Կնոջ գեղեցկության 5 էտալոն տարբեր դարաշրջաններից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կնոջ գեղեցկության 5 էտալոն տարբեր դարաշրջաններից

Կնոջ գեղեցկությունը հակասական երևույթ է՝ առավելապես հաշվի առնելով այն փաստը, որ տարբեր ժամանակներում ու տարբեր ազգերի մոտ դրա ընկալումներն այնքան հակասական են եղել, որ այն, ինչ մի տեղ համարվում էր անթերի գեղեցկություն, մեկ այլ տեղ կարող էր ընկալվել, որպես միանշանակ տգեղություն: Եկեք հասկանանք՝ ինչ պատկերացումներ են ունեցել գեղեցիկ կնոջ մասին քաղաքկրթության ամենահին ժողովուրդները:

Հին Եգիպտոս

Հին եգիպտացիների գեղեցկության էտալոնն էր սլացիկ կազմվածքով կինը՝ վայելչագեղ դիմագծերով: Մոդայիկ էին հյութեղ շուրթերն ու նշաձև աչքերի կանաչ երանգը: Որպեսզի ակնախնձորներն ավելի խոշոր երևան, ինչը նույնպես գեղեցկության չափանիշ էր, կանայք աչքերի մեջ նյութեր էին կաթեցնում, որոնք պատրաստվում էին հատուկ դեղաբույսերից: Ինչպես նաև օգտագործում էին կանաչ ներկեր աչքերը եզրագծելու ու եղունգները ներկելու համար:

Հին Չինաստան

Այստեղ կնոջ գեղեցկության գլխավոր չափանիշը շատ-շատ փոքրիկ ոտնաթաթերն էին: Նման արդյունքի հասնելու համար աղջիկներին ոտքերը մանկուց պինդ փաթաթում ու կապում էին, որպեսզի դադարեցնեն դրանց աճը: Միջին կամ խոշոր ոտնաթաթերով կանայք տեղացիների հետ ամուսնանլու ոչ մի հնարավորություն չունեին: Իսկ այ խիտ ու երկար մազերը տղամարդկանց մենաշնորհն էր ու համարվում էր նրանց գեղեցկության չափանիշը:

Հին Հունաստան

Հին հույների մոտ իր գագաթնակետին էր լավ մարզված մարմնի փառաբանումը, այդ է պատճառը, որ կանանց հանդեպ առաջադրվում էին ամենախիստ պահանջները՝ հստակ ուրվագծված ստանդարտներով: Հին հունական գեղեցկուհու լավագույն օրինակը կարելի է համարել Աֆրոդիտեյի արձանը. մոդայիկ էին խոշոր աչքերն ու ուղիղ քիթը, որը ձևավորում էր այդքան հայտնի հունական պրոֆիլը: Ինչ վերաբերում է հստակ չափորոշիչներին, ապա հույն կանայք ձգտում էին ամեն կերպ հասնել հետևյալ կառուցվածքին. կրծքեր՝ 86 սմ, ազդրեր՝ 93 սմ., գոտկատեղ՝ 69 սմ. և այս ամենը 164 սմ. հասակի պարագայում:

Հին Հռոմ

Հին Հռոմում հատուկ հարգանքի ու երկրպագության էին արժանանում շեկ մազերն ու մաշկի բաց երանգը: Այս արդյունքին հասնելու համար հռոմեացի կանայք ջանասիրաբար փոխում էին մազերի երանգը՝ արևի տակ մնալով, վարսերին այծի կաթ ու իսկական փայտի մոխիր քսելով:

Եվրոպա

Վերածննդի դարաշրջանը կանանց թելադրում էր իր հստակ օրենքները գեղեցկության վերաբերյալ: Այդ տարիներին հարգի էր մաշկի անառողջ սասռը երանգտը, երկար պարանոցն ու մեծ ճակատը: բարդ էր ի բնե համապատասխանել այս բոլոր պահանջներին, դրա համար կանայք դիմում էին մի շարք խորամանկությունների. սափրում էին մազերի մի մասը՝ ճակատն ավելի լայն դարձնելու համար ու ամբողջությամբ հանում էին հոնքերը:

 

 

 

 

 

 

 

 


Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը…

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

Գեղարդի հրաշագործ ուժը. Հրաչ Բեգլարյանի «Հրաշապատում»-ից

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

Լուսանկարներ, որ կփոխեն ձեր բոլոր պատկերացումները պատմության մասին

Ջազի պատմությունը