fbpx

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

«Գահերի խաղը» սերիալի ավարտից կարճ ժամանակ անց Քիթ Հարինգթոնն արդեն ունի իր նոր դերը. դերասանը միացել է Marvel-ի կինոմատոգրաֆիական տիեզերքին՝ ստանձնելով Սև ասպետի դերը:

Disney-ի՝ գոստոսի 24-ին տեղի ունեցած «D23» էքսպոյի ժամանակ, որտեղ մանրամասներ են ներկայացվել Marvel-ի նոր փուլի ֆիլմերի մասին, հայտարարվել է, որ Քիթ Հարինգթոնը միանում է «The Eternals»/«Հավերժականները» ֆիլմի դերասանական կազմին, որը համալրում են Անջելինա Ջոլին, Սալմա Հայեքը, ինչպես նաև «Գահերի խաղը» սերիալում Ռոբ Սթարքին մարմնավորած Ռիչարդ Մադենը:

Հարինգթոնի մարմնավորած Սև ասպետի կերպարը ֆիլմում հավերժական չէ: Նրա իրական անունն  է Դեյն Ուիթմեն, և նա պայքարելու է Երկիր մոլորակը պաշտպանելու համար: Կոմիքսաշարում նա և՛ «Վրիժառուների» և «Ուլտրաֆորս» հերոսների խմբի առաջնորդներից մեկն է: Սև ասպետը հիանալի է տիրապետում մարտարվեստին և ունի որոշ գերբնական կարողություններ:

«Հավերժականները» ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են, թողարկման օրն է 2020թ.-ի նոյեմբերի 6-ը:

Հիշեցնենք՝ Ֆիլմը պատմում է հավերժականների ցեղատեսակի մասին, որոնցից մեկն էր նաև Marvel-ի վերջին երկու ֆիլմերից մեզ ծանոթ Թանոսը, որը մատի մեկ շարժումով ոչնչացրեց մարդկության կեսին: Հավերժականներն անմահ էակներ են, որոնք դեռ դարեր առաջ ապրել են Երկիր մոլորակի վրա ու ձևավորել մարդկության քաղաքակրթությունն ու նրանց պատմությունը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Բրեդ Փիթի բացակայությունը նկատեցին բոլորը

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

Հայազգի Էնդի Սերքիսը «Venom 2»-ի ռեժիսորն է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Թողարկվել են Անջելինա Ջոլիի՝ «Մալեֆիսենտ 2» ֆիլմի պաստառները

Անջելինա Ջոլին նկարահանվել է оծանելիքի համարձակ գովազդում

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

Անջելինա Ջոլին,Սալմա Հայեքը և Մահերշալա Ալին միացել են Marvel-ի ընտանիքին

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել