Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Vnews-ը շարունակում է կարանտինա-միջազգային շարքը, որտեղ աշխարհի տարբեր ծայրերում ապրող կինոքննադատներն ու կինոլրագրողները հատուկ մեր կայքի ընթերցողների համար խորհուրդ են տալիս զանազան ֆիլմեր՝ հետաքրքրացնելու բոլորիս ինքնամեկուսացված առօրյան։ Vnews-ի հեղինակ, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը շարունակում է հարցուփորձ անել Հայաստանից դուրս ապրող իր գործընկերներին և տեղադրել նրանց տրամադրած ցանկերը։

Հերթը Բրազիլիայինն է։ Կամ Շվեյցարիայինը։ Բանն այն է, որ մեր այսօրվա «հյուրը» բրազիլացի է, ով տարիներ առաջ տեղափոխվել է Ցյուրիխ և հիմա ապրում է այնտեղ՝ լուսաբանելով հիմնականում եվրոպական կինոփառատոները։ Ումբերտոն և Դիանան ծանոթացել են 2017-ին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի հերթական մամուլի ասուլիսի ժամանակ. սրահում նստած սպասում էին Թիմոթի Շալամեին ու Արմի Համերին, կարծես․․․

Ումբերտոն ամենաակտիվ կինոլրագրողներից է, տարվա կտրվածքով այցելում է շուրջ 12-15 կինոփառատոն։ Անցյալում դերասան էր, սակայն թողել է կարիերան կինոտեսությամբ զբաղվելու համար։ Ումբերտոյի մայրիկը բրազիլական սերիալների հայտնի դերասանուհի է, ում մեր տատիկներն ու մայրիկները 90-ականներին հետևում էին հարևաններով մեկի տան հեռուստացույցի դիմաց հավաքված։

Ահա և Ումբերտոյի ընտրած 5-յակը, որի ֆիլմերից առնվազն մեկը, հուսանք, կտեղափոխվի ձեր լափթոփի էկրան։ Ներկայացնում ենք ցանկը կինոքննադատի մեկնաբանություններով։

 

“Ladri di Biciclette” / «Հեծանիվներ գողացողները» (1948), Vittorio De Sica

«Իտալական նեոռեալիզմ, ետպատերազմական կինո։ Պարտադիր դիտման համար նախատեսված ֆիլմ է»։

 

“What ever happened to Baby Jane?” / «Ի՞նչ պատահեց Բեբի Ջեյնին» (1962), Robert Aldrich

«Երկու դերասանուհիների բախումը կադրում է և կադրից դուրս։ Փայլուն դերասանական խաղ»։

 

“Le Ballon Rouge” / «Կարմիր փուչիկը» (1956), Albert Lamorisse

«Հմայիչ և գողտրիկ պատմություն ընկերության մասին»։

 

“Hyènas” / «Բորենիներ» (1992), Djibril Diop Mambéty

«Հիանալի այլաբանություն նեոկոլոնիզմի և սպառողականության վերաբերյալ»:

 

“Amores Perros” / «Շնաբարո սեր» (2000) , Alejandro González Iñárritu

«Բարձրակարգ կինեմատոգրաֆիա, հիանալի մոնտաժային աշխատանք։ Լավ կինոյի նմուշ»:

 

կարդացեք նաև՝

 


Թոփ 5 ֆիլմեր՝ իսկական սեր ու սեքս

#BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Հպարտանալու առիթ. հայ ռեժիսորի ֆիլմն՝ Կաննի կինոփառատոնում

Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում