КиноПоиск-ն առաջարկում է հետևյալ սերիալները - VNews

КиноПоиск-ն առաջարկում է հետևյալ սերիալները

 

КиноПоиск.ru ֆիլմերի, հաջողակ սերիալների և ուղղակի կինոմաների համար հրաշալի հարթակ է: Այս կայքի շնորհիվ շատերս ենք հանգստյան օրերի համար ֆիմեր կամ սերիալներ ընտրում և ծանոթանում կինոաշխարհի նորություններին: Այս անգամ КиноПоиск.ru առաջարկում է մի քանի սերիալ, որոնք արժե դիտել մոտակա հանգստյան օրերին:

«Պատրիկ Մեռլոուզ»/Patirick Melrose

Ժանր՝ դրամա

Երկիր՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ

Տևողություն՝ 1 ժամ

Ռեժիսոր՝ Էդվարդ Բերգեր

Դերերում՝ Բենեդիկտ Կամբերբեչը, Ջենիֆեր Ջեյսոն Լի, Հյուգո ՈՒիվինգ

Patrick Melrose

Բենեդիկտ Կամբերբեչը խաղում է անգլիացի երիտասարդ արիստոկրատի, որը վատնում է կյանքը՝ խմելով և օգտագործելով  թմրանյութեր և մի օր հանկարծ տեղեկանում  է, որ հայրը մահացել է Նյու Յորքում: Հոր դին վերցնելու ճանապարհը վերածվում է դժվար փորձության. Պատրիկ Մելրոզը ամբողջ ուղևորության ընթացքում ընկնում է հոր մասին հիշողությունների գիրկը, որին իրականում ատում էր․․․ Ինչո՞ւ, ի՞նչ մանկություն էր ունեցել նա, որ իրեն հասցրել էր կործանման եզրին։

«Հանցակիցը»/Collateral

Ժանր՝ դրամա

Տևողություն՝ 57 րոպե

Երկիր՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ

Ռեժիսոր՝ Սի. Ջեյ. Կլարսոն

Դերերում՝ Քերի Մալիգան, Ջին Սպարկ, Նիկոլա Ուոլքեր

Collateral

Լոնդոնյան դետեկտիվ Քիփ Գլասպին  հետաքննում է պիցցա առաքող տղամարդու սպանությունը, որը գնդակահարվել է փողոցում՝  անհայտ անձի կողմից: Առաքիչը, պարզվում է, որ ապօրինի ներգաղթյալ է Մերձավոր Արևելքից, իսկ թե ինչու է սպանվել,  անհայտ է: Գլասպին երեխա է սպասում, բայց դա չի խանգարում նրան ակտիվ աշխատել՝ գիշերները  չքնելով, Լոնդոնով մեկ մեքենա վարելով  և հարցաքննելով կասկածյալներին ու վկաներին:

«Հանցակիցը» սկսվում է որպես սովորական դետեկտիվ, բայց այս ձևակերպման տողատակերում ներկայացված է սոցիալական դրամա ժամանակակից Բրիտանիայի մասին: 4 դրվագի ընթացքում մենք հանդիպում ենք մի շարք մարդկանց, որոնք մասնակցում են քննությանը՝ ոստիկանության աշխատակիցներ, թմրանյութեր վաճառողներ, քաղաքական գործիչներ, քահանաներ, զինվորականներ և իհարկե, ապօրինի ներգաղթյալներ:

«Նոր էջից»/Tabula Rasa

Ժանր՝ թրիլեր

Տևողությունը՝ 1 ժամ

Երկիր՝ Բելգիա

Ռեժիսորներ՝ Կաատ Բիլզ, Յոնաս Գովերտց

Դերերում՝ Բերլե Բաթենս, Ստիյըն վան Օպստալ

Tabula Rasa

Գլխավոր հերոսը կարճաժամկետ  հիշողության խանգարումներ ունի: Նա հիանալի հիշում է վթարից առաջ իր կյանքը և միանգամից մոռանում այն ​​ամենը, ինչ տեղի է ունենում հետո: Փակված լինելով հոգեբուժարանում՝  ժամանակ առ ժամանակ նրա մոտ հարցաքննության է գալիս  քննիչը: Սա ամերիկյան «Իրական դետեկտիվ» («True Detective»)  չէ, ոչ  էլ գերմանական «Մթություն» («Dark»)  և ոչ էլ  դանիական «Սպանություն» («The Killing»), բայց այս սերիալը բարձրորակ  թրիլեր է, որում հմտորեն ներառված են դետեկտիվ ժանրի բոլոր տարրերը՝ անտառի խրճիթ, թերահավատ քննիչ և  չափազանց հոգատար ամուսին…

Շնորհիվ դերասանական խաղի, դանդաղի դեպքերի զարգացմանն, որն ընթանում է «այսօր» -ից մինչև « երեք ամիս առաջ», սա ավելի շուտ նման է գիտակցության հարթության վրա տեղի ունեցող խաղի, քան դետեկտիվի:  Հետաքրքական  է հետևել ոչ միայն հետաքննությանը, այլ փորձել նաև տարանջատել  կեղծ հիշողությունները իրականից:

«Վստահություն»/Trust

Ժանր՝ դրամա, կրիմինալ

Երկիր՝ ԱՄՆ

Տևողություն՝ 1 ժամ

Ռեժիսորներ՝ Դեննի Բոյլ, Դոուն Շադֆորդ,

Դերերում՝ Հարիս Դիքենսոն, Դոնալդ Սազերլենդ, Հիլարի Սուոնք

Trust

«Վստահությունը»  իրական պատմության վրա հիմնված՝ նավթային մագնատի 14 թոռներից մեկի առևանգման էկրանավորումն է: Սերիալի նկարահանումներից մեկ տարի առաջ այդ իրադարձությունների ֆիլմային տարբերակը նկարահանել էր Ռիդլի Սքոթը, բայց «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմը  մի փոքր հում է ստացվել: Սերիալը հարուստ ընտանիքի մասին է, որի  փողերի պարկը պատկանում է պապիկ Սազերլանդին: Իսկ նրա թոռը, կարծես թե կազմակերպելով սեփական առևանգումը,  ցանկանում է իր իսկ փկագնի համար պապիկից ստանալ հնարավորինս կլորիկ գումար:

«Չար հանճարը. Ամերիկայի պատմության մեջ ամենասարսափելի բանկային կողոպուտի իրական պատմությունը»

Evil Genius The True Story of America’s Most Diabolical Bank Heist

Ժանր՝ դոկումենտալ, կրիմինալ

Տևողություն՝ 3 ժամ 12 րոպե

Ռեժիսորներ՝  Թրեյ Բորզիլերի, Բարբարա Շրեդեր

Դերերում՝ Էնն Լորեն Սմիթ

Երկիր՝ ԱՄՆ

Evil Genius The True Story of America’s Most Diabolical Bank Heist

2003 թվականի օգոստոսի 28-ին անհայտ տղամարդը մտնում է  Փենսիլվանիա Էրի քաղաքի բանկը: Նրա պարանոցի վրա նկատվում է  ինչ-որ  սարք: «Նրանք ինձ կպայթեցնեն,  եթե դուք ինձ փող չտաք», – հանգիստ ասում է  տղամարդը: Գանձապահները նրան տալիս են առկա 8000 ԱՄՆ դոլարը (նա պահանջում էր 250,000), և պատանդ-գողը դուրս է գալիս շենքից: Ոստիկաններն ձեռբակալում  են նրան ավելի ուշ և պարզում են, որ նրա անունը Բրայան Ուելս է, աշխատում է պիցայի առաքիչ, իսկ  պարանոցի վրայից կախված սարքը իսկական ռումբ է, որն էլ  պայթում է հենց ոստիկանության դիմաց: Փակագծերը չենք բացում… Շարունակությունը շատ հետաքրքիր է և լարված:

Բարրի/Barry

Ժանր՝ մարտաֆիլմ, դրամա

Տևողություն՝ 30 րոպե

Դերերում` Սթիվեն Ռութ, Բիլ Հեյդեր, Սառա Գոուլդբերգ

Ռեժիսորներ՝  Բիլ Հեյդեր, Ալեք Բերգ

Երկիր՝ ԱՄՆ

Barry

Բարրի Բերքմենը մարդասպան է: Նախկին զինվորականը հանգիստ սպանում է մարդկանց՝  առանց ավելորդ հարցեր տալու:  Չեչենական մաֆիայի ղեկավար Գորանը հրամայում է սպանել սկսնակ դերասան Ռայանին, որը մաֆիայի ղեկավարի կնոջ սիրեկանն է: Բարրին պատրաստ է կատարել պատվերը, բայց Ռայանի հետ անսպասելի հանդիպումը գլխիվայր շրջում է նրա ամբողջ աշխարհը: Նման պարզ բարդությամբ սկիզբը  վերածվում է սպանությունների, կասկածների, սիրավեպի և մաֆիոզ ցնցումների  մի մեծ  հորձանուտի:

«Բեռը»/Cargo

Ժանր՝ սարսափ, դրամա

Երկիր՝ Ավստրալիա

Տևողություն՝ 1 ժամ 45 րոպե

Դերերում՝ Մարտին Ֆրիման, Էնթոնի Հեյնս, Սյուզի Պորթեր

Ռեժիսորներ՝ Բեն Հոուլինգ, Իոլանդա Ռամկե

Cargo

Էնդին, որի դերակատրն  է Մարտին Ֆրիմանը,  ընտանիքի հետ թաքնվում է նավակում զոմբիններից, քանի դեռ մի օր անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու կարիքից դրդված՝  նրանք դուրս չեն գալիս ցամաք: Ամեն ինչ վատ է ավարտվում. Էնդիի կինը մահանում է, իսկ ինքն էլ վարակվում վիրուսով: Էնդիին այժմ ընդամենը 2 օր է մնացել, որպեսզի Ռոզին՝ մեկ տարեկան դստերը թողնի ապահով  ձեռքերում:

 

Անձրև/The Rain

Դերերում՝ Ալբա Աուգուստ, Լուկաս Թոնեսեն,

Ռեժիսորներ՝ Քենենթ Քայց, Նատաշա Արթյու

Ժանր՝ ֆանտաստիկա, թրիլեր

Երկիր՝ Դանիա, ԱՄՆ

Տևողություն՝  45 րոպե

The Rain

Դանիական սերիալը  սկսվում է մահացու անձրևով, որից փրկվում են գլխավոր հերոսները ՝ Սիմոնը և Ռասմուսը: 6 տարի թաքնվելով մի բունկերում՝  նրանք, այնուամենայնիվ, դուրս են գալիս  և մի խումբ փրկվածների հետ  գոյատևելու հույսով՝ ուսումնասիրում են քաղաքի մնացորդները: Աշխարհը փոխվել է: Ինչ-որ մեկը փորձում է ապրել՝ մոռանալով անցյալը, մյուսը կրնկակոխ  հետապնդում է անցյալը: Յուրաքանչյուր սերիան պատմում է հերոսների կյանքի պատմությունը` այնքան տարբեր, բայց  հանգամանքների բերումով՝ միասին գոյատևելու հույսով համախմբված:

Սերիալի գունային սխեման  նման է սենսացիոն «Խավարին» «Dark», բայց մթնոլորտային առումով հիշեցնում է «Քայլող մեռածներին» «Walking dead»:

Վայրի Արևմուտքի աշխարհը/Westworld

Ժանր՝ ֆանտաստիկա, դրամա

Տևողություն՝ 1 ժամ 2 րոպե

Ռեժիսորներ՝ Ջոնաթան Նոլան, Ֆրեդ Տուա

Դերերում՝ Էնթոնի Հոպքինս, Էդ Հարիս

Երկիր՝ ԱՄՆ

Westworld

Այս սերիալի առաջին եթերաշրջանը նման էր «Jurassic Park»- ին՝ բացառությամբ, որ դինոզավրերի փոխարեն կիբորգներ էին:  Այստեղ ամեն ինչ կարելի է անել միայն մեքենաներով՝ բռնաբարություն, սպանություն: Բայց հանկարծ կիբերգները գիտակցում են, որ միայն մարդկային հիվանդ  երևակայության պտուղն են և, այդ պահից սկասած սերիալն հետաքրքրանում է. արհեստական մարդիկ  սկսում են ապստամբել:

Կարդացեք նաև՝


Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Quiz. թե բժշկական սերիալները քո տարերքն են…

Նոր սերիալներ. 2020

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Տասնամյակի լավագույն սերիալները

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

5 մինի-սերիալ ամռան համար

«Թյուդորներն» ասում է…

«Չեռնոբիլն» ասում է…

«Չեռնոբիլի» սցենարիստին զարմացրել է նախկին Խորհրդային Միության երկրների արձագանքը

10 բան, որ գուցե չգիտես «Չեռնոբիլ» սերիալի մասին

Ինչպիսի՞ն են «Գահերի խաղից» հայտնի Բրաավոսը, Թագավորական նավահանգիստն ու այլ վայրերն իրականում

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

Էմիլիա Քլարքը պատմել է՝ ինչպես է պատրաստվել «Գահերի խաղում» իր վերջին ելույթին

«Reign»-ը ասում է…