fbpx

Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը հրապարակել է տարվա լավագույն ֆիլմերի 10-յակը

Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը տարվա կտրվածքով ընտրում է 10 ֆիլմ, որոնք մեծ ներդրում են ունեցել կինեմատոգրաֆի մեջ և որոնք ասելիք ունեն:

Ահա այս տարվա լավագույն ֆիլմերի 10-յակը:

Սև հովազ/Чёрная Пантера/Black Panther

ռեժ.՝Ռայան Կուգլեր

դերերում՝Չեդվիկ Բոուզման, Լուպիտա Նիոնգո ևն

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Վականդա աֆրիկյան շրջանում: Առաջին հայացքից անպետք թվացող այս տարածքն իրականում հարուստ է օգտակար հանածոներով: Շատերը փորձել  են հասնել այս տեղանք, իրենց ճանապարհին ոչնչացնելով տեղի մարդկանց և շրջակա միջավայրը, սակայն Սև հովազը միշտ պայքարել է նման մարդկանց դեմ:

Անցել են տարիներ, թշնամին նորից պատրաստվում է հարձակում գործել Վականդայի բնակչության վրա: Երիտասարդ  Տ՛չալան հագնում է Սև հովազի դիմակը և թշնամու դեմ է դուրս գալիս:

Ֆիլմի պրեմիերան հունվարի 29-ին էր:

Սև կլանացի/Чёрный клановец/BlacKkKlansman

ռեժ.՝Սպայկ Լի
դերերում՝Ադամ Դրայվեր, Ջոն Վաշինգտոն ևն
Այս ֆիլմի իրադարձությունները զարգանում են նախորդ դարի 70-ականներին: Սևամորթ Ռոնն ընդունվում է Կոլորադո-Սփրինգսի ոստիկանության արխիվ: Ռոնը որոշում է դառնալ Կու-կլուկս կլանի անգամ և խոչընդոտել վերջինիս գործերին: Ռոնը կլանի առաջնորդի հետ հարցազրույցի համար է պայմանավորվում, սակայն  նրա փոխարեն գնում է նրա ընկերը՝ հրեա դետեկտիվ  Ֆլիփ Ցիմերմանը,որը կլանի անդամներին վստահեցնում է, որ ատում է սևամորթներին և կպայքարի նրանց դեմ: Ռոնն ու Ֆլիփը գործի են անցնում և խոչընդոտում են կլանի գործերին…
Ֆիլմը այս տարի Կաննի կինոփառատոնում արժանացել է Գրան Պրի մրցանակի:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան մայիսի 14-ին էր:

Ութերորդ դասարան/Восьмой класс/Eighth Grade

ռեժ.՝Բո Բըրնհեմ
դերերում՝Էլսի Ֆիշեր, Էմիլի Ռոբինսոն ևն

Ֆիլմի կենտրոնում է աղջնակ, որն իր միջի լարվածությունը դուրս հանելու, համադասարանցիների հետ մտերմանալու և ընկերներ ձեռք բերելու, ինքնավստահություն ձեռք բերելու և իրեն հասուն զգալու նպատակով YouTube-ում սեփական ալիքն ունի: Նա խոսում է տարբեր հետաքրքիր թեմաների մասին, սակայն Քայլային հուզում են ինքնագնահատականի և ինքնավստահության թեմաները:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան հունվարի 19-ին էր:

Ֆավորիտը/Фаворитка/The Favourite

ռեժ.՝Յորղոս Լանտիմոս

դերերում՝Ռեյչել Վայս, Օլիվիա Քոլման, Էմմա Սթոուն ևն

Սկանդալային ռեժիսոր Յորղոս Լանտիմոսը չի դադարում ցնցել իր հանդիսատեսին: Այս տարի նա մասնակցեց փառատոնին իր “The Favourite” ֆիլմով:

Ֆիլմի կենտրոնում է սիրային մի եռանկյունի: Այս ֆիլմը թագուհի Աննայի, նրա ընկերուհի Սառայի և աղախին Էբիգեյլի բարդ փոխհարաբերությունների մասին է:
Ինչեր ասես, որ չես անի հանուն սիրո, այնպես չէ՞:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան օգոստոսի 30-ին էր:

Առաջին բարեփոխվածը/Дневник пастыря/First Reformed

ռեժ.՝Փոլ Շրեդեր
դերերում՝Իթան Հուոք, Ամանդա Սեյֆրիդ ևն
Գլխավոր հերոսը վարդապետ Թոլերն է, որի որդին մահացել է Իրաքում և հուսահատ հայրը չի կարողանում համակերպվել տղայի կորստի հետ: Վարդապետն իր ցավերն ալկոհոլի մեջէ խեղդում և փորձում է մոռացության մատնվել, միևնույն ժամանակ փրկություն ակնկալելով եկեղեցում: Օրերից մի օր նրա կյանքում հայտնվում է Մերին, որը խնդրում է նրան փրկել իր ամուսնուն ալկոհոլիզմից, սակայն վերջինս ինքնասպան է լինում, իսկ Թոլերը չի կարողանում մտքից հանել նրանց վերջին խոսակցությունը:
2017 թ. ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում մրցանակի է արժանացել:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան օգոստոսի 31-ին էր:

Կանաչ գիրք/Зелёная книга/Green Book, 2018

ռեժ.՝Փիթեր Ֆարելի
դերերում՝Վիգգո Մորտենսեն, Մահերշալա Ալի ևն

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են 1962 թ.: Հայտնի աֆրոամերիկացի երաժիշտ Դոնը անձնական վարորդի կարիք ունի և նրա մոտ աշխատանքի է ընդունվում շատախոս Թոնին: Այս երկուսը ճամփորդում են ԱՄՆ-ով: Իրենց օգնության է գալիս «Կանաչ գիրքը», որտեղ նշված են բոլոր այն վայրերը, որոնք անվտանգ են աֆրոամերիկացիների համար: Ճանապարհը մտերմացնում է այս երկուսին, նրանք ընկերանում են:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ուենցավ սեպտեմբերի 11-ին էր՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Եթե Բիյլ փողոցը կարողանար խոսել/Если Бил-стрит могла бы заговорить/If Beale Street Could Talk

ռեժ.՝ Բարի Ջենքինս

դերերում՝Քիքի Լեյն, Ստեֆան Ջեյմս ևն

Ֆիլմը պատմում է երիտասարդ աղջկա ու տղայի՝ Թիշի և Ֆոննիի սիրային պատմության մասին: Նրանց սերը այնքան ուժեղ է, որ կարող է ամեն բան հաղթահարել:

Ֆիլմի հիմքում է Ջեյմս Բոլդուինի  համանուն ստեղծագործությունը:

Ֆիլմի պրեմիերան սեպտեմբերի 9-ին էր:

Մերի Պոպինսը վերադառնում է/Мэри Поппинс возвращается/Mary Poppins Returns

ռեժ.՝Ռոբ Մարշալ
դերերում՝Էմիլի Բլանտ, Մերիլ Սթրիփ ևն

Այս ֆիլմի հիմքում Փամելա Թրևերսի ստեղծագործություններն են: Մարշալի այս նոր գործը 1964 թ. ֆիլմի սիքվելն է. այս ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում  առաջին ֆիլմի իրադարձություններից 25 տարի անց, Լոնդոնում, Մեծ Ճգնաժամի տարիներին:

Ջեյն Բենքսն ապրում է եղբոր ՝Մայքլի և իրենց սպասուհու հետ: Մայքլի կինը մահացել է և տան մթնոլորտն անտանելի է: Հենց ժամանակ էլ հայտնվում է կենսուրախ Մերի Պոպինսը, որը փորձում է օգնել տան բնակիչներին նորից ապրել և ժպտալ:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան դեկտեմբերի 19-ին է:

Հանգիստ վայր/Тихое место/A Quiet Place

ռեժ.՝Ջոն Կրասինսկի

դերերում՝Էմիլի Բլանտ, Ջոն Կրասինսկի ևն

Ամուսիններն իրենց երկու երեխաների հետ ապրում են մի տանը, որը բնակեցված է հրեշներով, որոնք արձագանքում են յուրաքանչյուր ձայնի և շարժումի: Ամուսինները սովորել են իրար հետ հաղորդակցվել ժեստերի միջոցով, որպեսզի չարթնացնեն հրեշներին, սակայն երեխաները չեն կարող չաղմկել:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան հուլիսի 23-ին էր:

Եվ ծնվեց աստղը/Звезда родилась/A Star Is Born

ռեժ.՝Բրեդլի Քուփեր

դերերում՝Բրեդլի Քուփեր, Լեդի Գագա ևն

Գլխավոր հերոսը քանթրի երաժիշտ Ջեքսոն Մեյնը օրերից մի օր մի շատ տաղանդավոր և հեռանկարային երգչուհու հետ է ծանոթանում: Էլին ու Ջեքսոնը զգում են, որ սիրահարվել են իրար, և այդ սերը կարող է օգնել նրանց: Երկուսն էլ ստեղծագործում են. Ջեքսոնը օգնում է Էլիին առաջ գնալ և ճիշտ օգտագործել իր ներուժը, սակայն ժամանակի ընթացքում հերոսների հարաբերությունները վատթարանում են:

Այս տարի Վենետիկի կինոփառատոնում ֆիլմը մրցանակի արժանացավ:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան հոկտեմբերի 4-ին էր:

Ռոմա/Рома/Roma

ռեժ.՝Ալֆոնսո Կուարոն

դերերում՝ Մարինա դե Տավիրա, Յալիցա Ապարիսիո ևն

Հատուկ մրցանակի է արժանացել Վենետիկի կինոփառատոնի հաղթող՝ Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը: Այս ֆիլմի շնորհիվ «Ոսկե առյուծը» 2-րդ անգամ ուղևորվեց Մեքսիկա:

Հիշեցնենք, որ 2017 թ. հաղթող ֆիլմ ճանաչվեց մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի կառուցվածքը/Shape of water» ֆիլմը:

Ալֆոնսո Կուարոնի սև ու սպիտակ այս կինոժապավենն ինքնակենսագրական է. դրա հիմքում ռեժիսորի մանկության հուշերն են: Ֆիլմի իրադարձությունները մեզ տեղափոխում են հեռավոր 70-ականներ,  Մեքսիկա: Դրանք զարգանում են մի հասարակ ընտանիքի շուրջ…

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան օգոստոսի 30-ին էր:

Աղբյուր՝ afi.com


«Ոսկե Գլոբուս 2019»-ի մասնակիցները

2018-ի՝ աշխարհի ամենաշատ վարձատրվող երաժիշտներն ըստ Forbes-ի

Ռիդլի Սքոթի 5 լավագույն ֆիլմերը

2018թ.-ի՝ Twitter-ի ամենաազդեցիկ մարդիկ

5 ֆիլմ` լի կյանքի կարևոր դասերով

2018թ.-ի ամենաշատ վարձատրվող երգչուհիներն ըստ Forbes-ի

Յորղոս Լանտիմոսի լավագույն ֆիլմերը

“Crown” հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի մասին

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Մերիլ Սթրիփ

Այն, ինչ գուցե չգիտեք Էմմա Սթոունի մասին

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 11)

Հայտնի աստղերի անճանաչելի տեսքը Հելոուինին

Լեդի Գագան նշանվել է իրենից 17 տարով մեծ իր մենեջերի հետ

Հյու Ջեքմանի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

5 ֆիլմ, որ պետք է դիտել այս աշնանը

Աստղային ընկերներ, որոնք մինչ այսօր մտերիմ են