Կորեական 5 սերիալ, որ կսկսի մայիսին - VNews

Կորեական 5 սերիալ, որ կսկսի մայիսին

Գրեթե յուրաքանչյուր ամիս դորամաների աշխարհը համալրվում է նոր ու հետաքրքիր կորեական սերիալներով, և 2018-ի մայիսը ևս բացառություն չէ: Շուտով կթողարկվեն մի շարք հետաքրքիր սերիալներ, որոնք անպայման կգրավեն կորեական մշակույթի սիրահարներին: Ահա եկող ամիս թողարկվող և մեր կարծիքով հոտաքրքիր ու խոստումնալից դորամաներից մի քանիսը՝

1. Հարուստ Մարդը/Rich Man

Թողարկվելու է ՝ մայիսի 9

Դերերում՝ Սուհո, Հա Յոն Սու

Դորաման, որ նկարահանվել է համանուն մանգայի հիման վրա, պատմում է Լի Յու Չանի մասին: Վերջինս մի IT ընկերության երիտասարդ հիմնադիր տնօրենն է: Նրա ստեղծած ընկերությունը երիտասարդների համար հիանալի հնարավորություն է աշխատանք գտնելու ու իրենց հմտությունները զարգացնելու համար: Տնօրենը սակայն գոռոզ է ու թերահավատ այլ մարդկանց հանդեպ: Լի Յու Չանը ևս մեկ խնդիր ունի՝ նա չի կարողանում հիշել մարդկանց դեմքերը:

Քիմ Բո Րան խելացի է ու ճարպիկ, սակայն նա փորձում է համատեղել իր ուսումն աշխատանքի հետ: Նրա երազանքն է մեկ օր աշխատել Լի Յու Չանի հիմնադրած ընկերությունում: Երբ այս երկուսը՝ Լի Յու Չանը և Քիմ Բո Րան, հանդիպում են, նրանց կյանքը փոխվում է ամբողջովին:

2. Անօրեն իրավաբանը/ Lawless Lawyer

Թողարկվելու է ՝ մայիսի 12

Դերերում՝ Լի Ջուն Քի, Սո Յե Ջի

Բոն Սան Փիլը նախկին գանգսթեր է, որը հիմա աշխատում է որպես փաստաբան: Նա համարվում է Կորեայի ամենահաջողակ իրավաբաններից մեկը, որը շահել է մեծ թվով դատական գործեր: Բոն Սան Փիլը գործի մի մասը գլուխ է բերում նաև ֆիզիկական ուժ գործադրելով, և այս ամենը մոր վրեժը լուծելու համար:

3. Արի ու գրկիր ինձ/ Come and hug me

Թողարկվելու է ՝ մայիսի 16

Դերերում՝ Չան Քի Յոն, Չին Քի Ջու, Հո Ջուն Հո

Դու Ջինն ու Ջե Յին ստիպված են եղել բաժանվել, չնայած, որ եղել են միմյանց առաջին սերը: Դու Ջինի հայրը սպանել է Ջե Յիի ծնողներին, ինչից հետո էլ նրանք ստիպված են եղել հեռանալ մեկը մյուսից:

Հիմա Դու Ջինը հետախույզ է և փորձում է այդպիսով գոնե մի փոքր վճարել հոր գործած մեղքի համար: Իսկ Ջե Յին դերասանուհի է, որը մասնագիտությունն ընտրել է իր մոր պատճառով. վերջինս հայտնի դերասանուհի էր: Ծնողների մահից հետո աղջիկը տառապում հետտրավմատիկ սթրեսային խանգարումով:

Տարիներ անց Դու Ջինն ու Ջե Յին կրկին հանդիպում են…

#ComeHereAndHugMe

A post shared by K-drama 2017 -NEW- (@kdrama2017_) on

4. Օրիորդ Համմուրաբին/ Ms. Hammurabi

Թողարկվելու է ՝ մայիսի 21

Դերերում՝ Քիմ Մյոն Սու, Գո Արա

Փաք Չա Օհ Րումը երիտասարդ դատավոր է: Նա սիրում է հետևել «ակն ընդ ական…» ասույթին և տանել չի կարողանում, երբ իրեն կաշառք են առաջարկում: Տարբեր դատական գործեր քննելու արդյունքում, աղջիկը մտերմանում է մեկ այլ երտասարդ դատավորի՝ Իմ Բա Րումի հետ:

5. Ժամանակն է/About Time

Թողարկվելու է ՝ մայիսի 21

Դերերում՝ Լի Սոն Քյոն, Լի Սան Յուն

Չո Միքաելան մյուզիքլներում խաղացող դերասանուհի է: Նա մի յուրահատուկ շնորհ ունի. կարողանում է տեսնել մարդկանց կյանքի րոպեները: Հանկարծ նա հանդիպում է Լի Դո Հային, որը կարողանում է կանգնեցնել նրա կյանքի ժամանակը:

 


5 անգլիական դետեկտիվ ցուրտ ձմռան երեկոների համար

Թույն սերիալներ. իմ անձնական թոփ 5-ը

2020-ի լավագույն սերիալները

Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Quiz. թե բժշկական սերիալները քո տարերքն են…

Նոր սերիալներ. 2020

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Տասնամյակի լավագույն սերիալները

КиноПоиск-ն առաջարկում է հետևյալ սերիալները

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

5 մինի-սերիալ ամռան համար

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

«Թյուդորներն» ասում է…

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

«Չեռնոբիլն» ասում է…