fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կինոյի պատմության ամենախճճված սյուժեով ֆիլմերը [մաս 2]

Ձեզ ենք ներկայացնում կինոյի պատմության ամենախճճված սյուժեով ֆիլմերից մի քանիսը:

Դոննի Դարկո/Донни Дарко/Donnie Darko, 2001

ռեժ.՝Ռիչարդ Քելլի
դերերում՝Ջեյք Ջիլենհոլ, Ջենա Մելոուն, Մեգի Ջիլենհոլ ևն

Այս ֆիլմը Ռիչարդ Քելլիի դեբյուտային գործն է, և 2001 թ. այն ներկայացվել է Sundance կինոփառատոնում:
Ֆիլմի իրադարձությունները զարգանում են 1988 թ.ԱՄՆ-ում: Գլխավոր հերոսը 16-ամյա Դոննի Դարկոն է, որի կյանքում դժվար պատահարի հետևանքով տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում: Այժմ Դարկոն գիտի, թե ինչ է մահը: Տղան իր մեջ գերբնական ունակություններ է բացահայտում, որոնց շնորհիվ էլ նա կարող է ազդել ժամանակի և կյանքի ընթացքի վրա: Տղայի ծնողները, ընկերները և անգամ սիրած աղջիկը վախենում են այն ամենից, ինչ կատարվում է նրա հետ:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Նյու Յորք/Нью-Йорк, Нью-Йорк/Synecdoche, New York, 2008

ռեժ.՝Չարլի Կաուֆման
դերերում՝ Ֆիլիպ Սեյմուր Հոֆման, Քեթրին Կիներ ևն

Այս ֆիլմը խորը ճգնաժամի և լուրջ հոգեկան ապրումների մասին է, որոնց կարող է բախվել  մեզանից յուրաքանչյուրը: Գլխավոր հերոսը թատրոնի տնօրենն է, որի համար դժվար ժամանակներ են: Նա իր գործից բավարարվածություն չի ստանում և զգում է, որ ապարդյուն է ծախսում իր ամբողջ ժամանակը: Օրեցօր վիճակն ավելի է սրվում, բայց մի գեղեցիկ օր գլխավոր հերոսը հասկանում է, որ այսպես այլևս չի կարող շարունակվել. պետք է ինչ-որ բան փոխել և նա որոշում է ներկայացում բեմադրել…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Միայն Աստված կների/Только Бог простит/Only God Forgives, 2013

ռեժ.՝Նիկոլաս Վինդինգ Ռեֆն
դերերում՝Ռայան Գոսլինգ, Քրիստեն Սքոթ Թոմաս ևն

Գլխավոր հերոսը Ջուլիանն է, որը զբաղվում է թմրամիջոցների առքուվաճառքով և թաքնվում է ամերիկյան արդարադատությունից: Իր մութ գործերը գաղտնի կյանքի կոչելու նպատակով Ջուլիանը Բանգկոկում բռնցքամարտի ակումբ է հիմնում, որտեղ էլ հենց իրականացնում է իր առևտուրը: Շուտով գլխավոր հերոսին հայտնում են եղբոր սպանության մասին լուրը. պարզվում է՝ տղային սպանել են, քանի որ վերջինս  մարմնավաճառուհու հանդեպ բռնի ուժ է կիրառել: Հուսահատ մայրը պահանջում է, որպեսզի Ջուլիանը գտնի մարդասպանին և վրեժ լուծի նրանից, սակայն Ջուլիանը պատկերացում էլ չունի, թե ում դեմ է դուրս գալու…

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Կեղտ/Примесь/Upstream Color, 2013

ռեժ.՝ Շեյն Կարուտ
դերերում՝ Էմի Sայմեց, Ցեյն Կարուտ ևն

Քրիսն ու Ջեֆը հանդիպում են շատ տարօրինակ մի պատահարի արդյունքում. մի անգամ անծանոթը հարձակվում է Քրիսի վրա, հիպնոսացնում նրան, թալանում և հեռանում: Հանցագործը աղջկան հիպնոսացնում է թրթուռի միջոցով, որը ներխուժելով մարդու մարմի մեջ՝ վայրկյանապես ազդում է ուղեղի և օրգանիզմի վրա, մարդը կորցնում է տիրապետումը և դառնում է հեշտ կառավարելի: Ջեֆը օգնում է Քրիսին, բայց նրանք դեռ չգիտեն, թե ինչի դեմ պետք է պայքարեն:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

Բնածին արատ/Врожденный порок/Inherent Vice, 2014

ռեժ.՝ Պոլ Թոմաս Անդերսոն
դերերում՝ Հոակին Ֆենիքս, Ջոշ Բրոլին, Օուեն Ուիլսոն ևն

Թոմաս Պինչոնի համանուն վեպի հիման վրա էկրանավորված այս ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 70-ականների Կալիֆոռնիայում: Գլխավոր հերոսը վարձու դետեկտիվ Լարրին է, որը լուրջ հակվածություն ունի մարիխուանայի հանդեպ: Լարրիին հայտնում են, որ նրա նախկին ընկերուհին և վերջինիս նոր մեծահարուստ ընկերն անհետացել են: Լարրին որոշում է պարզել, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

տես նաև՝ Կինոյի պատմության ամենախճճված սյուժեով ֆիլմերը [մաս 1]

 

 


5 ամառային ֆիլմ

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Մարդիկ պատմում են հայտնի մարդկանց հետ իրենց անհավանական հանդիպումները

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

21-րդ դարի լավագույն եվրոպական ֆիլմերը [մաս 1]

Վերջին ժամանակների 5 լավագույն թուրքական ֆիլմերը

5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներները [մաս 2]

Հայտնի մարդկանց ծիծաղելի գրառումները համացանցում (մաս 2)

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներներ [մաս 1]

5 գեղեցիկ ֆիլմ արվեստի մասին

Ջարեդ Լետոն չի մարմնավորի Ջոքերին