-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Գրեթե յուրաքանչյուր ամիս դորամաների աշխարհը համալրվում է նոր ու հետաքրքիր կորեական սերիալներով, և 2019-ի ապրիլը ևս բացառություն չէ: Շուտով կթողարկվեն մի շարք հետաքրքիր սերիալներ, որոնք անպայման կգրավեն կորեական մշակույթի սիրահարներին: Ահա հաջորդ ամիս թողարկվող և մեր կարծիքով հոտաքրքիր ու խոստումնալից դորամաներից 5-ը՝
Թողարկվելու է ՝ ապրիլի 1
Դերերում՝ Շի Վոն, Լի Յու Յոն
Յան Չոն Քուքը հմուտ խաբեբա է, սակայն ոստիկանները երբեք չեն կարողացել ձերբակալել նրան: Մի օր նրա ընկերուհին հանկարծ փախչում է այն գումարով, որով պետք է ամուսնանային: Չոն Քուքը միանգամայն հիասթափված որոշում է գնալ ու հարբել և հենց այստեղ էլ հանդիպում է հետախույզ Կիմ Մի Յոն: Վերջինս նույնպես վատ վիճակում է գտնվում ընկերոջ դավաճանության պատճառով: Ստելով իրենց աշխատանքի մասին, նրանք սկսում են հանդիպել, այնուհետև՝ ամուսնանում են: Երկուսն էլ զգում են, որ մյուսը ստում է:
Թողարկվելու է ՝ ապրիլի 8
Դերերում՝ Կիմ Դոն Ուկ, Կիմ Քյոն Նամ, Փաք Սե Յոն
Ջո Ջին Գաբը ժամանակին խոստումնալից ապագա ունեցող՝ ձյուդոյի մարզիկ էր: Մի խաղի ժամանակ նա բողոքել է կաշառակերության դեմ, ինչի պատճառով հեռացվել է սպորտի ասպարեցից: Դրանից հետո նա դարձել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ, սակայն այստեղ էլ երկար չի գոյատևել՝ բողոքելով դպրոցի տնօրենի որդու դեմ: Այս ամենից հետո նա կարողացել է դառնալ ոստիկանական տեսուչ: Ջին Գաբը փորձում է հնարավորինս հանգիստ կյանքով ապրել, սակայն շուտով նրան տեղափոխում են Կորեայի Աշխատանքի ու զբաղվածության նախարարություն, որտեղ, տեսնելով բազմաթիվ անարդարություններ, սկսում է նորից իր հին ըմբոստ կյանքով ապրել:
Թողարկվելու է ՝ ապրիլի 10
Դերերում՝ Քիմ Ջե Ուկ, Փաք Մին Յոն, Չան Ջե Ուոն
Սուն Դոք Մին աշխատում է որպես պատկերասրահի գործակալ: Նա նաև մի հայտնի երգչի՝ Շի Անի երկրպագուն է և ազատ ժամանակ զբաղվում է նրան հետապնդելով և նրա մասին մի ֆան էջ ղեկավարելով: Այս անհնար սիրո պատճառով նա շարունակ թողնում է իր ընկերներին: Հիմա նա որոշել է միայն կենտրոնանալ իր աշխատանքի ու Շի Անի ֆան էջը ղեկավարելու վրա: Մի օր պատկերասրահում, որտեղ աշխատում է Դոք Մինը նոր տնօրեն է ընտրվում Րյանը: Նախկին նկարիչ Րյանը հետաքրքրված չէ մարդկանց անձնական կյանքով, սակայն երբ պատահաբար լսում է, որ Դոք Մինը Շի Անի երկրպագու է ու որ նրա մասին ֆան էջ ունի, սկսում է հետաքրքրվել. ի՞նչ է անում Դոք Մինն ազատ ժամանակ:
Թողարկվելու է ՝ ապրիլի 18
Դերերում՝ Ջի Սու, Ջին Յոն, Չան Չե Յոն
Թե Օն և Սոնգ Յին դեռ մանկուց մտերիմ ընկերներ են եղել: Երբ հանգամանքների բերումով նրանք և իրենց մյուս 3 ընկերներն սկսում են միասին մեկ տանն ապրել, Թե Օն գիտակցում է, որ սիրահարված է Սոնգ Յիին: Սակայն մի խնդիր կա. Սոնգ Յին հանդիպում է իրենց մյուս ընկերոջ Դո Հյոնի հետ: Ի՞նչ պետք է անի կամ չանի Թե Օն: Սերիալը նկարահանում է Netflix-ը:
Թողարկվելու է ՝ ապրիլի 26
Դերերում՝ Չո Չոն Սոկ, Յուն Շի Յոն, Հան Յե Րի
Դորամայի դեպքերը տեղի են ունենում 1894-95թթ.-ի Կորեայում: Երկու խորթ եղբայրներ կռվում են հեղափոխության տարբեր կողմերում: Բեք Յի Քանգը մի հարուստ ընտանիքի ավագ որդին է, նրա հայրը հարուստ է ու հայտնի որպես կառավարության անդամներից մեկը, սակայն Յի Քանգի մայրն աղքատ ընտանիքից է, ինչի պատճառով տղային լուրջ չեն վերաբերում: Մինչդեռ նրա խորթ եղբայրը՝ Բեք Յի Հյոնը, ունի այն ամենն, ինչի մասին կարող է երազել: Եղբայրների հարաբերությւոնները կարող է ավելի խզվել Սոնգ Յա Ինի պատճառով. վերջինս մի խիզախ աղջիկ է, որն ուզում է դառնալ Կորեայի ամենալավ զարդեր վաճառողը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո