Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Շարունակում ենք հարցուփորձ անել աշխարհի ամենատարբեր մայրցամաքներում ապրող կինոգետներին, կինոքննադատներին և կինոլրագրողներին իրենց սիրելի ֆիլմերի մասին և հրապարակել դրանք ֆիլմացանկերի տեսքով։ Արևմտյան եվրոպական կինոմեդիայից տեղափոխվենք Կենտրոնական Ասիա։ Օլեգ Բորեցկու մասին ինձ պատմել է կինոպրոդյուսեր Դիանա Աշիմովան՝ ղազախական կինոարտադրական և փառատոնային ոլորտի ամենակտիվ, երիտասարդ ներկայացուցիչներից մեկը, ում հետ ծանոթացել ենք 2017-ին Թեհրանի միջազգային կինոփառատոնում։ Օլեգը Ղազախստանի ամենաակտիվ կինոտեսաբաններից է, Ալմաթիի «Կեսար» կինոթատրոնում 2003 թվականին հիմնադրված կինոակումբի նախագահը, բացի այդ նաև «Կինոակումբ» և «Կինոբլյուզ» հեռուստա և ռադիոհաղորդումների հեղինակն ու հաղորդավարը։

Ներկայացնում ենք ղազախստանյան կինոքննադատի հնգյակը՝ ֆիլմերի օրիգինալ անվանումներով և ընտրողի մեկնաբանություններով։

«Նոր կինոթատրոն «Պարադիզո» / “Nuovo Cinema Paradiso” , 1988

«Ջուզեպպե Տորնատորեի այս ֆիլմը, կարծում եմ, մեծ կինոյի նմուշ է, ոչ միայն այն մրցանակների շնորհիվ, որոնք բաժին են հասել այս իտալական ֆիլմին, այլ որովհետև սա հիանալի սիրո խոստովանություն է՝ հասցեագրված կինեմատոգրաֆին։ Must-see է բոլոր կինոսիրողների համար։

 

«Բացի՛ր աչքերը» / “Abre los ojos” , 1997

Կարծում եմ, Ալեխանդրո Ամենաբարի լավագույն ֆիլմն է։ Հոգեբանական դրաման սկսվում է որպես երիտասարդական լավսթորի և ավարտվում եվրոպական «Մատրիքս»-ի նման։ Խորը հոգեբանական և փիլիսոփայական ֆիլմ է։

 

«Հրավառություն» / “HANA-BI” , 1997

Առանձնացրածս երկու ճապոնական ֆիլմերից առաջինը՝ «Հրավառությունը», արժանացել է Վենետիկի կինոփառատոնում գլխավոր մրցանակի՝ Ոսկե առյուծի, կարծում եմ, լիիրավ հաղթանակ էր, Տակեշի Կիտանոյի լավագույն ֆիլմն է, որը պահում է իր հավասարակշռությունը նրբության և դաժանության միջև: Ֆիլմ, որը պետք է դիտել։

 

«Գնացածները» / “Okuribito” , 2008

Մյուս ճապոնական ֆիլմը, որը խորհուրդ եմ տալիս դիտել՝ «Գնացածները», արժանացել է Օսկարի։ Ըստ իս կատարյալ ֆիլմ է, այսպիսին պետք է լինի կինոն, որը հավակնում է հաղթանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

 

«21 գրամ» / “21 Grams” , 2003

Եվ վերջապես Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի՝ Մեքսիկայից Միացյալ Նահանգներ անցումային շրջանի ֆիլմ՝ «21 գրամ»-ը Շոն Պենի և Բենիսիո դել Տորոյի մասնակցությամբ։ Բավականին խորքային հիմք ունեցող դրամա, կատարված Ինյարիտուի ուրույն ռեժիսորական ոճի մեջ, որը նա մեծ մասով կորցրել է, երբ սկսել է նկարահանել արդեն միայն ամերիկյան կինո։

բոնուս

Կարծում եմ, սա այն ֆիլմերն են, որոնք արժի նայել և վերանայել, ունենալ սեփական հավաքածուի մեջ։ Ղազախստանական ֆիլմերից այս պահին չկան օրինակներ, որոնք կարող եմ տեղադրել այս հնգյակի կողքին, մեր կինեմատոգրաֆն ավելի թույլ է, բայց որպես բոնուս հիշատակեմ Երմեկ Տուրսունովի «Հարս» / “Kelin” ֆիլմը: Ֆիլմ, որտեղ չկան խոսքեր, այն խառնված է tengrism դիցաբանության հետ և հիմնված է հետաքրքիր պատմության վրա։ Եթե չեմ սխալվում, երկու ղազախական ֆիլմերից մեկն է, որը հասել է Օսկարի կիսաեզրափակիչ։ Այնուամենայնիվ, դիտմանն արժանի ֆիլմ է։»


Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Ինչ դիտել տանը. ամերիկյան կինեմատոգրաֆի 50 indie ֆիլմ

Լուկա Գուադանյինոն հաստատել է Թիմոթի Շալամեի և Արմի Համերը ներկայությունը “CMBYN”-ի 2-րդ ֆիլմում

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով