Կոմիտասն ասել է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կոմիտասն ասել է…

  • Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից։

 

  • Ժողովրդի երգեցողությունն ունի ինքնուրույն դպրոց, ուր դաս են առնում ամենքը, ամեն ժամանակ, երբ կարիք են զգում։

 

  • Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։

 

  • Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը։

 

  • Հայ ժողովրդի զավակնե՛ր, դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք։

 

  • Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի։

 

  • Մենք ի՞նչ գիտենք՝ ինչ է ուզում հայի հոգին։ Մենք վիճաբանում ենք, թե ինչու է օտարն ասում, թե հայը չունի ինքնուրույն երաժշտություն, երբ մեր մտավորականությունն ամեն տեղ հայ երգի անվան տակ հայերեն բառերով ռուսական ռոմանսներ, իտալական մեղեդիներ կամ տաճկական բայաթիներ է երգում։ Էլ ինչու՞ պետք է օտարը գիտենա, թե որն է քո երգը, երբ Պոլսում հայ տիրացուները հարուստ ամիրաներին դուր գալու համար կլկլացնելով պատարագ են երգում՝ նմանեցնելով տաճկական եղանակներին։

 

  • ՃԱՆԱՊԱՐՀ
    Բարակ ուղին սողալով,
    Ոտի տակին դողալով,
    Ճամփի ծայրին բուսել է
    Կյանքի ծառը շողալով։Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
    Այս ճանապարհն Անհունի…
    Մարդու, բույսի, գազանի
    Եվ թևավոր թռչունի։

 

  • Ես եմ

    Ես քու սերն եմ,
    Սիրուդ ջերն եմ,
    Մենավոր.

    Ես եմ քո կին,
    Դու՝ իմ հոգին
    Հենավոր։

    Ձայնդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,
    Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։

    Շունչդ առա կուռ ծոցերով՝
    Գրիչ դառա հուր բոցերով։

 

  • ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔԱչքի առաջ,
    Հառաչ-հառաչ,
    Խորհրդավոր տերևներ,
    Բունեն ընկած կեղևներ,
    Հողի վրա,
    Դեղին հուսով
    Կողի վրա։Լուռ, անտերունչ,
    Խուլ, անմռունչ՝
    Չորով-փորով կեռ ծառեր,
    Ծռով-փռով լեռ քարեր,
    Եվ հենավոր՝
    Սարի կողին,
    Ե՛վ մենավ:

 

  • ՆՈՃԻՆԵՐՆ ՈՒ ՄԱՅՐԻՆԵՐՄուգ նոճիներ միգապար՝
    Ճամփի վերև սիգապար՝
    Դեպի երկինք հրազայր,
    Կանաչ հուսով սրածայր,
    Ճյուղերն ի վեր կոնավոր՝
    Կարծես լինին տոնավոր։Կուսատերեւ մայրիներ՝
    Հուսաբեղուն այրիներ,
    Փշերն աչքին պիշելով՝
    Արև օրեր հիշելով,
    Քարերի ծոց պատառել
    Ամպերի գոգ կատարել։

 

  • ԻՄ ԵՐԱԶՈՒՄԵվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
    Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
    Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
    Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

 

  • ԱՆՄԱՐ ՍԵՐՔեզ չսիրե՞լ,
    Գեհեն կորել
    Ու կրակով հոգին փորել։— Քեզի սիրել՝
    Դրախտ երթալ
    Ու վարդերով քնանալ։

 

Կարդացեք նաև՝

Սոկրատեսն ասել է…

Պլատոնն ասել է…

Արիստոտելն ասել է…

Կարեն Ջանիբեկյանն ասել է…

Մոնթեն ասել է…

Մհեր Մկրտչյանն ասել է…

«Երիտասարդ Պապը» ասում է…

Քանյե Ուեսթն ասում է…

Մահաթմա Գանդին ասել է…

Մորգան Ֆրիմանն ասում է…

Նիկոլ Փաշինյանն իր վեպում ասում է …

Գարեգին Նժդեհն ասել է…

Վանո Սիրադեղյանն ասում է …

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Դալայ լաման ասում է…

Բուդդան ասել է…

Վիսոցկին ասել է…

Չե Գևարան ասել է…

Վիկտոր Ցոյն ասել է…

Օդրի Հեփբըրնն ասում է…

Անդրեյ Տարկովսկին ասել է…

Վան Գոգն իր նամակներում ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Սնուփ Դոգն ասում է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Բուդդան ասել է…

Նելսոն Մանդելան ասել է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

Մերիլին Մոնրոն ասում է…

Վիսոցկին ասել է…

Օմար Խայամն ասել է…


Ալֆոնս Դոդեն ասել է…

Բրոդսկին ասել է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Հայկական սիրուն-սիրուն պարերգեր

Ինգա և Անուշ Արշակյաններ. «Ձյան հեքիաթ» տեսահոլովակի պրեմիերա [Կոմիտասյան]

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

Կոմիտասը բոլորինն է [վիդեոշարք սիրուն]

Դասականը՝ նորովի… [Կոմիտաս]

Մանսուրյանը Կոմիտասի մասին

«Աննա Կարենինան» ասում է․․․

Կոմիտասի բանաստեղծությունները [չքնաղ]

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Օշոն ասել է․․․

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…