Կորեական 5 բժշկական դորամա, որ «կբուժի» ցանկացած սթրես - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կորեական 5 բժշկական դորամա, որ «կբուժի» ցանկացած սթրես

Ամենապատմական, ամենազավեշտալի ու ամենադետեկտիվ  դորամաների մեր ցանկերից հետո բնական է, որ այս անգամ խոսենք բժշկական դորամաներից: Իհարկե բժշկական թեմաներով կորեական սերիալներ շատ կան, բայց քանի որ մեր ցանկը պետք է սահմանափակ լիներ, որոշեցինք ներկայացնել դրանցից միայն 5-ը: Այս ցանկում ներկայացված բժշկական դորամաներն ուսուցողական են, գեղեցիկ կերպով նկարահանված, իրականությանը մոտ և իհարկե հումորային ու սիրային դրվագներով: Սրանցից կկարողանաք սովորել, կերպարների հետ միասին ուրախանալ ու տխրել, իսկ ամբողջ սերիալն ավարտելուց հետո էլ կարոտել ու նորից դիտել:

1. «Արևի հետնորդները»/”Descendants of The Sun”/ «Потомки солнца» 

Հեռարձակման թիվը՝ 2016

Սերիաների քանակը՝ 16

Դերերում՝ Սոնգ Ջուն Քի,  Սոնգ Հի Քյո

Բժշկական ու զինված ուժերի թեմատիկայով այս դորամայի մասին մենք մեկ անգամ արդեն խոսել ենք: Այն կապիտան Յու Շի Ջինի ու բժշկուհի Քան Մա Յոնի օգնությամբ վեր է բարձրացնում այս մասնագիտությունն ունեցող մասսաների խնդիրներն ու ամենօրյա պայքարները: Զինվորականը ստիպված է կյանքեր խլել թշնամու դեմ ունեցած պայքարներում, իսկ բժշկի առաքելությունն է կյանքեր փրկել ցանկացած գնով: Այս տաբերությունը, թվում է, խանգարում է Յու Շի Ջինին ու Քան Մա Յոնին միասին լինել:

Տպավորիչ մեջբերումներից՝ «Ես հավատացած եմ, որ յուրաքանչյուր կյանք սուրբ է, և որ ոչ մի այլ արժեք կամ գաղափարախոսություն դրանից բարձր չէ: Ես պայքուրում եմ կյանքերի համար, իսկ դու… դու կռվում ես մարդկանց ուրիշների մահով պաշտպանելու համար»: ~Քան Մա Յոն 

«Զինվորներն անում են այդ ամենը որովհետև դա պետք է արվի: Եթե ոչ մենք, ապա ո՞վ: Ես հավատացած եմ, որ մենք կռվում ենք մեր հայրենիքի խաղաղության ու ազատության համար»: ~Յու Շի Ջին 

2. «Ամեն ինչ լավ է, սա սեր է »/ “It’s Okay, That’s Love”/ «Всё в порядке, это любовь»

Հեռարձակման թիվը՝ 2014

Սերիաների քանակը՝ 16

Դերերում՝  Ջո Ին Սոն, Գոն Հյո Ջին, ԴիՕ

Բուռն փոթորիկ է սկսում երբ անչափ խելացի գրող Ջե Յոլը մի հեռուստահաղորդման ժամանակ հանդիպում է հոգեբան Ջի Հե Սուին, լեզվակռիվ տալիս նրա հետ և այնուհետև սկսում հետաքրքվել նրանով: Հոգեբանը սակայն միայն կենտրոնացած է իր աշխատանքի վրա և բացի դրանից՝ նա չափազանց բացասական վերաբերմունք ունի «սեր» կոչվող «երևույթի» հանդեպ: Ջե Յոլն էլ իր հերթին ունի այնպիսի հոգեկան խնդիր, որի մասին նա ինքն անգամ գաղափար չունի (առանց սփոյլերների): Սակայն շուտով նրանք հասկանում են, որ իրար կարիքն ունեն հոգեկան խանգարումներից ազատվելու ու նորից ոտքի կանգնելու համար:

Տպավորիչ մեջբերումներից՝ «Երբ կյանքում դժվարությունների ենք հանդիպում, սկսում ենք մտածել, որ էլ հնար չկա այս աշխարհում գոյատևելու համար: Բայց որպես հոգեբան, կասեմ, որ դա միանգամայն սուտ է: Միշտ հույս կա, նույնիսկ ամենասարսափելի պահերին»: ~ Ջի Հե Սու 

3. «Անծանոթ բժիշկը»/ “Doctor Stranger”/ «Доктор незнакомец»

Հեռարձակման թիվը՝ 2014

Սերիաների քանակը՝ 20

Դերերում՝ Լի Ջոն Սուկ, Փաք Հե Ջին, Ջին Սե Յոն

Փաք Հունին փոքր տարիքում հոր հետ ուղարկել են հյուսիսային Կորեա: Հայրը, որը Կորեայի ամենահայտնի բժիշկներից մեկն է, որդուն սովորեցրել է բժշկության բոլոր գաղտնիքները՝ Փաք Հունին դարձնելով ամենահմուտներից ու ամենաարագաշարժներից մեկը: Հյուսիսային Կորեայում երիտասարդ բժիշկը սիրահարվում է մի աղջկա՝ Ջի Հիին ու հոր մահից հետո փորձում փախչել տուն՝ հարավային Կորեա: Արդյունքում սակայն նա կորցնում է Ջի Հիի հետ կապն ու իր առաքելությունը դարձնում գտնել նրան: Հարավային Կորեայում նա բժշկությամբ է զբաղվում ու, անտեսելով բոլոր բամբասանքներն ու վատ վերաբերմունքն իր հանդեպ հյուսիսից լինելու համար, ձգտում է հասնել իր նպատակին: Նա բախվում է մի աղջկա, որը կարծես իր նախկին սիրելիի կրկնօրինակը լինի, սակայն վերջինս պնդում է, որ չի ճանաչում իրեն: Երբ բոլորը վատաբանում են քեզ, թերագնահատում բժշկական հմտություններդ ու փորձում քեզ սպանել կամ ետ ուղարկել հարավային Կորեա՝ ինչի՞ ես պատրաստ փրկվելու, աշխատելու ու սիրելիիդ գտնելու համար:

Տպավորիչ մեջբերումներից՝ «Յուրաքանչյուր մարդ սրտի յուրահատուկ զարկերակ ունի այնպես, ինչպես յուրաքանչյուր մարդ տարբեր դեմք ունի: Միայն մի մարդ կա աշխարհում, որի սրտի զարկերակը քոնի պես է բաբախում: Այդ մարդը քո կեսն է»: ~Փաք Հուն 

1 2

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

5 շշմեցնող հարցերի պատասխաններ. Կորեա

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով