Քըրք Դուգլասի ժառանգությունը - VNews

Քըրք Դուգլասի ժառանգությունը

Նախորդ օրը՝ Լոս Անջելեսում հայտարարվեց դերասան Քըրք Դուգլասի ժառանգության արդյունքները: 104 տարեկան դերասանն իր մահից հետո 61 միլիոն գնահատվող կարողութան 50 միլիոնը տրամադրել է ոչ թե ընտանիքի անդամներին, այլ՝ բարեգործական հիմնադրամներին:

Գումարը նախատեսված է «Դուգլաս Հիմնադրամ»-ի համար, որը դերասանը հիմնել է կնոջ հետ: Ի դեպ, այս տարի կլրանա դերասանի կնոջ՝ Էննիի 101 ամյակը:

Կանխատեսվում է նաև, որ ունեցվածքի զգալի մասը կստանան նաև հրեական համայնքի «Sinai Temple» կենտրոնը, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը, Կիրառական արվեստի դպրոցը, որը կրում է դերասանի անունը և հատուկ կարիքով երեխաների կենտրոնը:

Քըրք Դուգլասը կնոջ՝ Էնիի հետ

Հիշեցնենք, որ Քըրք Դուգլասը ծագումով հրեական ընտանիքից էր:

Իսկ թե ինչին կամ ում համար է նախատեսված մնացած 11 միլիոն դոլարը, դերասանի  ընտանիքը դեռ չի մանրամասնում: Գուցե նրանք որոշեն դրանք էլ օգտագործել բարեգործական նպատակներով:

Հիշեցնենք, որ Քըրք Դուգլասն ուներ երեք որդի՝ դերասան Մայքլ Դուգլասը, որի կարողությունը գնահատվում է 300 միլիոն դոլոր, Ջոել և Փիթեր Դուգլասները:

 

Կարդացեք նաև՝

 

 

 


Ռուստամ Գասպարյան. փաստեր

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Բոկաչչոյից մեր օրեր…

Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան…

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…

Աշխարհի բժիշկները կամ արտակարգ մարդիկ… [ֆոտոշարք]

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…