հաջողությունը//Logan Lucky, 2017

Օգոստոսին սպասվելիք ֆիլմերի շարքում է նաև ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Հաջողակ Լոգանը» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Դենիել Քրեյգը, Չենինգ Թաթումը, Ադամ Դրայվերը, Քեթի Հոլմսը և այլք: Ֆիլմի իրադարձությունների կենտրոնում են երկու եղբայրներ, ովքեր պլանավորել են կողոպուտ կազմակերպել: Դեպքերը զարգանում են Հյուսիսային Կարոլինայում:

4. Առևանգում//Kidnap, 2017

2017թ. հանդիսատեսը էկրաններին կտեսնի սիրելի դերասանուհի Հոլի Բերիին «Առևանգում» ֆիլմում: Լուիս Պրիետոյի ֆիլմը պատմում է առևանգման ու դրա վիճակագրական ցուցանիշների մասին: Յուրաքանչյուր 40 վայրկյան ԱՄՆ-ում երեխա է կորում: Գլխավոր դերասանուհի Կարլան տեսնում է, թե ինչպես են որդուն առևանգում: Ոստիկանները ոչինչ չեն անում. անգամ տեղից չեն շարվում: Մայրն ընկնում է առևանգողների հետևից…

5. Պոլարոիդ//Polaroid, 2017

Սարսափ ժանրի այս ֆիլմը պատմում է Պոլարոիդ տեսախցիկի մասին: Տեսախցիկը հայտնաբերում են ավագ դպրոցի աշակերտները: Անիծված լուսանկարչական ապարատը սպանում է ցանկացածին, ով նկարվում է: Երիտասարդներն ունեն ընդհամենը մեկ գիշեր, որ կարողանան բացահայտել դրա գաղտնիքն ու փրկել իրենց կյանքը:


5 ֆիլմ բաց տեսարաններով

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Սթիվեն Քինգը խոսել է «Գահերր խաղի» վերջին եթերաշրջանի օգտին

Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

Ջիմ Ջարմուշի նոր ֆիլմում աստղաբույլ է հավաքվել

Եթե հայտնի գրքերն անկեղծ վերնագրեր ունենային

Դիտել ապրիլին կինոթատրոնում

10 հայտնի մարդ, որ երբևէ ձերբակալվել է

Կապիտան Մարվել. Այն ամենն, ինչ պետք է իմանալ նախքան ֆիլմը դիտելը

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 2]