Կինոյի պատմության ամենագեղեցիկ համբույրները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կինոյի պատմության ամենագեղեցիկ համբույրները

Կինոն վիզուալ արվեստ է, այսինքն պատկերը, կադրը, տեսարանը ամենակարևորն են կինոյում: Դրանք են մեզ զվարճացնում, վախեցնում, հուզում, ստիպում ծիծաղել կամ լաց լինել: Ֆիլմի հաջողության համար զգացմունք առաջացնելը(դրական թե բացասական) գլխավոր նախապայմանն է, հակառակ դեպքում այն ուղղակի չի հիշվի: Սրանք դասեր են, որոնք դեռ շատ տարիներ առաջ են սերտել կինոգործիչները և այժմ գործնականում կիրառում են: Եվ այդ է պատճառը, որ դուք դժվարությամբ կհիշեք կամ ընդհանրապես չեք հիշի մի ֆիլմ, որոտեղ համբույրի գեթ մեկ տեսարան չկա: Սա տրամաբանական է, քանի որ համբույրը և համբույրի տեսարանը մարդուն էմոցիոնալ ամենավերին կետերի հասցնող երևույթներից են:
Համաշխարհային կինոմատոգրաֆում համբույրի տեսարանները միլիոնավոր են, բայց դրանցից շատ քչերն են հիշվում: Եվ միայն առանձնահատուկ տաղանդով օժտված ռեժիսորներին է հաջողվել ստանալ համբույրի այնպիսի տեսարաններ, որոնք կհուզեն դեռևս տասնյակ սերունդներ:

Ձեզ ենք ներկայացնում կինոպատմության ամենագեղեցիկ համբույրները:

Քամուց քշվածները/Унесенные ветром/Gone with the Wind.  1939

ռեժ՝  Վիկտոր Ֆլեմինգ
դերերում՝ Վիվիեն Լի, Քլարկ Գեյբլ և այլք

ֆիլմը կարող եք դիտել այստող

Նախաճաշ Թիֆանիի մոտ/Завтрак у Тиффани/Breakfast at Tiffany’s. 1961

ռեժ՝ Բլեյք Էդվարդաս
դերերում՝ Օդրի Հեփբերն, Ջորջ Պեպարդ և այլք

ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Կեղտոտ պարեր/Грязные танцы/Dirty Dancing. 1987

ռեժ՝  Էմիլ Արդոլինո
դերերում՝ Պատրիկ Սուեյզի, Ջենիֆեր Գրեյ և այլք

ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Սիրունիկը/Красотка/Pretty Woman. 1990

ռեժ՝ Հարի Մարշալ
դերերում՝ Ռիչարդ Գիր, Ջուլի Ռոբերթս և այլք

ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Տիտանիկ/Титаник/Titanic. 1997

ռեժ՝ Ջեյմս Քեմերոն
դերերում՝ Լեոնարդո դի Կապրիո, Քեյթ Ուինսլեթև այլք

 

ֆիլմը կարող եք դիտել այստեղ