Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերը - VNews

Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերը

header Kinopoisk New Yandex 1 - Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերը

Ժամանակակից մարդու առօրյան անհնար է պատկերացնել առանց ֆիլմերի, որոնց շնորհիվ ենք մենք հաղթում ձանձրույթը, մռայլությունն ու հայտնվում նոր իրականության մեջ: Ֆիլմերի աշխարհը տարբեր է, հնարավորությունները՝ մեծ, տարբերակները՝ բազմազան: Ընտրի՛ր ինքդ՝ դրամա, թե՞ կատագերգություն: VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում համացանցում ամենափնտրված և դիտված ֆիլմերից 10-նյակը՝ ըստ ռուսական ամենախոշոր կայքի՝ Кинопоиск.ру-ի: Օրերս ձեզ ներկայացրեցինք նմանատիպ տասնյալ՝ ըստ IMDb կայքի, այդ հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:

1. Փախուստ Շոուշենկից//The Shawshank Redemption, 1994

o SHAWSHANK REDEMPTION facebook 1 - Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերը1994 թ. Ֆրենկ Դարաբոնտի «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը գլխավորում է ցանկը:
Ֆիլմը էկրաններ բարձրացավ և սիրվեց հանդիսատեսի կողմից: Յուրաքանչյուր կինոսեր հաստա՛տ տեսել և նույնիսկ անգիր է արել այս գեղեցիկ ու տպավորիչ ֆիլմի յուրաքանչյուր հատված:
Ֆիլմի գլխավոր դերերում են լեգենդար դերասաններ Մորգան Ֆրիմանն ու Թիմ Ռոբինսը: Ֆիլմը նկարահանվել է Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» պատմվածքի հիման վրա: Չնայած ֆիլմի համբավին՝ այն չի արժանացել Օսկարի, բայց առաջադրվել էր 7 անվանակարգերում:
Ֆիլմը պատմում է բանկի աշխատող Էնդի Դյուֆրեյնի մասին, ում անհիմն մեղադրում են կնոջ ու նրա սիրեկանի սպանության մեջ: Էնդին չի հիշում, թե ինչ է կատարվել այդ գիշեր, բայց մի բան նա հաստատ գիտի՝ նա մեղավոր չէ: Էնդիին ցմահ բանտարկում է ու տեղադրում Շոուշենկ բանտ, որը ուղղակի դժոխք է բանտարկյալների համար: Էնդիի բախտը, սակայն, բերում է. այնտեղ նա ծանոթանում է սևամորթ Ռեդի հետ, և ընկերանում նրա հետ: Բացի այդ՝ Էնդին բանկի տնօրենին օգնում է իր իրավաբանական ու ֆինանսական հարցերում և կարճ ժամանակ անց՝ դառնում նրա վստահելի անձը:  Ժամանակը անցնում է, բայց Դյուֆրեյնը չի համակերպվում իր այդ վիճակի հետ. նա կամ պետք է ապացուցի իր անմեղությունը, կամ՝ փախուստ կազմակերպի: Ի՞նչ հանգուցալուծում կունենա ֆիլմը:
IMDb կայքում ֆիլմը ևս առաջին հորիզոնականում է: 

2. Կանաչ մղոն//The Green Mile, 1999

rexfeatures 1658732a - Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերը«Կանաչ մղոն» ֆիլմը Кинопоиск.ру-ի ցանկում գրավում է 2-րդ հորիզոնականը: Էկրաններին ֆիլմը հայտնվել է 1999 թ.:
Ֆիլմի ռեժիսորը Ֆրենկ Դարաբոնտն է, ով հայտնի է մեզ «Փախուստ Շոուշենկից» լեգենդար ֆիլմով: Այս ֆիլմը նկարահանվել է Սթիվեն Քինգի «Կանաչ մղոն// The Green Mile» 1996 թ. համանուն վեպի հիման վրա: Սթիվեն Քինգի այս ստեղծագործությունը  արժանացել է «Stoker» մրցանակի՝ 1996 թ. «Լավագույն վեպ անվանակարգում»:
Ջոն Կոֆֆիին մեղադրում են բռնաբարության ու սպանության մեջ: Նրան դատապարտում են մահվան: Սակայն, երբ մարդիկ սկսում են ճանաչել նրան, հասկանում են, որ նա շատ բարի սիրտ ունի ու շատ ամաչկոտ է: Նաև պարզվում է, որ Կոֆֆին գերբնական ունակությամբ է օժտված ու կարողանում է հիվանդություններ բուժել: Շատ շուտով նույնիսկ բանտի աշխատող Փոլ Էջկոմբն (Թոմ Հենքս) է սկսում կասկածել Ջոնի մեղավորության մեջ: Գլխավոր դերերում են Թոմ Հենքսը, Մայքլ Կլարկ Դունկանը, Դևիդ Մորսը ևայլք:
Ֆիլմը 4 անվանակարգերում առաջադրվել էր Օսկարի՝ այդպես էլ չարժանանալով մրցանակի:
IMDb կայքում ֆիլմը գրավում է 36-րդ հորիզոնականը:

3. Ֆորեստ Գամփ//Forrest Gump, 1994

o FORREST GUMP facebook - Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերը

Վազի՛ր, Ֆորեսթ, վազի՛ր:
1994 թ. էկրաններ է բարձրանում Ռոբերտ Զեմեկիսի «Ֆորեսթ Գամփ» ֆիլմը, որը նոմինացվել է Օսկարի ու հաղթել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» (Թոմ Հենքս), «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում: Ֆիլմը նկարահանվել է Ուինսթոն Գրումի համանուն վեպի հիման վրա:
Գլխավոր հերոս Ֆորեսթ Գամփն է: Նրա անունը թարգմանաբար նշանակում է «Անտառի հիմարիկ», և հերոսը ապրում է Գրինբու հորինված քաղաքում: Գամփը շատ միամիտ է ու տարօրինակ: Շատերը նրան ձեռք են առնում, բայց Ֆորեսթը դրանից չի սրտնեղում. նա գիտի, որ տարօրինակ է, բայց ունի շատ բարի սիրտ ու խելացի է: Մայրը մանկուց նրան ներշնչել է, որ շատ մեծ հաջողությունների է հասնելու. այդպես էլ լինում է. Ֆորեսթը դառնում է հայտնի ֆուտբոլիստ, պատերազմի հերոս, հաջողակ բիզնեսմեն: Նա շատ գումար է վաստակում, համբավ է ձեռք բերում, բայց մնում է նույն միամիտն ու բարին:
IMDb կայքում ֆիլմը զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, իսկ Кинопоиск.ру կայքում՝ իրեն արժանի 3-րդ տեղը:

4. Շինդլերի ցուցակը//Schindler’s List, 1993

image 2 - Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերը1993 թ. ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հանրության դատին հանձնեց իր «Շինդլերի ցուցակը» ֆիլմը: Ֆիլմը համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ու Հոլոքոսթի մասին պատմող ամենաազդեցիկ ու տպավորիչ ֆիլմերից մեկը:
Այն 1994 թ. առաջադրվել էր Օսկարի ու հաղթել՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռիժիսոր», «Լավագույն օպերատորական գործ», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն դեկորացիաներ», «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» անվանակարգերում: Դրանից զատ՝  այն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն սցենար», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:
Ֆիլմի՝ ճիշտ ընտրված դերասանական կազմի շնորհիվ այն կարողացել է փոխանցել 40-50-ականների ահասարսուռ դեպքերի դաժանությունն ու մռայլ գույները: Գլխավոր դերերում են Ռեյֆ Ֆայնսը, Լիամ Նիսոնը, Բեն Քինգսլին:
Ֆիլմը պատմում է լեգենդար բիզնեսմեն Օսկար Շինդլերի մասին, ով մոտավորապես 1200 հրեայի կյանք է փրկել: Նա հրեաներին իր գործարանում աշխատանքի էր տեղավորում՝ պատճառաբանելով, որ նրանք շատ խելացի են ու ճարպիկ և լավ են գործից գլուխ հանում:
IMDb կայքում ֆիլմը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

5.  1 +1// Intouchables, 2011

The Intouchables1 - Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերը
2011 թ. «1+1» ֆիլմը Кинопоиск.ру կայքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Ֆիլմի ռեժիսորներն են Օլիվիե Նակաշն ու Էրիկ Տոլեդանոն: Ֆիլմի գլխավոր դերերում են Օմար Սին ու Ֆրանսուա Քլյուզեն: 2012 թ. Սեզար մրցանակաբաշխությանը դերասան Օմար Սին հաղթում է «Լավագուն դերասան» անվանակարգում:
ֆիլմը պատմում է հարուստ արիստոկրատ Ֆիլիպի մասին, ով դժբախտ պատահարի արդյունքում գամվում է անկողնուն: Նա աշխատանքի է ընդունում սևամորթ Դրիսին, որ օգնի իրեն: Դրիսին հաջողվում է գունավորել Ֆիլիպի կյանքն, ու շատ կարճ ժամանակ անց նրանք ընկերանում են: Դրիսի շնորհիվ Ֆիլիպը նորից սկսում է ժպտալ ու վայելել կյանքը:
Ֆիլմի հիմքում իրական պատմություն է. Ֆիլիպ անունով մի բիզնեսմեն 1993 թ. տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում դառնում է հաշմանդամ:
IMDb կայքում ֆիլմը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը:

6. Սկիզբ//Inception, 2010

25 10 16 - Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերը2010 թ. Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» ֆիլմը Кинопоиск.ру կայքում զբաղեցնում է 6-րդ տեղը:
Ֆիլմը համարվում է ռեժիսորի լավագույն գործերից մեկը: Այն հաղթել է Օսկար մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ձայն», «Լավագույն ձայնային մոնտաժ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում: Ֆիլմի գլխավոր դերասաններն են Լեոնարդո Դի Կապրիոն, Քեն Վասանաբեն, Մարիոն Քոտիարը, Ջոզեֆ-Գորդոն Լևիթ, Թոմ Հարդին և այլք:
Քոբը տաղանդավոր գող է: Նա գողանում է ոչ այլ ինչ, քան մարդկանց գաղտնիքները: Երբ մարդիկ խոցելի են՝ նա կարողանում է նրանց ենթագիտակցությունից կարևոր ինֆորմացիա գողանալ:  Բայց Կոբի ունակությունը նրան ամեն բանից զրկել է: Պատկերացրեք մարդ, ով կորցրել է ամեն բան: Բայց Կոբն ունի բոլոր սխալներն ուղղելու հնարավորություն: Այս անգամ Կոբը չպետք է միտք գողանա՝ նա պետք է միտքը ներդնի: Բայց Կոբը չի կարող դա անել միայնակ. նա իր  թիմի կարիքն ունի:
IMDb կայքում ֆիլմը զբաղեցնումէ 14-րդ հորիզոնականը:

7. Առյուծ արքան//The Lion King, 1994

the lion king image - Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերըՌոժեր Ալերսի ու Ռոբ Մինկոֆի «Առյուծ արքա» մուլտը համարվում է կինոարվեստի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը: Մուլտը հնչունավորել են Մեթյու Բրոդերիկը, Ջերեմի Այրոնսը,  Էրնի Սաբելան և այլք:
Մուլտֆիլմի գլխավոր հերոսը Առյուծ արքա Մուֆասայի որդին է՝ Սիմբան: Մուֆասայի եղբայրը միշտ խանդել է նրան ու ցանկացել եղբորից խլել իր իշխանությունը: Արի ու տես, որ եղբայրը հայր է դառնում, ու հիմա եթե նույնիսկ Մուֆասան հրաժարվի իշխանությունից, մեկ է, այն կանցնի որդուն՝ Սիմբային: Սիմբան ստիպված կլինի պայքարել իր տեղի ու դերի համար, ճաշակել դավաճանության համն ու հոտը: 
Մուլտֆիլմը սիրում են թե՛ փոքրերը, թե՛ մեծերը: Այն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն երգ» ու «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» անվանակարգերում, ու «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն երգ» ու «Լավագույն սաունդթրեք» անվանակարգերում:
IMDb-ում այն զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը:

8. Լեոն//Léon, 1994

leon stills leon leon the professional 24525341 1788 1169 - Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերը1994 թ. թվականին էկրաններ է բարձրանում Լյուկ Բեսոնի «Լեոն» ֆիլմը: Կուլտային այս ֆիլմը պատմում է Լեոն անունով պրոֆեսիոնալ մարդասպանի մասին: Լեոնի հարևանուհին գեղեցիկ, փոքրիկ աղջնակ Մատիլդան է: Մատիլդայի ընտանիքին սպանում են, ու նա օգնության ձեռք է խնդրում Լեոնից: Լեոնն ու Մատիլդան ընկերանում են, ավելին՝ աղջիկը սիրահարվում է մարդասպանին ու առաջին անգամ ճաշակում իսկական սիրո համը:
Ֆիլմի գլխավոր դերերում են Ժան Ռենոն, Նաթալի Փորթմանը, Գարի Օլդմենը և այլք:
IMDb կայքը ֆիլմինտվելէ 27-րդ հորիզոնականը:

9. Մարտական ակումբ//Fight Club, 1999

hero FightClub - Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերը1999 թ. էկրաններ է բարձրանում Դեյվիդ ֆինչերի «Մարտական ակումբ» ֆիլմը, որը էկրանավորվել էր Չակ Պալանիկի համանուն վեպի հիման վրա:
Ֆիլմի գլխավոր դերերում են Էդվարդ Նորթոնը, Բրեդ Փիթը և  Հելենա Բոեմ Քարթերը:

Միայն կորցնելով ամեն բան, մենք ձեռք ենք բերում ազատություն:

Գրքի հեղինակ Չակ Պալանիկը հետագայում խոստովանել է, որ գրքի մտահղացումը իր մոտ ծագել է այն բանից հետո, երբ նրան ծեծել են: Տարիներ առաջ էքսկուրսիաներից մեկի ժամանակ նա հարևանին խնդրում է ռադիոյի ձայնը մի փոքր իջեցնել: Հարևանը նրան մի քանի հարված է հասնում, ինչից էլ ծագում է նման գիրք գրելու միտքը: Հետաքրքիր է, չէ՞:
Ֆիլմը պատմում է մի անհաջողակ ու անքնությամբ տառապող տղամարդու մասին, ով հանդիպում է օճառ արտադրող ու վաճառող Թայլերին: Թայլերի հետ միասին նրանք ստեղծում են «Մարտական ակումբ» ու ամեն օր այնտեղ մարտեր անցկացնում: Թայլերն ունի շատ դաժան փիլիսոփայություն. նա կարծում է, որ միայն ինքնակործանման ու ինքնախարազանման համար է պետք ապրել: Ֆիլմը դինամիկ է ու հետաքրքիր, բացի այդ հանդիսատեսին զարմացնում է իր վերջաբանով:
IMDb կայքում այն 10-րդ հորիզոնականում է:

10. Կյանքը հիասքանչ է//La vita è bella, 1997

Lavitella - Кинопоиск.ру-ի 10 ամենադիտված ֆիլմերը1997 թ. «Կյանքը հիասքանչ է» ֆիլմը եզրափակում է ամենաշատ դիտված ֆիլմերի 10-յակը: Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտո Բենինին, նա նաև գլխավոր դերում է ՝ Նիկոլետա Բրասկիի և Ջորջիո Կանտարինիի հետ միասին:
Ֆիլմի հիմքում Ռուբինո Ռոմեո Սալմոնիի «Ես հաղթել եմ Հիտլերին» գիրքն է: Ռուբինոն հրեա էր, որ մազապուրծ էր եղել Հոլոքոսթից:
Ֆիլմը պատմում է մի գեղեցիկ ընտանիքի մասին. հայր, մայր, տղա երեխա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքին բաժանում են, իսկ որդուն ու հորը ուղարկում համակենտրոնացման ճամբար: Կինը ինքնակամ գնում է ամուսնու ու փոքրիկի ետևից: Որպեսզի փրկի որդուն, հայրը նրան հավատացնում է, որ այդ դժոխքն ընդհամենը մի խաղ է: Խաղի կանոնների համաձայն՝ հաղթողը տանկ կստանա, ու հաղթող կճանաչվի այն տղան, ով կկարողանա լավ թաքնվել մարդկանցից: Հայրը կարողանում է որդուն համոզել, ինչի շնորհիվ փրկում է նրա կյանքը:
Ֆիլմը արժանացել է Օսկարի՝ «Լավագույն դերասան» (Ռոբերտո Բենինի), «Լավագույն սաունդթրեք» ու «Լավագույն օտարազգի ֆիլմ» անվանակարգերում, բացի այդ՝ Կաննի կինոփառատոնին արժանացել է «Գրան պրի» մրցանակին:
IMDb կայքում ֆիլմը 25-րդ հորիզոնականում է:


Ամերիկացիներն ու ասիացիները՝ որպես բիզնես գործընկերներ

«Նոր էթիկան» և ինչպես է այն ներազդում «Օսկար»-ի վրա

Օսկարակիր ֆիլմի անգլալեզու ռիմեյք՝ Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ

Օսկարակիր երգեր

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

Թողարկվել է «West Side Story» մյուզիքլի թիզերը

Հայերը՝ «Օսկարում». նոմինանտներից մինչև մրցանակակիրներ [ու պիցցայի առաքիչ]

«Օսկար»-ի պատմության 5 ամենազավեշտալի դեպքերը

Այս տարվա «Օսկար»-ը կանցնի առանց հյուրերի

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

«Օսկար»-ի ամենատարեց նոմինանտը՝ «Լավագույն դերասան» անվանակարգում

Օսկար 2021. հայտնի են հիմնական անվանակարգերի հավակնորդների անունները

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

Կորոնավիրուսի պատճառով «Օսկար»-ը կանցկացվի միաժամանակ տարբեր վայրերում

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը